Գլխավոր տեղեկություն
Համար
N 652-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2017 թվականի N 652-Ա

 

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանին 2017 թվականի հուլիսի 3-7-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ ներկա գտնվելու «Ֆրանսիա-Աշտարակ-Հայաստան» ընկերության կողմից անցկացվող ամփոփիչ ամառային ստուգատես-համերգներին, հստակեցնելու Ռոմանի կոնսերվատորիայի հետ 2018 թվականի համագործակցության ծրագրերը, ինչպես նաև հանդիպումներ ունենալու Օվերն Ռոն Ալպ մարզի նախագահ Լորան Վոկեի, Լիոնի և Ռոմանի քաղաքապետարանների մշակույթի հարցերով պատասխանատուների հետ:

2. Սամվել Մուրադյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային նախագծերին անհատ կատարողների և կոլեկտիվների մասնակցություն» միջոցների համար նախատեսված հատկացումների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Մուրադյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Մուրադյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան