Գլխավոր տեղեկություն
Համար
N 470-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (21.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2017 թվականի N 470-Ա

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.06.17 N 591-Ա)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին 2017 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը գործուղել Արգենտինայի Հանրապետություն (Բուենոս Այրես, Կորդոբա) և հունիսի 2-6-ը՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո)՝ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին մասնակցելու և համայնքային հանդիպումներ ունենալու համար:

(1-ին կետը խմբ. 20.06.17 N 591-Ա)

2. Հրանուշ Հակոբյանի՝ Արգենտինայի Հանրապետություն և Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակով՝ 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)» ծրագրով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը տրամադրված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 20.06.17 N 591-Ա)

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պաշտոնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Արգենտինայի Հանրապետություն և Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

(3-րդ կետը փոփ. 20.06.17 N 591-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 22

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.06.2017, N 591-Ա 21.06.2017, N 470-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան