Գլխավոր տեղեկություն
Համար
N 1136-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.09.27/58(1333) Հոդ.911
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2017 թվականի N 1136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1063-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ամրակցվող գույքի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «7. Տեսչական մարմնի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին,

ռուսերեն լրիվ` Инспекционный орган по надзору за рынком Министерства экономического развития и инвестиции Республики Армения,

անգլերեն լրիվ` Market surveillance inspection body of the Ministry of economic development and investment of the Republic of Armenia,

հայերեն կրճատ` ՇՎՏՄ,

ռուսերեն կրճատ` ИОНР,

անգլերեն կրճատ` MSIB:».

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Տեսչական մարմնի նպատակն է ոչ պարենային արտադրանքների, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման բնագավառներում անվտանգության և սահմանված պահանջների պահպանման ապահովումը, խախտումների կանխարգելումը և վերացումը.».

3) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին ենթակետով.

«9.1. Տեսչական մարմնի խնդիրներն են՝ ոչ պարենային արտադրանքների, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:».

4) երկրորդ բաժնի վերնագրում և 10-րդ կետում «լիազորությունները» բառը փոխարինել «գործառույթները» բառով.

5) 10-րդ կետի 1-ին ենթակետը «իրավական» բառից առաջ լրացնել «նորմատիվ» բառով, իսկ «կատարման» բառը փոխարինել «պահպանման» բառով.

6) 12-րդ կետում «ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով.

7) 14-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

8) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Տեսչական մարմնի ղեկավարն ունի 2 տեղակալ, որոնց պաշտոնները հայեցողական են, նրանց պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:».

9) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:».

10) 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) 21-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեխնիկական կանոնակարգման ենթակա ոչ պարենային արտադրանքների, թանկարժեք մետաղների և չափումների միասնականության ապահովման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար.».

12) 21-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին ենթակետով.

«6.1) օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ՝ դրանց վերացման համար.».

 13) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել գործարարություն և վարչարարություն, իրավունք, ճարտարագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա պետական կառավարման ոլորտի պաշտոնի ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:».

14) հինգերորդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

25. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. սեպտեմբերի 20
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան