ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2017 թվականի N 285-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախապատրաստական և իրականացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 07.07.17 N 723-Ա)
2. Ծրագրի աշխատանքները համակարգող սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. մարտի 21-ի N 285-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ իրականացՄԱՆ աշխատանքների համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի
Ա. Սաքապետոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
Վ. Լալայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ |
Ք. Քաբաբյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ |
Դ. Մելքոնյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Գ. Հայրապետյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ |
Է. Ծառուկյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ |
Պ. Աղաբաբյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարարության աշխատակազմի միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ |
Ա. Գասպարյան |
- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության ռազմական անվտանգության բաժնի փորձագիտական խմբի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Հախումյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ |
Մ. Մայիլյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ |
Ա. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության աշխատակազմի անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Ա. Բակունց |
- ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) ժողովրդավարական կառավարման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի վերլուծաբան (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ) |
Դ. Ալեքսեև |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ) |
Ա. Լոբանով |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ) |
Ե. Գերաշչենկո |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ) |
Ռ. Անցուպով |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ) |
Վ. Կոզլովսկի |
- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ) |
Կ. Հոֆսթրա |
- Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի թիմի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ) |
Ա. Ափոյան |
- Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի պատասխանատու (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ) |
Դ. Ավագյան |
- Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով, համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ. 07.07.17 N 723-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.08.2018, N 1119-Ա | 23.08.2018, N 285-Ա | |
07.07.2017, N 723-Ա | 08.07.2017, N 285-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|