Գլխավոր տեղեկություն
Համար
N 752-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.07.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.12/44(1319) Հոդ.710
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

29 հունիսի 2017 թվականի N 752-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» N 1274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 17-րդ կետի հինգերորդ պարբերությունը «օրինակ՝» բառից հետո լրացնել «ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ն,» բառերով, իսկ «լիարժեք փոխհատուցում» բառերից հետո՝ «օժանդակություն, ինչպես սահմանված է ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով,» բառերով,

բ. 18-րդ կետի աղյուսակի 4-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
    

Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց

Ինքնակամ կառույց իրականացրած
ԱԵԱ-ներ, որոնք հանդիսանում են հողամասի սեփականատեր

Ինքնակամ կառույցի կորստի դեպքում` դրամական փոխհատուցում՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով՝ առանց 15 տոկոս հավելավճարի

»,

գ. 18-րդ կետի աղյուսակի 4-րդ ենթակետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«
    

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց

Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման արժեքի չափով` հանած օրինականացման ծախսերը:

»,

դ. 19-րդ կետի երրորդ պարբերությունը «սեփականատերերը, և» բառերից հետո լրացնել «ինքնակամ կառույց իրականացրած անձինք,» բառերով,

ե. 21-րդ կետի յոթերորդ պարբերությունից հանել «Այնուամենայնիվ, գրանցում չունեցող ԱԵԱ պետք է օրինականացնեն իրենց շինությունը՝ փոխհատուցում ստանալու նպատակով:» նախադասությունը,

զ. 21-րդ կետի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«• Ոչ բնակելի շինությունների և կառույցների կորստի դեպքում կտրամադրվի փոխհատուցում և օժանդակություն հետևյալ կարգով.

ա. ԱԵԱ-ներին սեփականության իրավունքով պատկանող, օրինական շենքի, շինության և ցանկացած այլ ոչ բնակելի անշարժ գույքի կորստի դիմաց կտրամադրվի փոխհատուցում՝ շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով գումարած հավելավճար՝ գույքի փոխարինման արժեքի 15 տոկոսի չափով,

բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում՝

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող՝ ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում՝ շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը,

գ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ,

դ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ (տես ստորև).»,

է. «Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին կետով.

«23.1. Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով».

2) որոշման N 3 հավելվածի՝

ա. 24-րդ կետի 5-րդ ենթակետը «(օրինակ՝» բառից հետո լրացնել «ինքնակամ շինություն կառուցած ԱԵԱ-ն,» բառերով,

բ. 25-րդ կետի աղյուսակի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
   

Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց

Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներ, որոնք հանդիսանում են հողամասի սեփականատեր

Ինքնակամ կառույցի կորստի դեպքում` դրամական փոխհատուցում՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով՝ առանց 15 տոկոս հավելավճարի

»,

գ. 25-րդ կետի աղյուսակի 3-րդ ենթակետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«
    

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց

Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման արժեքի չափով` հանած օրինականացման ծախսերը:

»,

դ. 28-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում՝

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող՝ ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում՝ շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:»,

ե. 28-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.

«դ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:»,

զ. 29-րդ կետի 2-րդ ենթակետը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ.

«Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1139-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 2 հավելվածի՝

ա. 13-րդ և 88-րդ կետերի աղյուսակի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
       

Ինքնակամ կառույց իրականացրած քաղաքացիներ կամ իրավաբանական անձ հանդիսացող ԱԵԱ-ներ, որոնք հանդիսանում են հողամասի սեփականատեր

Ինքնակամ կառույցի կորստի դեպքում` դրամական փոխհատուցում՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)՝ առանց 15% հավելավճարի

»,

բ. 13-րդ և 88-րդ կետերի աղյուսակի 4-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«
        

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման արժեքի չափով` հանած օրինականացման ծախսերը:

»,

գ. 87-րդ կետի հինգերորդ պարբերությունը «ապօրինի» բառից առաջ լրացնել «ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներ,» բառերով, իսկ «նպաստ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«, օժանդակություն՝ հողից բացի այլ ազդեցությունների, կորուստների դիմաց, ինչպես սահմանված է ՀՕՏԾ Իրավունքների մատրիցայում»,

դ. 90-րդ կետի երրորդ պարբերությունը «սեփականատերը և» բառերից հետո լրացնել «, ինքնակամ կառույց իրականացրած անձինք» բառերով,

