Գլխավոր տեղեկություն
Համար
N 1069-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.09.2017-20.01.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.07/65(1154) Հոդ.878
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1069-Ն

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 614-Ն ՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 894-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու և կացարան տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ընտանեկան բռնության ենթարկված անձանց՝ որպես ժամանակավոր օթևան՝ կացարան և սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգն ու պայմանները` համաձայն N 3 հավելվածի.

4) որոշակի բնակության վայր չունեցող անձին՝ որպես ժամանակավոր օթևան՝ կացարան և սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգն ու պայմանները` համաձայն N 4 հավելվածի.

5) հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանով ապահովելու կարգը և պայմանները` համաձայն N 5 հավելվածի.

6) կացարանի վարձակալության պայմանագրի կնքման առանձնահատկությունները` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 18.08.16 N 847-Ն)

2. Սահմանել, որ՝

1) յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները որոշվում են սոցիալական տան կողմից կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքով, որի ձևավորման հաշվարկները կարող են վերանայվել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում և (կամ) միավորի (կացարանի) թվի փոփոխության դեպքում.

2) 2017 թվականի հունվարի 1-ից՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված անձանց կացարան տրամադրող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել և (կամ) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համագործակցության շրջանակներում՝ սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին կարող են մասնակցել միայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայության տրամադրման գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի և 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի համաձայն կնքված պայմանագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման համաձայն բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակում ներառված անձինք (ընտանիքները) հերթով տեղափոխվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված` բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակ,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն հատկացված սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան ազատվելու դեպքում, այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ առաջնահերթ տրամադրվում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակում ընդգրկված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ազգային մակարդակում ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրով նախատեսված համակարգող խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն բնակարաններում տեղավորված անձինք (ընտանիքները) շարունակում են անհատույց օգտագործման իրավունքով բնակվել այդ կացարաններում` սույն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգով` 42-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1452-Ն որոշման 4-րդ կետի համաձայն ընտրված կազմակերպության կազմած դրական եզրակացության հիման վրա:

(2-րդ կետը լրաց. 18.08.16 N 847-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 614-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1516-Ն որոշման 2-րդ կետը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) որոշման 4-րդ կետը «բաշխման» բառից հետո լրացնել «և հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացման» բառերով.

2) որոշման հավելվածի 9-րդ կետում «2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ

 

1. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին են դասվում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող ինքնասպասարկման ապահովման ունակություն ունեցող, ժամանակավոր կացարանում կամ հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող հետևյալ անձինք (խմբերը)`

1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է 0-ից` որպես սատարող ընտանիք.

3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող հետևյալ անձինք (ընտանիքները)`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով որպես «միայնակ չաշխատող կենսաթոշակառու» հաշվառված անձինք (ընտանիքներ), այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում,

բ. միածնող ընտանիք, եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) կացարանի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) սոցիալական բնակարանային ֆոնդ` պետական, համայնքային կամ այլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ձևավորվող բնակարանային ֆոնդի ամբողջություն.

2) կացարան` սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածք (բնակարան, բնակելի տուն, սենյակ).

3) սոցիալական տուն` սոցիալական բնակարանային ֆոնդի մեկ միավոր, որում ներառված կացարանները գտնվում են նույն համայնքում կամ դրանց ցանցն աշխարհագրորեն տեղակայված է մինչև 3 կմ շառավղով.

4) հանրակացարանային տիպի կացարան` սոցիալական տան առանձին սենյակներ, որոնք տրամադրվում են առկա ուսուցման եղանակով միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող՝ բնակելի տարածության կարիք ունեցող ուսանողներին.

5) սատարող ընտանիք` սոցիալական տանը բնակվող ընտանիք, որն աջակցում է նույն սոցիալական տանը բնակվող տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրենց սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցերում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածով նախատեսված՝ բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձը կացարանում տեղավորվում է, և նրան այլ սոցիալական ծառայություններ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

4. Պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական տան կացարանները, այդ թվում` հանրակացարանային տիպի կացարանները, բաշխվում են որոշման N 1 հավելվածով հաստատված՝ սոցիալապես անապահով և հատուկ բոլոր խմբերի միջև համապատասխան հերթացուցակներում ներառված անձանց (ընտանիքներին)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի, ընդ որում, որոշման N 1 հավելվածով նախատեսված սոցիալապես անապահով և հատուկ խմբերից որևէ մեկին դասված անձանց չի կարող տրամադրվել նույն հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում կացարանների 50 տոկոսից ավելին: Որոշման N 1 հավելվածով նախատեսված՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերի միջև կացարանների բաշխման ժամանակ առավել մեծ թվաքանակների սահմանման առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ`

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.

2) միածնող ընտանիք, եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա.

3) միայնակ չաշխատող կենսաթոշակառու (կենսաթոշակառուներ), այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում.

4) սատարող ընտանիքներ:

 

II. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Կացարանում տեղավորվելու համար սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձը կամ ընտանիքը (այսուհետ` դիմող) դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին, երկուսը միասին՝ այսուհետ` կենտրոն) և հաշվառվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ներկայացնելով դիմում` համաձայն N 1 ձևի:

6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման համար դիմողը դիմումին կից ներկայացնում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին տեղեկանքը և դրա լուսապատճենը:

7. Կենտրոնը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում առցանց հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարան` սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմողի անվամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող հինգ տարվա ընթացքում բնակելի տարածության օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն սույն կարգի 7-րդ կետով նախատեսված հարցումն ստանալուց հետո պատասխանում է յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Կենտրոնի աշխատողը սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով ստացած տվյալները համեմատում է դիմողի դիմումում ներառված տվյալների հետ, անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնում է դիմողին, իսկ տեղեկանքը (տվյալները) տպում և ներկայացնում է կենտրոնի ղեկավարին` ստանալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում, որը հաստատվելուց հետո տեղադրվում է սոցիալական գործի մեջ:

10. Կենտրոնը` որպես սատարող ընտանիք հաշվառվելու համար ներկայացված դիմումը սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան ընթացք տալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված տարածքային մակարդակում ձևավորված համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) քննարկմանը:

11. Սատարող ընտանիքի ընտրությունը կատարվում է խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա` ընտանիքների հետ անցկացված հարցազրույցի, սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական վիճակի ուսումնասիրությունների արդյունքում` հաշվի առնելով, որ՝

1) ընտանիքը բաղկացած է առնվազն ծնողներից և երեխաներից.

2) ընտանիքը չունի ազգակցական կապ սոցիալական տանը բնակվող մյուս բնակիչների (ընտանիքների) հետ.

3) ընտանիքը սոցիալական տան գտնվելու վայրի համայնքի բնակիչ է.

4) ընտանիքի չափահաս անդամներից առնվազն մեկն ունի եկամուտ.

5) ընտանիքում տիրում են բարոյահոգեբանական առողջ հարաբերություններ և այլն:

12. Խորհուրդն իր առաջարկությունը կենտրոն է ներկայացնում կենտրոնի համապատասխան գրությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

13. Խորհրդի առաջարկությունը տեղադրվում է սոցիալական գործում:

14. Կենտրոնը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված անձին հաշվառում է նրա օրինական ներկայացուցչի տվյալներով` նշելով, որ բնակելի տարածություն ստանալու իրավունքը ծագում է այդ երեխայի համար՝ նրա 18 տարին լրանալու կամ անչափահասի` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչելու օրը:

15. Բնակելի տարածության համար հաշվառումը մերժվում է`

1) եթե դիմողն օտարել է բնակելի տարածությունը` հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարվա ընթացքում.

2) եթե դիմողը որոշմամբ սահմանված կարգով բնակվում է կացարանում.

3) որոշմամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում.

4) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

16. Կենտրոնի աշխատողը, դիմումն ընդունելիս, դիմողին ծանոթացնում է կացարանում տեղավորվելու համար հաշվառման և դրա տրամադրման կարգին: Դիմողին` որպես բնակելի տարածության կարիք ունեցող անձ (ընտանիք) ճանաչելու կամ հաշվառումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում կենտրոնը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին, մերժման դեպքում` նշելով մերժելու պատճառը և որոշումը բողոքարկելու կարգը:

 

III. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ  ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԸ

 

17. Բնակելի տարածության իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) դիմումներում ներառված և կից ներկայացված փաստաթղթերում առկա (առցանց ստացված) տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) ստեղծում է բնակելի տարածության իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական ենթահամակարգը (այսուհետ` տեղեկատվական ենթահամակարգ) և տիրապետում դրան, իսկ սպասարկում և շահագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը:

18. Տեղեկատվական ենթահամակարգը բաղկացած է տեղական և կենտրոնական տեղեկատվական շտեմարաններից, ընդ որում, տեղական տեղեկատվական շտեմարանը ձևավորվում է կենտրոնների կողմից` կացարանում տեղավորվելու համար դիմած անձանց ներկայացրած տվյալների հիման վրա` դրանք ամբողջական ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

19. Տեղական տեղեկատվական շտեմարանում կատարված փոփոխություններն անմիջապես արտացոլվում են կենտրոնական տեղեկատվական շտեմարանում:

20. Տեղական տեղեկատվական շտեմարանում տվյալների ներառման ժամանակ կատարված տեխնիկական սխալներն ուղղվում են դրանց պատշաճ հիմնավորումները նախարարություն ներկայացնելուց հետո 7-օրյա ժամկետում` սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպության կողմից:

 

IV. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ  ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

21. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակը ձևավորվում է տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա` ըստ դիմումը տալու օրվա, բնակության վայրի (համայնքի) և սոցիալական խմբի:

22. Եթե բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձը (ընտանիքը) միաժամանակ դասվում է որոշման N 1 հավելվածով նախատեսված սոցիալական խմբերից մեկից ավելի խմբին, ապա նա հաշվառվում է համապատասխանաբար յուրաքանչյուր առանձին հերթացուցակում:

23. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձինք (ընտանիքները) հաշվառումից հանվում են`

1) կացարանում տեղավորվելու (այդ թվում` մեկից ավելի սոցիալական խումբ ունենալու պարագայում` դրանցից որևէ մեկի հիմքով կացարանով ապահովվելու դեպքում).

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն ձեռք բերելու (այդ թվում` ժառանգություն, նվիրատվություն և այլն) դեպքում.

3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի վերացման դեպքում.

4) Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում՝ բացառությամբ սույն կարգի 24-րդ կետով սահմանված դեպքի.

5) դիմողի կողմից հաշվառումից դուրս գալու մասին գրավոր դիմումի դեպքում.

6) հատկացվող կացարանից երկրորդ անգամ գրավոր հրաժարվելու դեպքում` համաձայն N 2 ձևի.

7) որպես բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող հաշվառվելու համար ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու դեպքում.

8) դիմողի մահվան դեպքում՝ բացառությամբ սույն կարգի 24-րդ կետով սահմանված դեպքի:

24. Սույն կարգի 23-րդ կետի 4-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ընտանիքը պահպանում է հերթացուցակում համապատասխան համարով հաշվառումը, եթե այդ պահի դրությամբ դիմողի ընտանիքի որևէ այլ անդամի համար չեն վերացել հաշվառման համապատասխան հիմքերը:

 

V. ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

25. Կացարանը տրամադրվում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին)` ըստ սոցիալական խմբի և ըստ հաշվառման հերթականության՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանի համաձայն:

26. Կազմակերպությունը սոցիալական տանը` բնակչի կողմից կացարանն ազատվելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նախարարությանը:

27. Սոցիալական տան ազատված կացարանում բնակչի տեղավորման վերաբերյալ սույն կարգի 33-րդ կետով նախատեսված առաջարկությունը ներկայացնելու առաջնահերթությունները սահմանվում են սույն կարգի 25-րդ կետով սահմանված դրույթի համաձայն` հետևյալ հերթականությամբ`

1) սոցիալական տան գտնվելու վայրի համայնքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված այն տարածքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.

3) Հայաստանի Հանրապետության այն մարզի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.

4) հանրապետական ցուցակում առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը):

28. Սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու վերաբերյալ որոշումն ընդունում է նախարարը՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ազգային մակարդակում ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրով նախատեսված համակարգող խորհրդի (այսուհետ՝ համակարգող խորհուրդ) պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա:

29. Սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու վերաբերյալ հարցը համակարգող խորհրդի քննարկմանը կարող է ներկայացվել՝

1) նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից.

2) համակարգող խորհրդի անդամ կազմակերպություններից որևէ մեկի կողմից.

3) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձի (ընտանիքի) դիմելու դեպքում:

30. Համակարգող խորհրդի քննարկմանը սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման վերաբերյալ առաջարկությանը կից ներկայացվում են այն տվյալները (փաստերը, հանգամանքները) և դրանք հավաստող փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ առաջարկության համար:

31. Սույն կարգի 30-րդ կետով նախատեսված առաջարկության համար կողմնորոշիչ հանգամանքներ են՝

1) դիմողի՝ որոշակի բնակության վայր չունենալը.

2) դիմողի՝ ընտանիքում մինչև 5 տարեկան երեխաների թիվը.

3) դիմողի կամ դիմողի կնոջ հղի լինելը.

4) դիմողի՝ փաստացի բնակության ընտանիքում միջանձնային լարված հարաբերությունների և (կամ) բռնության կամ բռնության սպառնալիքի առկայությունը.

5) դիմողի՝ տվյալ ուսումնական տարում մասնագիտական ուսումնական համապատասխան հաստատություն ընդունվելը կամ սովորելը.

6) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի՝ վերջին երեք տարվա ընթացքում ժամկետային զինծառայությունից զորացրված լինելը.

7) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի՝ քրեակատարողական հիմնարկից վերադարձած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հանրային աշխատանքներ կատարող անձ լինելը, պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջանում գտնվելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելը.

8) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամների հաշմանդամություն ունենալու հանգամանքը.

9) ընտանիքում նույն կարգավիճակ ունեցող (առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձ, մանկատան շրջանավարտ լինելը և այլն) քույրեր, եղբայրներ լինելը.

10) կյանքի դժվարին վիճակում գտնվելու այլ հանգամանքներ:

32. Համակարգող խորհրդի նիստը հրավիրվում է առաջարկությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան տասը աշխատանքային օրվա ընթացքում:

33. Նախարարությունը բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) համապատասխան սոցիալական խմբի հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձի բնակության վայրի կենտրոնին առաջարկում է կազմակերպել տվյալ անձի (ընտանիքի) տվյալների կրկնակի ուսումնասիրություն՝ 15-օրյա ժամկետում, և սույն կարգի 23-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում կենտրոնը որոշում է ընդունում տվյալ անձին կացարան տրամադրելու մասին և երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը ներկայացնում է նախարարություն:

34. Եթե բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց համապատասխան սոցիալական խմբի հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձն առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, որի բնակելի տարածության իրավունքը ծագում է ավելի ուշ ժամկետում` նրա 18 տարին լրանալու օրը, ապա նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով սահմանված ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխան հերթացուցակում պահպանում է իր տեղը` մինչև նրա 18 տարին լրանալը:

35. Սույն կարգի 33-րդ կետով նախատեսված ուսումնասիրության արդյունքում կացարանի տրամադրման հիմքերի բացակայության դեպքում կենտրոնը դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախարարությանը:

36. Նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով նախատեսված` հաջորդ ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար:

37. Հերթացուցակում ընդգրկված անձանց (ընտանիքների) հերթագրման հավասար պայմանների (դիմումը տալու օր, սոցիալական խումբ) դեպքում կիրառվում են հետևյալ առաջնահերթությունները` ըստ թվարկման հերթականության`

1) խնամքին առկա երեխաների թիվը.

2) ընտանիքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձի առկայությունը և նրանց թիվը.

3) ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը:

38. Նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը և բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձին (ընտանիքին) տեղեկացնում է ընդունված որոշման մասին:

39. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձը (ընտանիքը) սույն կարգի 38-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ներկայանում է կազմակերպություն, իսկ դրա անհնարինության դեպքում գրավոր ձևով տեղյակ է պահում կազմակերպությանը` նշելով պատճառը, ներկայանալու հնարավոր ժամկետը, որը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան ևս 30 օր:

40. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձի (ընտանիքի) կողմից սույն կարգի 39-րդ կետով սահմանված ժամկետում կազմակերպություն չներկայանալը դիտարկվում է որպես տրամադրվող կացարանից հրաժարում, որի մասին կազմակերպությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է նախարարությանը:

41. Նախարարությունը սույն կարգի 40-րդ կետով նախատեսված գրությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կենտրոնին տեղեկացնում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձի (ընտանիքի)՝ կազմակերպություն չներկայանալու մասին` պատճառների ուսումնասիրության և (կամ) գրավոր հրաժարումը ձևակերպելու նպատակով:

42. Կացարանները բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձին (ընտանիքին) տրամադրվում են`

1) ծերության նպաստի տարիքի հասած անձանց` անժամկետ.

2) սատարող ընտանիքին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձանց, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին` 10 տարի ժամկետով.

3) որոշման N 1 հավելվածով նախատեսված անձանց, բացառությամբ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված խմբերի, 5 տարի ժամկետով (անկախ մինչև այդ ժամկետի ավարտը համապատասխան հիմքի վերացման հանգամանքից), որը կարող է երկարացվել մեկ անգամ, առավելագույնը` 5 տարի ժամկետով, եթե ժամկետը լրանալու ամսվա դրությամբ պահպանվել է տվյալ անձի կացարանի տրամադրման հիմքը:

43. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանցից (ընտանիքներից) առկա ուսուցման եղանակով միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողներին կարող է տրամադրվել հանրակացարանային տիպի կացարան` ուսման ամբողջ ժամանակահատվածում: Ընդ որում, նշված ժամանակահատվածում հանրակացարանային տիպի կացարանի տրամադրումը հիմք չի հանդիսանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումից հանելու համար:

44. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո տվյալ անձը (ընտանիքը) կարող է շարունակել բնակվել իր (իրենց) կողմից զբաղեցված կացարանում՝ կազմակերպության և իր (իրենց) միջև կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա, որի առանձնահատկությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 6 հավելվածով:

(44-րդ կետը փոփ. 18.08.16 N 847-Ն)

 

VI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՆ ԲՆԱԿՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Սոցիալական տան բնակիչներն ունեն հետևյալ հիմնական իրավունքները`

1) սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետում անարգել բնակվելու տրամադրված կոմունալ հարմարություններով կացարանում.

2) իրեն հատկացված կացարանում բնակվելու իր ընտանիքի անդամների հետ, իսկ այլ ազգականների բնակության իրավունքը տրվում է կազմակերպության պատշաճ հիմնավորված որոշմամբ.

3) բնակության ընթացքում մինչև 3 ամիս ժամկետով հյուրընկալելու այլ անձանց.

4) բնակության իրավունքի ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում կացարանից բացակայելու մինչև 6 ամիս, կազմակերպության համաձայնությամբ` մինչև 12 ամիս՝ բացառությամբ կացարանում որպես «սատարող ընտանիք» տեղավորված բնակիչների.

5) վաղաժամկետ դուրս գալու իր կացարանից` պահպանելով բնակելի տարածության իրավունքը և վերականգնելու հաշվառման ցուցակում նախկին դիրքը, եթե կացարանում առկա են այնպիսի թերություններ (որոնց մասին նա չգիտեր ու չէր իմացել կացարանում տեղավորվելիս), որոնք կացարանի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, կամ կացարանը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար բնակիչը պատասխանատվություն չի կրում:

46. Սոցիալական տան բնակիչներն ունեն հետևյալ հիմնական պարտականությունները`

1) սույն կարգի 38-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ներկայանալ սոցիալական տուն, իսկ դրա անհնարինության դեպքում գրավոր տեղեկացնել կազմակերպությանը` նշելով դրա պատճառը.

2) կազմակերպություն ներկայանալուց հետո 7-օրյա ժամկետում հաշվառվել սոցիալական տան վայրի բնակչության տեղական ռեգիստրում` կացարանի հասցեով.

3) պահպանել սոցիալական տանը բնակվելու ընդհանուր համակեցության կանոնները.

4) սույն կարգի 23-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքի առաջացման դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնել կազմակերպությանը.

5) բնակիչը, որը տեղավորվել է սոցիալական տանը որպես սատարող ընտանիք, ունի լրացուցիչ պարտավորություններ`

ա. կացարանում համագործակցել կազմակերպության կամ բնակության վայրն սպասարկող կենտրոնի հետ` բնակիչների խնամքի կազմակերպման, նրանց առողջական, սոցիալական, տնտեսական և կազմակերպական բնույթի խնդիրները լուծելու նպատակով,

բ. անհրաժեշտության դեպքում բնակիչներին ցուցաբերել առաջին օգնություն՝ առօրյա կենցաղային գործերում,

գ. անհրաժեշտության դեպքում բնակիչներին օգնել կենցաղային իրերի վերանորոգման աշխատանքներում,

դ. անհրաժեշտության դեպքում օժանդակել սոցիալական տան տարածքի սանիտարական մաքրման ու կանաչապատման աշխատանքներին,

ե. բնակիչների հետ անհամաձայնության կամ կոնֆլիկտային իրավիճակների դեպքում՝ անհապաղ դիմել կազմակերպությանը:

 

VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

47. Հայաստանի Հանրապետությունում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` տվյալ նպատակի համար հատկացված ֆինանսական միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացված ֆինանսական միջոցներից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

սոցիալական աջակցության

_____________________ տարածքային գործակալություն (բաժին)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես՝ քաղաքացի_________________________________________________________________ ս,

                                                                            (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտի) սերիան, համարը __________________

_________________________________

 

Հանրային ծառայությունների համարանիշը ____________________

 

Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը ______________

 

Բնակության վայրը _______________________________________________________________

 

Հեռախոսահամարը _________________,

 

հանդիսանալով ______________________________________, խնդրում եմ ինձ (ընտանիքիս)

                                                    (նշել սոցիալական խումբը)

 

հաշվառել որպես բնակելի տարածության կարիք ունեցող՝ կացարանում տեղավորվելու համար:

 

Ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պահանջվող խնամակալության և հոգաբարձության մարմնից որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառվելու մասին տեղեկանքը և դրա լուսապատճենը:

 

Ընդամենը _____________ էջ:

 (էջերի թիվը)

                                                                                                                     

  

Տեղյակ եմ, որ պակաս եմ ներկայացրել __________________________________ փաստաթղթերը, դրանք ոչ ուշ, քան ______ ______________ 20  թ. ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվելու սույն դիմումը ներկայացնելու ժամկետը, իսկ ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դիմելու օր է համարվելու վերջին փաստաթուղթը ներկայացնելու օրը:

 

Դիմող ______________________,

_____ _______________20  թ.

 (ստորագրությունը)

                                                                                                              

 

Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը__________________________________

        

         (մասնագետի անունը, ազգանունը, ստորագրությունը)

        _____ _________20  թ.                                                                                            

 

(լրացվում է դիմումի դարձերեսին)

 

NN
ը/կ

Ազգանունը,
անունը,
հայրանունը

Ազգակցական կապը

Անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտի) սերիան, համարը

Հանրային ծառայությունների համարանիշը կամ չստանալու մասին տեղեկանքի համարը

դիմողը

       

2.

       

3.

       

4.

       

5.

       

6.

       

 

Ձև N 2

 

սոցիալական աջակցության

_____________________ տարածքային գործակալություն (բաժին)

 

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

 

հատկացված կացարանից հրաժարվելու մասին

 

______ ________ 20  թ.

 

 Ես` քաղաքացի ______________________ս, հաշվառված բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակում, հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման համաձայն ինձ տրամադրվող Հայաստանի Հանրապետության ____________________ մարզի, քաղաքի,_____________փողոցի N________ շենքում ինձ հատկացված կացարանից:

Ինձ տեղեկացրել են, որ ինձ հատկացվող կացարանից երկրորդ անգամ հրաժարվելու դեպքում ինձ (ընտանիքիս) հանելու են բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակից, և դրանով ես (ընտանիքս) կորցնելու եմ (կորցնելու ենք) կացարան ստանալու հնարավորությունը:

__________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի) համարը, սերիան, ստորագրությունը)

 

______ ________ 20  թ.

Կացարանից հրաժարվելու հետ համաձայն ենք.

 

NN
ը/կ

Ազգանունը,
անունը,
հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի
(նույնականացման քարտի)
սերիան, համարը

Ստորագրությունը

դիմող

     

2.

     

3.

     

 

Հատկացվող կացարանից գրավոր հրաժարումը գրվել է իմ ներկայությամբ, 2 օրինակից, որից մեկը վերադարձվել է դիմողին:

 

Սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) ներկայացուցիչ

________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի) համարը, սերիան, ստորագրությունը)

 

Ստացա երկրորդ օրինակը

 ______________________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի) համարը, սերիան, ստորագրությունը)

 

 ______ ________ 20  թ.

 

 սոցիալական աջակցության

_____________________ տարածքային գործակալություն (բաժին)

 

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

 

հատկացված կացարանից երկրորդ անգամ հրաժարվելու մասին

 

 

քաղ. ___________

 ______ ________ 20  թ.

 

 Ես` քաղաքացի ______________________ս, հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակում, երկրորդ անգամ հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման համաձայն ինձ տրամադրվող Հայաստանի Հանրապետության _________________ մարզի, քաղաքի,_____________փողոցի N________ շենքում ինձ հատկացված կացարանից:

Ես տեղյակ եմ, որ ինձ (ընտանիքիս) հանելու են բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակից, և դրանով ես (ընտանիքս) կորցնում եմ (կորցնում ենք) կացարան ստանալու հնարավորությունը:

 

__________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի) համարը, սերիան, ստորագրությունը)

 

 ______ ________ 20  թ.

 

Կացարանից հրաժարվելու հետ համաձայն ենք.

 

NN
ը/կ

Անունը,
ազգանունը,
հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի
(նույնականացման քարտի)
սերիան, համարը

Ստորագրությունը

դիմող

     

2.

     

3.

     

 

Հատկացվող կացարանից գրավոր հրաժարումը գրվել է իմ ներկայությամբ, 2 օրինակից, որից մեկը վերադարձվել է դիմողին:

 

Սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) ներկայացուցիչ

 ____________________________________________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի) համարը, սերիան, ստորագրությունը)

 

Ստացա երկրորդ օրինակը

__________________________________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի) համարը, սերիան, ստորագրությունը)

 

______ ________ 20  թ.

 

(հավելվածը փոփ. 18.08.16 N 847-Ն)

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ՝ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆ՝ ԿԱՑԱՐԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանեկան բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաներին, որպես ժամանակավոր օթևան՝ կացարան (այսուհետ՝ օթևան) տրամադրելու, ինչպես նաև կացարանում այդ անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Թրաֆիքինգի կամ շահագործման նպատակով ընտանեկան բռնության ենթարկված անձանց կացարան տրամադրելու հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով:

3. Ընտանեկան բռնության ենթարկված անձանց՝ օթևանով կարող են ապահովել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություն):

4. Ընտանեկան բռնության ենթարկված անձանց՝ օթևանով ապահովելու նպատակն այդ անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացումն է, անվտանգ միջավայրով ապահովելը և, ըստ անհրաժեշտության, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը՝ կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելու համար:

5. Օթևան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

6. Միևնույն օթևանը երեխաներին և չափահաս անձանց կարող է տրամադրվել սույն կարգով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում` օթևանում երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչները բավարարելու պարագայում:

7. Օթևանը տրամադրվում է մինչև 12 ամիս ժամկետով: Օթևան տրամադրելիս՝ անձը, իր (կամ օրինական ներկայացուցչի) հայտարարության կամ սույն կարգի 55-րդ կետի 8-րդ ենթակետում նշված մարմինների կամ օթևան տրամադրող կազմակերպության գնահատմամբ համարվում է ընտանեկան բռնության ենթարկված անձ և օգտվում է սույն կարգով նախատեսված ծառայություններից, քանի դեռ առկա չեն այդ հանգամանքը հերքող ամբողջական և հիմնավոր փաստեր:

8. Օթևանը տրամադրվում է ընտանեկան բռնության ենթարկված անձի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ՝ բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի: «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ընտանեկան բռնության ենթարկված անձին օթևանը տրամադրվում է առանց տվյալ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության:

 

II. ՕԹԵՎԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Օթևանը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, ունենա «վստահության» հեռախոս: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել օթևանի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր և բնակելի մակերեսին, օթևանի անձնակազմին (աշխատողների թվին և հաստիքներին), օթևանում միաժամանակյա բնակվողների առավելագույն թվին, նրանց տրամադրվող սննդի չափաքանակին, դրա էներգետիկ արժեքին, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային և անձնական հիգիենայի պարագաների չափորոշիչներին, օթևանի անվտանգության ապահովմանը և այլ պայմաններին ներկայացվող պահանջներ: Ընտանեկան բռնության ենթարկված երեխաների համար նախատեսված օթևանում, սույն կետում նշված պայմաններից բացի, պետք է ապահովվեն օթևանում երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչները:

 10. Օթևանը պետք է ունենա ներքին կարգապահական կամ համակեցության կանոններ (այսուհետ՝ կանոններ)՝ հաստատված օթևան տրամադրող կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից:

 

III. ՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

11. Օթևան տրամադրող կազմակերպությունն ընտանեկան բռնության ենթարկված անձի մասին տեղեկություն կարող է ստանալ անձամբ այդ անձից, սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից (այսուհետ՝ լիազորած պետական մարմին), «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից (այսուհետ՝ ոստիկանություն), խնամակալության և հոգաբարձության մարմիններից, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններից, իրավաբանական ու ֆիզիկական այլ անձանցից, զանգվածային լրատվության միջոցներից, ինքնուրույն իրականացրած աշխատանքների արդյունքում և այլ աղբյուրներից:

12. Օթևանը կարող է տրամադրվել՝

1) ընտանեկան բռնության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության և հոգաբարձության մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա.

3) օթևան տրամադրող կազմակերպության նախաձեռնությամբ:

13. Ընտանեկան բռնության ենթարկված անձը օթևան տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմումն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ իր փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան) կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին կամ օթևան տրամադրող կազմակերպություն (դրա մշտական գործող մարմնի գտնվելու վայր): Ընտանեկան բռնության ենթարկված երեխայի անունից սույն կետում նշված գրավոր դիմումը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ բացառությամբ, երբ երեխան (անչափահասը) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ճանաչվել է լրիվ գործունակ (էմանսիպացիա):

14. Օթևան տրամադրելու համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (կամ բաժին) դիմելու, ընտանեկան բռնության ենթարկված անձին սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից օթևան ուղղորդելու, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժնի) կողմից՝ ընտանեկան բռնության ենթարկված անձի նախնական նույնացման մասին եզրակացության ընդունման և տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և այլ իրավական ակտերով:

15. Ընտանեկան բռնության ենթարկված անձանց նախնական նույնացման չափորոշիչները հաստատում է լիազորած մարմնի ղեկավարը:

16. Ընտանեկան բռնության ենթարկված անձի (կամ նրա ներկայացուցչի) կողմից օթևան կամ օթևան տրամադրող կազմակերպությանը ներկայացվող՝ օթևան տրամադրելու մասին գրավոր դիմումն ընդունում է օթևանի կամ օթևան տրամադրող կազմակերպության համապատասխան իրավասություն ունեցող աշխատողը (կամ պաշտոնատար անձը), որն անհրաժեշտության դեպքում օգնում է դիմումատուին լրացնել պահանջվող տվյալները: Եթե դիմումատուն օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի խնդիրներով պայմանավորված կամ տառաճանաչ չլինելու կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող անձամբ լրացնել դիմումը, ապա դիմումում պահանջվող տվյալները լրացվում են օթևանի կամ օթևան տրամադրող կազմակերպության համապատասխան իրավասություններ ունեցող աշխատողի (կամ պաշտոնատար անձի) կողմից, ինչի վերաբերյալ դիմումում կատարվում է հատուկ նշում:

17. Այն դեպքում, երբ ընտանեկան բռնության ենթարկված անձը (կամ նրա ներկայացուցիչը) օթևան տրամադրելու մասին գրավոր դիմումը ներկայացնում է օթևանի գտնվելու վայրից դուրս տեղակայված՝ օթևան տրամադրող կազմակերպության մշտական գործող մարմնի գտնվելու վայր, ապա օթևան տրամադրող կազմակերպությունը կազմակերպում է ընտանեկան բռնության ենթարկված անձի տեղափոխումը և ընդունելությունը օթևան ՝ սույն կարգի դրույթներին համապատասխան:

18. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, յուրաքանչյուր այն հիմնավոր կասկածի դեպքում, որ իրենց գործառույթներից բխող շփման տիրույթում հայտնված անձը ենթարկվել է ընտանեկան բռնության, նրան ուղղորդում են տվյալ անձի փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին կամ օթևան (օթևանի գտնվելու վայր) կամ օթևան տրամադրող կազմակերպություն (դրա մշտական գործող մարմնի գտնվելու վայր) կամ այդ անձի մասին տեղեկությունը, նրա (կամ նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության առկայության պարագայում, փոխանցում են տվյալ անձի փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին): Սույն կետով սահմանված գրավոր համաձայնությունը չի պահանջվում, եթե՝

1) ենթադրյալ ընտանեկան բռնության ենթարկված անձը երեխա է, և առկա են ողջամիտ կասկածներ, որ այդ երեխայի օրինական ներկայացուցիչ հանդիսացող անձը որևէ կերպ մասնակցել է նրա նկատմամբ իրականացված ընտանեկան բռնությանը, կամ՝

2) ենթադրյալ ընտանեկան բռնության ենթարկված անձը չունի օրինական ներկայացուցիչ և, հիվանդության կամ տվյալ պահին ունեցած հոգեբանական կարգավիճակով կամ սթրեսային վիճակում գտնվելով պայմանավորված, զրկված է իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ այն ղեկավարելու հնարավորությունից կամ չի կարող անձամբ տալ գրավոր համաձայնությունը:

19. Լիազորած պետական մարմնի, ոստիկանության, խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների միջոցով ընտանեկան բռնության ենթարկված անձի մասին տեղեկություններ ստանալու դեպքում օթևան տրամադրող կազմակերպությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում կազմակերպում է ընտանեկան բռնության ենթարկված անձի՝ օթևան տեղափոխումը և ընդունելությունը:

20. Պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների և այլ աղբյուրների միջոցով ընտանեկան բռնության ենթարկված անձի մասին տեղեկություններ ստանալու դեպքում, օթևան տրամադրող կազմակերպությունը սույն կարգի 19-րդ կետում նշված ժամկետում, կազմակերպում է իրավիճակի ուսումնասիրություն՝ տեղեկատվությամբ հայտնի դարձած վայրում ընտանեկան բռնության ենթարկված անձի հայտնաբերման, անհրաժեշտ օգնության տրամադրման, օթևան տեղափոխելու և ընդունելության համար:

21. Օթևան տրամադրող կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցառումներ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հայտնաբերման և սեփական նախաձեռնությամբ օթևան տրամադրելու նպատակով:

22. Սույն կարգի 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով սահմանված դեպքերում ընտանեկան բռնության ենթարկված անձի կողմից օթևան տեղափոխվելուց հրաժարվելու կամ ընտանեկան բռնության ենթարկված անձին անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օթևան տեղափոխելու անհնարինության դեպքում օթևան տրամադրող կազմակերպությունը տվյալ անձի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվությունն անհապաղ տրամադրում է ոստիկանությանը, իսկ ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նաև տվյալ տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), տվյալ վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև այն անձանց կամ մարմիններին, որոնցից ստացել էր տեղեկություններ ընտանեկան բռնության ենթարկված տվյալ անձի մասին: Ընտանեկան բռնության ենթարկված անձին անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում օթևան տրամադրող կազմակերպությունն անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն կամ կազմակերպում անձի տեղափոխումը հիվանդանոցային բժշկական հաստատություն:

23. Ընտանեկան բռնության ենթարկված անձի կողմից օթևան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում օթևան տրամադրող կազմակերպությունը կազմում է դրա վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

24. Օթևան ընտանեկան բռնության ենթարկված անձի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա:

25. Ընտանեկան բռնության ենթարկված անձին օթևան տրամադրելիս, անհրաժեշտության դեպքում, միևնույն օթևանով ապահովվում են նաև տվյալ անձի օրինական ներկայացուցիչը և այն երեխան, ով գտնվում է տվյալ անձի փաստացի խնամքի տակ կամ, որի օրինական ներկայացուցիչն է հանդիսանում ընտանեկան բռնության ենթարկված անձը, եթե դա բխում է երեխայի շահերից, օթևանը բավարարում է երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչները և ունի՝

1) օթևանում բնակվող (գտնվող) այլ չափահաս անձանցից երեխայի՝ առանձին բնակվելու համար անհրաժեշտ կոմունալ պայմաններ` ընտանեկան բռնության ենթարկված չափահաս անձանց համար նախատեսված օթևանի դեպքում.

2) օթևանում բնակվող (գտնվող) այլ երեխաներից տվյալ չափահաս անձի՝ առանձին բնակվելու համար անհրաժեշտ կոմունալ պայմաններ՝ ընտանեկան բռնության ենթարկված երեխաների համար նախատեսված օթևանի դեպքում:

26. Ընտանեկան բռնության ենթարկված անձի՝ օթևան տեղափոխվելուց անմիջապես հետո նրան զննում է օթևանի բժիշկը, որոշում ընդունելության համար բժշկական հակացուցումների առկայությունը կամ բացակայությունը և տալիս եզրակացություն տվյալ անձին սանիտարական մշակման ուղարկելու և հատուկ առանձնացված (կարանտինի) սենյակում տեղավորելու անհրաժեշտության (կամ դրա բացակայության) վերաբերյալ: Ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին օթևան տեղափոխվելու և օթևանի կանոններով սահմանված դեպքում, ընտանեկան բռնության ենթարկված անձը, մինչև օթևանի բժշկի կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացության տրամադրումը, բայց ոչ ավելի, քան երեք օրով, կարող է տեղավորվել հատուկ առանձնացված (կարանտինի) սենյակում:

27. Ընտանեկան բռնության ենթարկված անձին ընդունելիս՝ զննման արդյունքում կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրամադրված եզրակացության համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների հայտնաբերման դեպքում օթևանի բժիշկը կամ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն՝ ընտանեկան բռնության ենթարկված անձին հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելու համար և դրա մասին անմիջապես իրազեկում է ոստիկանությանը, իսկ ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նաև տվյալ տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), տվյալ վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին ու տվյալ անձի օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում)՝ բացառությամբ սույն կարգի 30-րդ կետով սահմանված դեպքի:

28. Ընտանեկան բռնության ենթարկված չափահաս անձի՝ օթևան տեղափոխվելուց (փաստացի ընդունվելուց) հետո մեկ ժամվա ընթացքում, անկախ սույն կարգի 33-րդ կետով սահմանված հրամանի ընդունումից կամ օթևանի տրամադրումը մերժելու հանգամանքից, օթևան տրամադրող կազմակերպությունը դրա մասին իրազեկում է ոստիկանությանը, իսկ ընտանեկան բռնության ենթարկված անձի համաձայնության դեպքում՝ մեկ օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նաև լիազորած պետական մարմնին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին և տվյալ անձի օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում)՝ բացառությամբ սույն կարգի 30-րդ կետով սահմանված դեպքի:

29. Ընտանեկան բռնության ենթարկված երեխայի՝ օթևան տեղափոխվելուց (փաստացի ընդունվելուց) հետո մեկ ժամվա ընթացքում, անկախ սույն կարգի 33-րդ կետով սահմանված հրամանի ընդունումից կամ օթևանի տրամադրումը մերժելու հանգամանքից, օթևան տրամադրող կազմակերպությունը դրա մասին իրազեկում է ոստիկանությանը, իսկ ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում՝ նաև լիազորած պետական մարմնին, տվյալ վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին և երեխայի օրինական ներկայացուցչին (առկայության դեպքում)՝ բացառությամբ սույն կարգի 30-րդ կետով սահմանված դեպքի:

30. Ելնելով ընտանեկան բռնության ենթարկված անձի լրացուցիչ անվտանգության ապահովման նկատառումներից՝ ընտանեկան բռնության ենթարկված անձի մասին սույն կարգի 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերում նշված տեղեկատվությունը նույն կետերով սահմանված այլ անձանց և մարմիններին կարող է տրամադրվել ոստիկանության պահանջով՝ վերջինիս հետ համաձայնեցված ժամկետներում: Այն դեպքում, երբ առկա են ողջամիտ կասկածներ, որ ընտանեկան բռնության ենթարկված և օթևան տեղափոխված անձի օրինական ներկայացուցիչ հանդիսացող անձը որևէ կերպ մասնակցել է նրա նկատմամբ իրականացված ընտանեկան բռնությանը, օրինական ներկայացուցչին չի տրամադրվում անձի գտնվելու կոնկրետ վայրի մասին տեղեկատվությունը՝ մինչև օրենքով սահմանված կարգով այլ օրինական ներկայացուցչով ապահովելը:

31. Օթևան չի թույլատրվում բերել հրազեն, այն համալրող դետալներ, սառը զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, դյուրավառ կամ այրիչ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքեր: Սույն կետում նշված առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքում օթևանի՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) դրա մասին անմիջապես իրազեկում է ոստիկանությանը:

32. Ընտանեկան բռնության ենթարկված երեխան կարող է օթևան բերել խաղալիքներ և շրջապատի համար վտանգ չներկայացնող այլ իրեր և ընտանի կենդանիներ, եթե դա արգելված չէ օթևանի կանոններով և օթևանի պայմաններն ընձեռում են այդ հնարավորությունը:

33. Օթևան ընտանեկան բռնության ենթարկված անձի ընդունելությունը ձևակերպվում է օթևան տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով, որն ընդունվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների բացակայության մասին սույն կարգի 26-րդ կետով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան տվյալ եզրակացությունն ստանալու օրվա ավարտը:

34. Ընտանեկան բռնության ենթարկված անձին օթևան տրամադրելու մասին հրամանի ընդունումից անմիջապես հետո օթևանի՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) օթևան ընդունված անձի մասին տվյալները գրանցում է օթևանի՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հաշվառման մատյանում, որի ձևը հաստատում է օթևան տրամադրող կազմակերպության ղեկավարը: Ընտանեկան բռնության ենթարկված անձանց հաշվառման մատյանում, ի թիվս այլ տեղեկությունների, գրանցվում են նաև ընտանեկան բռնության ենթարկված անձի՝ օթևանում բնակվող (գտնվող) օրինական ներկայացուցչի և խնամքի տակ գտնվող երեխայի մասին տվյալները:

35. Ընտանեկան բռնության ենթարկված անձանց հաշվառման մատյանը կարող է վարվել՝ ինչպես թղթային (թղթային կրիչով), այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով՝ անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները համակարգչում մուտքագրելու միջոցով: Ընդ որում, հաշվառման մատյանը միաժամանակ թղթային և էլեկտրոնային եղանակներով կազմելու և վարելու դեպքում դրանցում ներառված տվյալները և տեղեկություններն ամբողջությամբ պետք է համապատասխանեն միմյանց: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը պետք է լինի համարակալված և էջակարված: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը լրացվում է մուգ կապույտ կամ սև թանաքով գրիչով, ընթեռնելի ձեռագրով՝ առանց անհարկի հապավումներ և ջնջումներ կատարելու: Սխալ գրառման դեպքում այն երկու կողմից վերցվում է փակագծերի մեջ, որից հետո կատարվում է ճիշտ գրառումը, և տվյալ էջի աջ անկյունում հաշվառման մատյանում գրառում կատարող համապատասխան աշխատողի (պաշտոնատար անձի) կողմից լրացվում են «Ուղղումը կատարված է իմ կողմից» բառերը, և ուղղումը հավաստվում է ստորագրությամբ:

36. Օթևան ընդունված՝ ընտանեկան բռնության ենթարկված յուրաքանչյուր անձի համար օթևանի սոցիալական աշխատանքի մասնագետը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողը (կամ պաշտոնատար անձը) լրացնում է հաշվառման քարտ, որում գրանցում է ընտանեկան բռնության ենթարկված անձի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը (առկայության դեպքում).

5) անձնագրի սերիան և համարը (առկայության դեպքում).

6) հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

7) տվյալ անձի հաշվառման հասցեն կամ մինչև օթևան տրամադրելը վերջին բնակության վայրը.

8) անձի հայտնաբերման կամ մինչև օթևանի տրամադրումը՝ անձի փաստացի գտնվելու վայրը.

9) ընտանեկան դրությունը.

10) անձի մասին տեղեկատվության տրամադրման աղբյուրը և տեղեկատվությունը տրամադրած անձի (մարմնի) վերաբերյալ տվյալները (առկայության դեպքում).

11) անձի նկատմամբ կիրառված բռնության տեսակը.

12) օթևանի տրամադրման և դուրսգրման օրը, ամիսը, տարեթիվը.

13) սույն կարգի 37-րդ և 38-րդ կետերում նշված դեպքերում՝ անձի անհատականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ:

37. Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում հաշվառման քարտում ընտանեկան բռնության ենթարկված անձի անունը, հայրանունը, ազգանունը, տարիքը, սեռը, հաշվառման մասին տվյալները գրանցվում են նրա բանավոր հայտարարության կամ այդ անձի մասին տեղեկատվություն տրամադրած մարմնի (անձի) հայտարարության հիման վրա: Այդ դեպքում, հաշվառման քարտը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքում, հաշվառման քարտում գրանցվում են նաև ընտանեկան բռնության ենթարկված անձի մազերի ու աչքերի գույնը, հասակը և այլ անհատականացման նշաններ, իսկ անձի մասին տեղեկատվություն տրամադրած մարմնի (անձի) հայտարարության դեպքում՝ նաև տվյալ անձի անհատական տվյալների տրամադրման աղբյուրը:

38. Անձը հաստատող փաստաթղթի բացակայության, ընտանեկան բռնության ենթարկված անձի կողմից իր մասին սույն կարգի 36-րդ կետում նշված տվյալները չհայտնելու և այդ անձի անհատական տվյալների մասին այլ տեղեկատվության բացակայության դեպքում հաշվառման քարտը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքում, ի թիվս սույն կարգի 37-րդ կետում նշված անհատականացման համար անհրաժեշտ այլ նշանների, հաշվառման քարտում գրանցվում են նաև որոշակի բնակության վայր չունեցող անձի սեռը և մոտավոր տարիքը:

39. Ընտանեկան բռնության ենթարկված անձին կրկին անգամ օթևան ընդունելու (դուրս գրելու) դեպքում նրա հաշվառման քարտում դրա մասին կատարվում է համապատասխան գրառում, և անհրաժեշտության դեպքում փոփոխվում են հաշվառման քարտում գրանցված տվյալները:

40. Օթևանի հաշվառման քարտի ձևը հաստատում է օթևան տրամադրող կազմակերպության ղեկավարը: Ընտանեկան բռնության ենթարկված անձի՝ օթևանում գտնվելու (բնակվելու) ամբողջ ժամանակահատվածում տվյալ անձի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ օթևանից դուրսգրման դեպքում այն պահվում է տվյալ անձի անձնական գործում:

41. Օթևան ընդունված յուրաքանչյուր անձի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են նրա դիմումը (առկայության դեպքում), անձը հաստատող և այլ փաստաթղթերի պատճենները, սույն կարգի 14-րդ կետում նշված՝ նախնական նույնացման մասին եզրակացությունը կամ դրա պատճենը (առկայության դեպքում), նրա հետ կապված հարցումների և պատասխանների պատճենները, տվյալ անձին և նրան տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճեններ):

42. Ընտանեկան բռնության ենթարկված անձը չի կարող ընդունվել ժամանակավոր կացարան, եթե տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով: Նշված հիմքով օթևանի տրամադրումը մերժելու մասին սույն կարգով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո՝

1) լիազորած մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին՝ հիվանդի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ նրա բուժման գործընթացը մասնագիտացված բժշկական հաստատությունում կազմակերպելու համար.

2) սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը), Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, խնամակալության և հոգաբարձության մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, ձեռնարկում են համապատասխան բոլոր միջոցները՝ ընտանեկան բռնության ենթարկված տվյալ անձի հետագա խնամքի կազմակերպման, սոցիալ-հոգեբանական վերականգնման, անհրաժեշտ այլ աջակցության տրամադրման և սոցիալական ներառման նպատակով:

 

IV. ՕԹԵՎԱՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

43. Օթևանով ապահովելը նպաստում է ընտանեկան բռնության ենթարկված անձի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների բավարարմանը և բնականոն կենսագործունեության ապահովմանը, միտված է ընտանեկան բռնության ենթարկված անձի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանը, ընտանեկան բռնության ենթարկված՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին այդ վիճակից դուրսբերմանը, նրա սոցիալական ներառմանը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը:

44. Ընտանեկան բռնության ենթարկված անձին օթևանում տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի տրամադրման ձևով.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) այլ սոցիալական ծառայություններ (կրթական, մասնագիտացված բժշկական օգնություն և այլն), որոնք, ըստ անհրաժեշտության, օթևան տրամադրող կազմակերպության կողմից կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում:

45. Ընտանեկան բռնության ենթարկված անձին, ինչպես նաև օթևանում բնակվող (գտնվող)՝ ընտանեկան բռնության ենթարկված անձի օրինական ներկայացուցչին, խնամքի տակ գտնվող երեխային, նրանց անհատական կարիքներին համապատասխան, օթևանում տրամադրվում է՝

1) մահճակալ` անկողնային սպիտակեղենի լրակազմով, անհրաժեշտության դեպքում` նաև հագուստ, կոշիկ, ներքին սպիտակեղեն և անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ և այլն), երեխաների խնամքի պարագաներ.

2) սնունդ՝ օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ:

46. Օթևան տրամադրող կազմակերպությունը՝

1) աջակցում է ընտանեկան բռնության ենթարկված անձին՝ ընտանիքի հետ սոցիալական կապերը վերականգնելու և նրան ընտանիք վերադարձնելու հարցում.

2) ընտանեկան բռնության ենթարկված անձի ընտանիքի անդամների հետ իրականացվող սոցիալ-հոգեբանական աշխատանքի միջոցով նպաստում է ընտանիքում բարենպաստ մթնոլորտի վերականգնմանը.

3) անձը հաստատող և սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի (ատեստատ, դիպլոմ, աշխատանքային գրքույկ և այլն) բացակայության դեպքում ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն՝ դրանք ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում.

4) անհրաժեշտության դեպքում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձին աջակցում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելության համար փաստաթղթերը ձևակերպելու և ներկայացնելու հարցերում.

5) ըստ անհրաժեշտության՝ ընտանեկան բռնության ենթարկված անձին ցուցաբերում է աջակցություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպման և (կամ) հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման գործում, այդ թվում՝ անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովելու հետ կապված հարցերում.

6) համագործակցելով լիազորած պետական մարմնի՝ զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների հետ՝ աջակցում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց աշխատանքային հմտությունների ձեռքբերմանը, վերապատրաստման և վերամասնագիտացման դասընթացներին մասնակցությանը, ինքնազբաղվածության ապահովմանը և հարմար աշխատանքի տեղավորմանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործազուրկի և աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստանալու դեպքում՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործազուրկների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար սահմանված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվելու իրավունքի իրացմանը.

 7) իրականացնում է համապատասխան աշխատանքներ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձի հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու, սթրեսային վիճակներին դիմակայելու, սոցիալական հմտությունները և ինքնիրացումը (ինքնորոշումը) զարգացնելու և հասարակության կյանքում նրա արդյունավետ և լիարժեք ներգրավվածությանն աջակցելու նպատակով.

8) անհրաժեշտության դեպքում՝ աջակցում է թարգմանչական ծառայությունների կազմակերպմանը՝ ընտանեկան բռնության ենթարկված անձին՝ նրան հասկանալի լեզվով բանավոր թարգմանություն տրամադրելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի գրավոր թարգմանությունն ապահովելու համար.

9) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է ընտանեկան բռնության ենթարկված անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը.

