ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 872-Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կազմակերպությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
2017 թ. հուլիսի 26
Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 230-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի փորձարարական բազա («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի փորձարարական տնտեսություն («Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի գոտիական փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահունի փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի փորձարարական տնտեսություն («Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտի ուսումնափորձարարական տնտեսություն՝ գյուղ Բալահովիտ և գյուղ Զառ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
8. «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերություն
9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաք Սպիտակի հակաէռոզիոն հենակետ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան