Գլխավոր տեղեկություն
Համար
N 806-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.08.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.26/47(1322) Հոդ.738
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2017 թվականի N 806-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ժամանակավոր ազատվելու կարգը սահմանելու մասին» N 1820-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում և 1-ին կետում՝

ա. «ոստիկանության ծառայողի» բառերը փոխարինել «ոստիկանության և քրեակատարողական ծառայողների» բառերով,

բ. «ծառայությունից» բառից հետո լրացնել «(պաշտոնական պարտականությունների կատարումից)» բառերով.

2) որոշման նախաբանը «հոդվածի,» բառից հետո լրացնել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի» բառերով.

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

ա. վերնագրում և ամբողջ տեքստում «ոստիկանության ծառայողի» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանության և քրեակատարողական ծառայողների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. վերնագիրը «ծառայությունից» բառից հետո լրացնել «(պաշտոնական պարտականությունների կատարումից)» բառերով, իսկ 1-ին կետի առաջին նախադասությունը «ծառայությունից» բառից հետո՝ «(քրեակատարողական ծառայողների համար՝ պաշտոնական պարտականությունների կատարումից, այսուհետ՝ ծառայությունից)» բառերով,

գ. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման՝ ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին» N 517» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն» բառերով,

դ. 7-րդ կետի երկրորդ պարբերությունը «ոստիկանությունում» բառից հետո լրացնել «և քրեակատարողական ծառայությունում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 14

Երևան