ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2017 թվականի N 687-Ա
ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԿՈՏ Դ’ ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2017 թվականի հուլիսի 21-25-ը գործուղել Կոտ դ’ Իվուարի Հանրապետություն (Աբիջան)` Ֆրանկոֆոնիայի 8-րդ միջազգային մարզամշակութային խաղերի բացման պաշտոնական արարողությանը, ինչպես նաև ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների 4-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Արև Սամուելյանի՝ Կոտ դ’ Իվուարի Հանրապետություն (Աբիջան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արև Սամուելյանի` Կոտ դ’ Իվուարի Հանրապետություն (Աբիջան) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի` Կոտ դ’ Իվուարի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|