Գլխավոր տեղեկություն
Համար
N 1031-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.09.13/56(1331) Հոդ.861
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1031-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ N 23 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ N 42 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու N 23 հիմնական դպրոց» (պետական գրանցման համարը` 29.210.01909) և «Գյումրու N 42 ավագ դպրոց» (պետական գրանցման համարը` 29.210.01911) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու N 23 հիմնական դպրոց» և «Գյումրու N 42 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան:

3. «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝

1) առարկան հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է.

2) նպատակը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքների ապահովումն է:

4. Թույլատրել «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

5) սովորողների սննդի կազմակերպում:

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ՝

ա. հաստատել միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտն ու սեփականության իրավունքով «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը և արժեքը,

բ. ապահովել «Գյումրու N 23 հիմնական դպրոց» և «Գյումրու N 42 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը՝ «Գյումրու N 23 հիմնական դպրոց» և «Գյումրու N 42 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

3) «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը՝ «Գյումրու N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

4) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Գյումրու N 23 հիմնական դպրոց» և «Գյումրու N 42 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում.

5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 6-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Գյումրու N 42 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի հունվարի 18-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 17/0013 պայմանագրում սույն որոշումից բխող պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր) և անհատույց օգտագործման պայմանագիր (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2/2 հասցեում գտնվող անշարժ գույք)՝ սահմանելով, որ համաձայնագրի ու պայմանագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ու պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի 157-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774-Ն որոշման հավելվածի 21-րդ կետերը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 6

Երևան