ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2017 թվականի N 780-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը հաստատելու մասին» N 1304-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Գագիկ Թադևոսյան» բառերը փոխարինել «Բորիս Դեմիրխանյան» բառերով.
2) «Շաքե Մեժլումյան-Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ» բառերը հանել.
3) «Արսեն Գաբրիելյան» բառերը փոխարինել «Արսեն Սայադյան» բառերով.
4) «Սամվել Հովսեփյան-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ» բառերը փոխարինել «Վահագն Հարությունյան-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ» բառերով.
5) «Ալեքսանդր Եսայան - «Յուքոմ» ՍՊԸ-ի արտաքին կապերի գծով տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Թոմաս Մազեջյան-«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ (համաձայնությամբ)» բառերով.
6) «Դավիթ Սանդուխչյան-«ԱրմենՏել» ՓԲԸ-ի իրավաբանական տնօրինության տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Միսակ Խաչատրյան-«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի ցանցային կառավարման և մոնիտորինգի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 19 Երևան |