ե. 92-րդ կետի «Բնակելի և ոչ բնակելի շինություններ» պարբերության վերնագրից հանել «և ոչ բնակելի» բառերը,

զ. 92-րդ կետի «Բնակելի և ոչ բնակելի շինություններ» պարբերությունից հանել «Ոչ բնակելի շինությունների դեպքում, ԱԵԱ-ները, որոնք գրանցում չունեն, կփոխատուցվեն միայն գույքի օրինականացումից հետո:» նախադասությունը,

է. 92-րդ կետը «Բնակելի և ոչ բնակելի շինություններ» պարբերությունից հետո լրացնել նոր «Ոչ բնակելի շինություններ» պարբերությամբ.

«Ոչ բնակելի շինություններ

ա. ԱԵԱ-ներին սեփականության իրավունքով պատկանող, օրինական շենքի, շինության և ցանկացած այլ ոչ բնակելի անշարժ գույքի կորստի դեպքում՝ սեփականատերերին կտրամադրվի փոխհատուցում՝ կառույցի, շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով, և օժանդակություն՝ գույքի փոխարինման արժեքի 15 տոկոսի չափով:

բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում՝

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող՝ ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում՝ շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:

գ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:

դ. Վերաբնակեցվող վարձակալներին կտրվի վերաբնակեցման և էական ազդեցություն կրելու նպաստ (տես ստորև).»,

ը. 93-րդ կետի (ii) ենթակետը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Թալին–Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու մասին» N 1196-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման հավելվածի՝

ա. 11-րդ և 68-րդ կետերի աղյուսակի 3-րդ կետի երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
   

Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց

Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներ, որոնք հանդիսանում են հողամասի սեփականատեր

Ինքնակամ կառույցի կորստի դեպքում` դրամական փոխհատուցում՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով՝ առանց 15 տոկոս հավելավճարի

»,

բ. 11-րդ և 68-րդ կետերի աղյուսակի 3-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«
    

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց

Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ին կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման արժեքի չափով` հանած օրինականացման ծախսերը:

»,

գ. 73-րդ կետի 3.3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. Ինքնակամ կառույցի կորստի դեպքում՝

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող՝ ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում՝ շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:»,

դ. 73-րդ կետի 3.3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ. Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:»,

ե. 74-րդ կետի 2-րդ ենթակետը «չեն նվազեցվում:» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ.

«Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման հավելվածի՝

ա. 12-րդ կետի և 82-րդ կետի աղյուսակի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
   

Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց

Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներ, որոնք հանդիսանում են հողամասի սեփականատեր

Ինքնակամ կառույցի կորստի դեպքում` դրամական փոխհատուցում՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով՝ առանց 15 տոկոս հավելավճարի

»,

բ. 12-րդ կետի և 82-րդ կետի աղյուսակի 3-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 

«
   

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա ինքնակամ կառույց

Ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ

Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառույց իրականացրած
ԱԵԱ-ին կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման արժեքի չափով` հանած օրինականացման ծախսերը:

»,

գ. 82-րդ կետի «3. Փոխհատուցում և վերականգնման օժանդակություն ստանալու իրավունքները» բաժնի 3.3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Ինքնակամ կառույցի կորստի դեպքում՝

քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող` ոչ բնակելի ինքնակամ կառույցների կորստի դեպքում հողամասի սեփականատեր հանդիսացող՝ ինքնակամ կառույց իրականացրած ԱԵԱ-ներին կտրամադրվի դրամական փոխհատուցում՝ շենքի, շինության փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` առանց 15 տոկոս հավելավճարի.

համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառույց իրականացրած անձանց կտրամադրվի վերականգնման օժանդակություն՝ ինքնակամ կառույցի փոխարինման ամբողջ արժեքի չափով (ոչ պակաս, քան շուկայական արժեքը)` հանած օրինականացման ծախսերը:

Ինքնակամ կառույցների օրինականացումը սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի համար պարտադիր չէ:»,

դ. 83-րդ կետի 2-րդ ենթակետը «չեն նվազեցվում:» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ.

 «Ազդեցության ենթակա հողի վրա առկա ինքնակամ շինությունների օրինականացման ծախսերը հաշվարկվում են անկախ գնահատողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերով:»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հուլիսի 4

Երևան