10) ապահովում է անվտանգ միջավայրով՝ ընտանեկան բռնության ենթարկված անձին (ինչպես նաև օթևանում բնակվող (գտնվող)՝ ընտանեկան բռնության ենթարկված անձի օրինական ներկայացուցչին և խնամքի տակ գտնվող երեխային) զերծ պահելով ցանկացած բռնությունից, շահագործումից, իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

47. Օթևան տրամադրող կազմակերպությունը, ըստ անհրաժեշտության, համագործակցելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի), խնամակալության և հոգաբարձության մարմնի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ, օժանդակում է օթևանում բնակվող (գտնվող) երեխաների կրթությանն ու դաստիարակմանը, այդ թվում նաև՝ կազմակերպում է օթևանում բնակվող (գտնվող) երեխաների հիմնական կրթության մատուցումը, որը կարող է իրականացվել ինչպես մասնավոր դասընթացների, այնպես էլ՝ հանրակրթական կամ հատուկ դպրոցներում աշակերտելու միջոցով:

48. Օթևան տրամադրող կազմակերպությունն ապահովում է օթևանում բնակվող (գտնվող) անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ նրանց այնտեղ բնակվելու (գտնվելու) ամբողջ ժամանակահատվածում: Օթևանում բնակվող (գտնվող) անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են օթևանի գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատությունը և օթևանի բժիշկը, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է համապատասխան բժշկական հաստատություններ ուղեգրման գործընթացը:

49. Օթևանում բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձի համար օթևանի բժշկի կողմից լրացվում է բժշկական քարտ, որում գրանցվում են նրա անձնական տվյալները, ինչպես նաև կատարված բժշկական զննության, բժշկական համապատասխան հաստատություններում իրականացված լաբորատոր ախտորոշիչ կլինիկական հետազոտությունների արդյունքները, ցույց տրված բժշկական օգնությունն ու սպասարկումը և անհրաժեշտ այլ տվյալներ:

50. Օթևանում բնակվող (գտնվող) անձի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում օթևանի բժիշկը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողը (կամ պաշտոնատար անձը) մեկօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության տարածքային մարմնին, ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ օթևանում բնակվող (գտնվող) այլ անձանց հետ տվյալ անձի անմիջական շփումը բացառելու համար և, ըստ անհրաժեշտության, ապահովում նրա տեղափոխումը մասնագիտացված բժշկական հաստատություն: Օթևանում բնակվող (գտնվող) անձի՝ մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխվելու դեպքում՝ օթևան տրամադրող կազմակերպությունը դրա մասին տեղեկատվություն է տրամադրում սույն կարգի 27-րդ կետին համապատասխան:

51. Օթևանի սոցիալական աշխատողը, սույն կարգի 33-րդ կետում նշված հրամանի ընդունումից հետո եռօրյա ժամկետում, գնահատում է ընտանեկան բռնության ենթարկված անձի սոցիալական կարիքները, իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է նրա անհատական ծրագրով նախատեսված միջոցառումները, դրանում նախատեսված ժամկետներում մասնակցում է մասնագիտական քննարկումներին և, տվյալ անձի սոցիալական կարիքներին համապատասխան, նրան տրամադրում է սոցիալական ծառայություններ:

52. Ընտանեկան բռնության ենթարկված անձին սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման նպատակով օթևանի սոցիալական աշխատողը և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողները (պաշտոնատար անձինք) մշակում, պարբերաբար վերանայում և յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում իրականացնում են սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ: Ընտանեկան բռնության ենթարկված երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները մշակելիս, վերանայելիս և իրականացնելիս՝ հաշվի է առնվում նաև երեխայի օրինական ներկայացուցչի կարծիքը, եթե այն բացասաբար չի ազդի վերականգնման գործընթացի վրա կամ չի խոչընդոտի դրա արդյունավետ իրականացմանը:

53. Բացառությամբ սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի՝ օթևան տրամադրող կազմակերպությունը, նրա պաշտոնատար անձինք և աշխատողները պարտավոր են որևէ կերպ չհրապարակել, չտարածել օթևանի տրամադրման ընթացքում ընտանեկան բռնության ենթարկված անձանց, նրանց օրինական ներկայացուցիչների, խնամքի տակ գտնվող անձանց վերաբերյալ իրենց հայտնի դարձած անհատական տվյալները, այդ անձանց ընտանիքների մասին այնպիսի տեղեկություններ և տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեն նույնացնելու ընտանեկան բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև երրորդ անձանց չընձեռել այդ տվյալները և տեղեկությունները հայթայթելու այնպիսի հնարավորություն, որը կարող է առաջանալ թույլատրելու, չխոչընդոտելու կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով:

 

V. ՕԹԵՎԱՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

54. Օթևանից դուրսգրումը ձևակերպվում է սույն կարգի 33-րդ կետում նշված պաշտոնատար անձի հրամանով: Օթևանի՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը), սույն կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո, ընտանեկան բռնության ենթարկված անձանց հաշվառման մատյանում կատարում է դուրսգրման վերաբերյալ համապատասխան գրառում:

55. Օթևանում բնակվող (գտնվող) չափահաս անձի դուրսգրման հիմքերն են՝

1) տվյալ անձի գրավոր դիմումը.

2) օթևան տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը.

4) ընտանիքի անդամի գրավոր դիմումը՝ ընտանեկան բռնության ենթարկված չափահաս անձին ընտանիք վերադարձնելու ցանկության և այդ անձի գրավոր համաձայնության դեպքում.

5) ալկոհոլ կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը (բացառությամբ բժշկի կողմից նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի) կամ օթևանի կանոնները պարբերաբար խախտելը.

6) հիվանդանոցային բժշկական հաստատությունում տեղավորվելը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը՝ դրա մասին մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա.

8) լիազորած պետական մարմնի կամ ոստիկանության կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջնորդությունը՝

ա. եթե առկա են հիմնավոր ապացույցներ, որ ընտանեկան բռնության ենթարկված լինելու կամ նախնական նույնացման մասին եզրակացության ընդունման համար հիմք հանդիսացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և անձն իրականում չի ենթարկվել ընտանեկան բռնության, կամ՝

բ. օթևան տրամադրելու անհրաժեշտությունը վերանալու մասին.

9) տվյալ անձի մահը.

10) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքեր:

56. Օթևանում բնակվող (գտնվող) երեխայի դուրսգրման հիմքերն են՝

1) երեխայի հետագա խնամքը կազմակերպելու մասին իրավասու մարմնի տված եզրակացության հիման վրա՝

ա. ընտանիք վերադառնալը,

բ. խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը,

գ. խնամատար ընտանիքում տեղավորելը,

դ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը.

2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով լրիվ գործունակ ճանաչված (էմանսիպացիա) երեխայի՝ ինքնուրույն և կշռադատված որոշման հիման վրա ներկայացրած դիմումը.

3) սույն կարգի 55-րդ կետի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված հիմքերը:

57. Օթևան տրամադրող կազմակերպությունը, սույն կարգի 55-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքում, հիվանդանոցային բժշկական հաստատությունում բուժումն ավարտելուց հետո, ընտանեկան բռնության ենթարկված անձին իր նախաձեռնությամբ կարող է ապահովել օթևանով, եթե չի վերացել դրա տրամադրման անհրաժեշտությունը, և առկա չեն օթևանի տրամադրումը մերժելու այլ հիմքեր: Սույն կարգի 55-րդ կետի 7-րդ ենթակետում նշված հիմքով անձին օթևանից դուրս գրելու դեպքում իրականացվում են սույն կարգի 42-րդ կետով նախատեսված միջոցառումները:

58. Օթևանում բնակվող (գտնվող)՝ ընտանեկան բռնության ենթարկված անձի օրինական ներկայացուցիչը և խնամքի տակ գտնվող երեխան օթևանից դուրս են գրվում այդ անձի դուրսգրման հետ միաժամանակ:

59. Օթևանից ընտանեկան բռնության ենթարկված չափահաս անձի դուրսգրումից հետո մեկ օրվա ընթացքում օթևան տրամադրող կազմակերպությունը դրա մասին տեղեկացնում է ոստիկանությանը, իսկ տվյալ անձի համաձայնության դեպքում՝ լիազորած պետական մարմնին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին:

60. Օթևանից ընտանեկան բռնության ենթարկված երեխայի դուրսգրման դեպքում օթևան տրամադրող կազմակերպությունը դրա մասին մեկ օրվա ընթացքում իրազեկում է սույն կարգի 59-րդ կետում նշված մարմիններին, ինչպես նաև օթևանի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման

 

ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ՝ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆ՝ ԿԱՑԱՐԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են որոշակի բնակության վայր չունեցող անձանց, այդ թվում՝ երեխաներին որպես ժամանակավոր օթևան՝ կացարան (այսուհետ՝ ժամանակավոր կացարան) տրամադրելու, ինչպես նաև կացարանում այդ անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

1.1. Սույն կարգի իմաստով` որոշակի բնակության վայր չունեցող կամ անօթևան է համարվում հատուկ սոցիալական կարիքներ ունեցող անձը, ով չունի բնակարան կամ ընտանիքում առկա միջանձնային անառողջ հարաբերությունների հետևանքով առաջացած անհաղթահարելի խոչընդոտների պատճառով ի վիճակի չէ ապրել սեփական բնակարանում կամ ձեռք բերել բնակարան, ով սոցիալապես ու հոգեբանորեն մեկուսացված է և կարիք ունի ապաստարանի ու սոցիալական աջակցության:

(1.1-ին կետը լրաց. 04.02.16 N 86-Ն)

2. Որոշակի բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարանով կարող են ապահովել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություն):

3. Որոշակի բնակության վայր չունեցող անձանց՝ ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակն այդ անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացումն է և, ըստ անհրաժեշտության, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու սույն կարգով սահմանված սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը՝ կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելու համար:

4. Ժամանակավոր կացարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

5. Միևնույն ժամանակավոր կացարանը որոշակի բնակության վայր չունեցող երեխաներին և չափահաս անձանց կարող է տրամադրվել սույն կարգով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում՝ ժամանակավոր կացարանում երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչները բավարարելու դեպքում:

6. Ժամանակավոր կացարանը տրամադրվում է մինչև 90 օր տևողությամբ:

7. Ժամանակավոր կացարանը տրամադրվում է որոշակի բնակության վայր չունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ՝ բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի: «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով՝ որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարանը տրամադրվում է առանց տվյալ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության:

 

II. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ժամանակավոր կացարանը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել ժամանակավոր կացարանի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր և բնակելի մակերեսին, ժամանակավոր կացարանի անձնակազմին (աշխատողների թվին և հաստիքներին), ժամանակավոր կացարանում միաժամանակյա բնակվողների առավելագույն թվին, նրանց տրամադրվող սննդի չափաքանակին, դրա էներգետիկ արժեքին, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային և անձնական հիգիենայի պարագաների չափորոշիչներին, ժամանակավոր կացարանի անվտանգության ապահովմանը և այլ պայմաններին ներկայացվող պահանջներ: Որոշակի բնակության վայր չունեցող երեխաների համար նախատեսված ժամանակավոր կացարանում, սույն կետում նշված պայմաններից բացի, պետք է ապահովվեն ժամանակավոր կացարանում երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները:

9. Ժամանակավոր կացարանը պետք է ունենա ներքին կարգապահական կամ համակեցության կանոններ (այսուհետ՝ կանոններ)՝ հաստատված ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից:

 

III. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

10. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը որոշակի բնակության վայր չունեցող անձի մասին տեղեկություն կարող է ստանալ անձամբ այդ անձից, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից (այսուհետ՝ ոստիկանություն), խնամակալության ու հոգաբարձության մարմիններից, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններից, իրավաբանական ու ֆիզիկական այլ անձանցից, զանգվածային լրատվության միջոցներից և այլ աղբյուրներից:

11. Ժամանակավոր կացարանը կարող է տրամադրվել՝

1) որոշակի բնակության վայր չունեցող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա.

3) ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության նախաձեռնությամբ:

12. Որոշակի բնակության վայր չունեցող չափահաս անձը ժամանակավոր կացարան տրամադրելու մասին գրավոր դիմումն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ իր փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան) կամ ժամանակավոր կացարան կամ ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպություն (դրա մշտական գործող մարմնի գտնվելու վայր): Որոշակի բնակության վայր չունեցող երեխայի անունից սույն կետում նշված գրավոր դիմումը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ բացառությամբ, երբ երեխան (անչափահասը) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ճանաչվել է լրիվ գործունակ (էմանսիպացիա):

13. Ժամանակավոր կացարան տրամադրելու համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (կամ բաժին) դիմելու, որոշակի բնակության վայր չունեցող անձին սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ժամանակավոր կացարան ուղղորդելու, սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ժամանակավոր կացարան տրամադրելու մասին որոշման ընդունման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով և այլ իրավական ակտերով:

14. Որոշակի բնակության վայր չունեցող անձի (կամ նրա ներկայացուցչի) կողմից ժամանակավոր կացարանի տրամադրման մասին գրավոր դիմումը՝ համաձայն N 1 ձևի, ներկայացվում է ժամանակավոր կացարան կամ ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպություն: Դիմումն ընդունում է ժամանակավոր կացարանի կամ ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության՝ համապատասխան իրավասություն ունեցող աշխատողը (կամ պաշտոնատար անձը), որն անհրաժեշտության դեպքում օգնում է դիմումատուին լրացնել պահանջվող տվյալները: Եթե դիմումատուն, օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի խնդիրներով պայմանավորված կամ տառաճանաչ չլինելու կամ այլ օբյեկտիվ պատճառներով, չի կարող անձամբ լրացնել դիմումը, ապա դիմումում պահանջվող տվյալները լրացվում են ժամանակավոր կացարանի կամ ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության՝ համապատասխան իրավասություն ունեցող աշխատողի (կամ պաշտոնատար անձի) կողմից, ինչի վերաբերյալ դիմումում կատարվում է հատուկ նշում:

15. Այն դեպքում, երբ որոշակի բնակության վայր չունեցող անձը (կամ նրա ներկայացուցիչը) ժամանակավոր կացարան տրամադրելու մասին գրավոր դիմումը ներկայացնում է ժամանակավոր կացարանի գտնվելու վայրից դուրս տեղակայված՝ ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության մշտական գործող մարմնի գտնվելու վայր, ապա ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող անձի տեղափոխումը ժամանակավոր կացարան:

16. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների և այլ աղբյուրների միջոցով որոշակի բնակության վայր չունեցող անձի մասին տեղեկություններ ստանալու դեպքում ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը ոչ ուշ, քան համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է իրավիճակի ուսումնասիրություն՝ տեղեկատվությամբ հայտնի դարձած վայրում որոշակի բնակության վայր չունեցող անձի հայտնաբերման, անհրաժեշտ օգնության տրամադրման և նրան ժամանակավոր կացարան տեղափոխելու համար: Այն դեպքում, երբ, ժամանակավոր կացարանում միաժամանակյա բնակվողների առավելագույն թվով կամ սույն կարգի 8-րդ և 22-րդ կետերում նշված այլ պայմաններով պայմանավորված, հնարավոր չէ անձի տեղափոխումը ժամանակավոր կացարան, կամ որոշակի բնակության վայր չունեցող անձը հրաժարվում է տեղափոխվել ժամանակավոր կացարան, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը դրա մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տեղեկացնում է տվյալ տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), տվյալ վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, սույն կետում նշված այն անձանց կամ մարմիններին, որոնցից ստացել էր տեղեկություններ որոշակի բնակության վայր չունեցող տվյալ անձի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն:

17. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցառումներ՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց հայտնաբերման և սեփական նախաձեռնությամբ ժամանակավոր կացարան տրամադրելու նպատակով: Որոշակի բնակության վայր չունեցող անձին, սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայությամբ պայմանավորված, ժամանակավոր կացարան տեղափոխելու անհնարինության դեպքում, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը տվյալ անձի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տրամադրում է տվյալ տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին) և տվյալ վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն:

18. Ժամանակավոր կացարան որոշակի բնակության վայր չունեցող անձի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա:

19. Որոշակի բնակության վայր չունեցող չափահաս անձին ժամանակավոր կացարան տրամադրելիս՝ միևնույն ժամանակավոր կացարանով ապահովվում է նաև այն երեխան, ով գտնվում է տվյալ չափահաս անձի փաստացի խնամքի տակ կամ, որի օրինական ներկայացուցիչն է հանդիսանում տվյալ չափահաս անձը, եթե դա բխում է երեխայի շահերից, և ժամանակավոր կացարանը բավարարում է երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչները, ունի ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող) այլ անձանցից տվյալ երեխայի՝ առանձին բնակվելու համար անհրաժեշտ կոմունալ պայմաններ: Որոշակի բնակության վայր չունեցող երեխային ժամանակավոր կացարան տրամադրելիս՝ միևնույն ժամանակավոր կացարանով կարող է ապահովվել նաև այն չափահաս՝ որոշակի բնակության վայր չունեցող անձը, ով հանդիսանում է տվյալ երեխայի օրինական ներկայացուցիչը կամ, որի փաստացի խնամքի տակ է գտնվում տվյալ երեխան, եթե դա բխում է երեխայի շահերից, և ժամանակավոր կացարանն ունի այնտեղ բնակվող (գտնվող) այլ երեխաներից տվյալ չափահաս անձի՝ առանձին բնակվելու համար անհրաժեշտ կոմունալ պայմաններ:

20. Որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարան ընդունելիս՝ ժամանակավոր կացարանի կանոններով սահմանված՝ համապատասխան իրավասություն ունեցող աշխատողը կամ պաշտոնատար անձը վերցնում է նրա հագուստը և անձնական իրերը՝ ախտահանման նպատակով:

21. Որոշակի բնակության վայր չունեցող անձի՝ ժամանակավոր կացարան տեղափոխվելուց անմիջապես հետո նրան զննում է ժամանակավոր կացարանի բժիշկը, որոշում ընդունելության համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների առկայությունը կամ բացակայությունը և տալիս եզրակացություն տվյալ անձին սանիտարական մշակման ուղարկելու և հատուկ առանձնացված (կարանտինի) սենյակում տեղավորելու անհրաժեշտության (կամ բացակայության) վերաբերյալ: Ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին ժամանակավոր կացարան տեղափոխվելու դեպքում որոշակի բնակության վայր չունեցող անձը տեղավորվում է հատուկ առանձնացված (կարանտինի) սենյակում՝ մինչև ժամանակավոր կացարանի բժշկի կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացության տրամադրումը:

22. Որոշակի բնակության վայր չունեցող անձին ընդունելիս՝ զննման արդյունքում կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրամադրված եզրակացության համաձայն շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի կամ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների հայտնաբերման դեպքում (ներառյալ բարձր ջերմությունը, հոգեկան և վարքային խանգարումները, անհայտ ծագման ցանը, իր կամ շրջապատի համար վտանգավոր շեղված վարքի դրսևորումները և (կամ) ակնհայտ հոգեկան խանգարումը), ժամանակավոր կացարանի բժիշկը կամ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն՝ որոշակի բնակության վայր չունեցող անձին հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելու համար, և դրա մասին անմիջապես իրազեկում է ժամանակավոր կացարանի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, ինչպես նաև տվյալ անձի օրինական ներկայացուցչին կամ ընտանիքի որևէ անդամի (դրանց առկայության դեպքում):

23. Որոշակի բնակության վայր չունեցող անձի՝ ժամանակավոր կացարան տեղափոխվելուց (փաստացի ընդունվելուց) հետո մեկ օրվա ընթացքում, անկախ սույն կարգի 25-րդ կետով սահմանված հրամանի ընդունումից կամ ժամանակավոր կացարան տրամադրելը մերժելու հանգամանքից, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը դրա մասին իրազեկում է ոստիկանության տարածքային մարմնին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), ինչպես նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ՝ լիազորած պետական մարմին)՝ սույն կարգի 50-րդ կետով սահմանված կարգով: Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունն իր միջոցների հաշվին կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող անձի՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու գործընթացը՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Եթե ժամանակավոր կացարան տեղափոխված (փաստացի ընդունված) անձը երեխա է, ապա ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը սույն կետով սահմանված ժամկետում դրա մասին տեղեկացնում է նաև ժամանակավոր կացարանի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

(23-րդ կետը լրաց. 31.08.17 N 1054-Ն)

24. Ժամանակավոր կացարան չի թույլատրվում բերել հրազեն, այն համալրող դետալներ, սառը զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, դյուրավառ կամ այրիչ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքեր: Սույն կետում նշված առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքում, ժամանակավոր կացարանի՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) դրա մասին անմիջապես իրազեկում է ոստիկանությանը:

25. Ժամանակավոր կացարանում որոշակի բնակության վայր չունեցող անձի ընդունելությունը ձևակերպվում է ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով: Որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարան տրամադրելու մասին հրամանն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների բացակայության մասին սույն կարգի 21-րդ կետով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան տվյալ եզրակացությունն ստանալու օրվա ավարտը:

26. Որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարան տրամադրելու մասին հրամանի ընդունումից անմիջապես հետո ժամանակավոր կացարանի՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) ժամանակավոր կացարան ընդունված անձի մասին տվյալները գրանցում է ժամանակավոր կացարանի հաշվառման մատյանում՝ համաձայն N 2 ձևի:

27. Ժամանակավոր կացարանի հաշվառման մատյանը կարող է վարվել՝ ինչպես թղթային (թղթային կրիչով), այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով՝ անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները համակարգչում մուտքագրելու միջոցով: Ընդ որում, հաշվառման մատյանը միաժամանակ թղթային և էլեկտրոնային եղանակներով կազմելու և վարելու դեպքում, դրանցում ներառված տվյալները և տեղեկություններն ամբողջությամբ պետք է համապատասխանեն միմյանց: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը պետք է լինի համարակալված և էջակարված: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը լրացվում է մուգ կապույտ կամ սև թանաքով գրիչով, ընթեռնելի ձեռագրով՝ առանց անհարկի հապավումներ և ջնջումներ կատարելու: Սխալ գրառման դեպքում այն երկու կողմից վերցվում է փակագծերի մեջ, որից հետո կատարվում է ճիշտ գրառումը, և տվյալ էջի աջ անկյունում հաշվառման մատյանում գրառում կատարող համապատասխան աշխատողի (պաշտոնատար անձի) կողմից լրացվում են «Ուղղումը կատարված է իմ կողմից» բառերը, և ուղղումը հավաստվում է ստորագրությամբ:

28. ժամանակավոր կացարան ընդունված՝ որոշակի բնակության վայր չունեցող յուրաքանչյուր անձի համար, ժամանակավոր կացարանի սոցիալական աշխատանքի մասնագետը կամ ժամանակավոր կացարանի՝ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողը (կամ պաշտոնատար անձը) լրացնում է հաշվառման քարտ, որում գրանցում է որոշակի բնակության վայր չունեցող անձի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան տարեթիվը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը (առկայության դեպքում).

5) անձնագրի սերիան և համարը (առկայության դեպքում).

6) հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

7) մինչև ժամանակավոր կացարանի տրամադրումը՝ տվյալ անձի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին հաշվառման հասցեն.

8) անձի հայտնաբերման կամ, մինչև ժամանակավոր կացարանի տրամադրումը, անձի փաստացի գտնվելու (վերջին բնակության) վայրը.

9) ընտանեկան դրությունը.

10) որոշակի բնակության վայր չունեցող անձի մասին տեղեկատվության տրամադրման աղբյուրը և տեղեկատվությունը տրամադրած անձի (մարմնի) վերաբերյալ տվյալները (առկայության դեպքում).

11) ժամանակավոր կացարանի տրամադրման և դուրսգրման օրը, ամիսը, տարեթիվը.

12) սույն կարգի 29-րդ և 30-րդ կետերում նշված դեպքերում՝ անձի անհատականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ:

29. Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում՝ որոշակի բնակության վայր չունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, տարիքը, սեռը, հաշվառման մասին տվյալները հաշվառման քարտում գրանցվում են նրա բանավոր հայտարարության կամ այդ անձի մասին տեղեկատվություն տրամադրած մարմնի (անձի) հայտարարության հիման վրա: Այդ դեպքում, հաշվառման քարտը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքի հիման վրա, հաշվառման քարտում գրանցվում են նաև որոշակի բնակության վայր չունեցող անձի մազերի ու աչքերի գույնը, հասակը և այլ անհատականացման նշաններ, ինչպես նաև նշվում է որոշակի բնակության վայր չունեցող տվյալ անձի անհատական տվյալների տրամադրման աղբյուրը:

30. Անձը հաստատող փաստաթղթի բացակայության, որոշակի բնակության վայր չունեցող անձի կողմից իր մասին սույն կարգի 28-րդ կետում նշված տվյալները չհայտնելու և այդ անձի անհատական տվյալների մասին այլ տեղեկատվության բացակայության դեպքում, հաշվառման քարտը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքի հիման վրա, ի թիվս սույն կարգի 29-րդ կետում նշված անհատականացման համար անհրաժեշտ այլ նշանների, հաշվառման քարտում գրանցվում են նաև որոշակի բնակության վայր չունեցող անձի սեռը և մոտավոր տարիքը:

31. Որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարան կրկին անգամ ընդունելու (դուրս գրելու) դեպքում դրա մասին նրա հաշվառման քարտում կատարվում է համապատասխան գրառում, և անհրաժեշտության դեպքում փոփոխվում են հաշվառման քարտում գրանցված տվյալները:

32. Ժամանակավոր կացարանի հաշվառման քարտի ձևը հաստատում է ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության ղեկավարը: Որոշակի բնակության վայր չունեցող անձի՝ ժամանակավոր կացարանում գտնվելու (բնակվելու) ամբողջ ժամանակահատվածում, տվյալ անձի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ ժամանակավոր կացարանից դուրսգրման դեպքում, այն պահվում է տվյալ անձի անձնական գործում:

33. Ժամանակավոր կացարան ընդունված յուրաքանչյուր անձի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են նրա դիմումը (առկայության դեպքում), սույն կարգի 42-րդ կետում նշված վերասոցիալականացման համաձայնագիրը, անձը հաստատող և այլ փաստաթղթերի պատճենները, նրա հետ կապված հարցումների և պատասխանների պատճենները, տվյալ անձին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճենները): Նշված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները պահպանվում են որոշակի բնակության վայր չունեցող անձանց հաշվառման տեղեկատվական շտեմարանում:

34. Որոշակի բնակության վայր չունեցող անձը չի կարող ընդունվել ժամանակավոր կացարան, եթե՝

1) տառապում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, կամ՝

2) հրաժարվում է սույն կարգի 20-րդ և (կամ) 21-րդ կետում նշված միջոցառումների իրականացումից:

 

IV. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Ժամանակավոր կացարանով ապահովելը նպաստում է որոշակի բնակության վայր չունեցող անձի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների բավարարմանը և բնականոն կենսագործունեության ապահովմանը, միտված է որոշակի բնակության վայր չունեցող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին այդ վիճակից դուրս բերելուն, նրա սոցիալական ներառմանը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը:

36. Ժամանակավոր կացարանում տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի տրամադրման ձևով.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) այլ սոցիալական ծառայություններ (կրթական, մասնագիտացված բժշկական օգնություն և այլն), որոնք, ըստ անհրաժեշտության, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության կողմից կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում:

37. Որոշակի բնակության վայր չունեցող անձին, նրա անհատական կարիքներին համապատասխան, ժամանակավոր կացարանում տրամադրվում է՝

1) մահճակալ` անկողնային սպիտակեղենի լրակազմով, անհրաժեշտության դեպքում` նաև հագուստ, կոշիկ, ներքին սպիտակեղեն և անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու պարագաներ և այլն).

2) սնունդ՝ օրական առնվազն երկու անգամ, անհրաժեշտության դեպքում՝ դիետիկ սնունդ.

3) անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում անհրաժեշտ աջակցություն՝ դրանք ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում:

38. Ժամանակավոր կացարանը՝

1) աջակցում է որոշակի բնակության վայր չունեցող անձանց՝ ընտանիքի հետ սոցիալական կապերը վերականգնելու և նրանց ընտանիք վերադարձնելու հարցում.

2) անհրաժեշտության դեպքում (երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց) աջակցում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելության համար փաստաթղթերը ձևակերպելու և ներկայացնելու հետ կապված հարցերում.

3) ըստ անհրաժեշտության, որոշակի բնակության վայր չունեցող անձանց ցուցաբերում է աջակցություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու և ներկայացնելու և (կամ) հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման գործում, ինչպես նաև անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման հետ կապված հարցերում.

4) համագործակցելով լիազորած մարմնի՝ զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների հետ՝ աջակցում է որոշակի բնակության վայր չունեցող անձանց աշխատանքային հմտությունների ձեռքբերմանը, վերապատրաստման և վերամասնագիտացման դասընթացներին մասնակցությանը, ինքնազբաղվածության ապահովմանը և հարմար աշխատանքի տեղավորմանը.

5) իր իրավասության շրջանակում աջակցում է որոշակի բնակության վայր չունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

39. Ժամանակավոր կացարանը կազմակերպում է այնտեղ բնակվող (գտնվող)՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը՝ նրանց այնտեղ բնակվելու (գտնվելու) ամբողջ ժամանակահատվածում: Ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող)՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց բժշկական օգնությունը ցուցաբերում է ժամանակավոր կացարանի գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատությունը և ժամանակավոր կացարանի բժիշկը: Անհրաժեշտության դեպքում, ժամանակավոր կացարանը կազմակերպում է համապատասխան բժշկական հաստատություններ ուղեգրման գործընթացը:

40. Ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող)՝ որոշակի բնակության վայր չունեցող անձի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում ժամանակավոր կացարանի բժիշկը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողը (կամ պաշտոնատար անձը) մեկօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության տարածքային մարմնին, ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող) այլ անձանց հետ տվյալ անձի անմիջական շփումը բացառելու համար և, ըստ անհրաժեշտության, ապահովում է նրա տեղափոխումը մասնագիտացված բժշկական հաստատություն:

41. Ժամանակավոր կացարանի սոցիալական աշխատողը, սույն կարգի 25-րդ կետում նշված հրամանի ընդունումից հետո եռօրյա ժամկետում, գնահատում է որոշակի բնակության վայր չունեցող անձի սոցիալական կարիքները, իր իրավասության շրջանակում իրականացնում է նրա անհատական ծրագրով նախատեսված միջոցառումները, դրանում նախատեսված ժամկետներում մասնակցում է մասնագիտական քննարկումներին և, տվյալ անձի սոցիալական կարիքներին համապատասխան, նրան տրամադրում է սոցիալական ծառայություններ:

42. Ժամանակավոր կացարան ընդունված՝ որոշակի բնակության վայր չունեցող յուրաքանչյուր չափահաս (ինչպես նաև լրիվ գործունակ ճանաչված անչափահաս) անձի հետ, սույն կարգի 25-րդ կետում նշված հրամանի ընդունումից հետո եռօրյա ժամկետում, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձը կնքում է վերասոցիալականացման համաձայնագիր` համաձայն N 3 ձևի, երկու օրինակից: Վերասոցիալականացման համաձայնագիրը որոշակի բնակության վայր չունեցող անձի սոցիալական ներառմանը նպաստելուն միտված միջոցառումների, փոխադարձ իրավունքների և պարտականությունների մասին համաձայնություն է:

43. Ժամանակավոր կացարանն իր գործառույթների իրականացման շրջանակներում համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային մակարդակում գործող աջակցող ցանցի անդամների, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ:

 

V. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

44. Ժամանակավոր կացարանից որոշակի բնակության վայր չունեցող անձի դուրսգրումը ձևակերպվում է սույն կարգի 25-րդ կետում նշված պաշտոնատար անձի հրամանով: Ժամանակավոր կացարանի՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը), սույն կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո, ժամանակավոր կացարանի հաշվառման մատյանում կատարում է համապատասխան գրառում որոշակի բնակության վայր չունեցող անձի դուրսգրման վերաբերյալ:

45. Ժամանակավոր կացարանից որոշակի բնակության վայր չունեցող չափահաս անձի դուրսգրման հիմքերն են՝

1) տվյալ անձի գրավոր դիմումը.

2) ժամանակավոր կացարան տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը.

4) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հարմար աշխատանքի տեղավորվելը և ինքնուրույն, առանց կողմնակի օժանդակության, հասարակություն ինտեգրվելու հնարավորության ձեռքբերումը.

5) ընտանիքի անդամի գրավոր դիմումը՝ որոշակի բնակության վայր չունեցող չափահաս անձին ընտանիք վերադարձնելու ցանկության և այդ անձի գրավոր համաձայնության դեպքում.

6) ալկոհոլ կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը կամ ժամանակավոր կացարանի այլ կանոնները կրկին անգամ խախտելը.

7) քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված լինելը.

8) դիտավորությամբ կատարված հանցագործության համար օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն ունենալը.

9) հիվանդանոցային բժշկական հաստատությունում տեղավորվելը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը՝ դրա մասին մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա.

11) տվյալ անձի մահը կամ անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելը.

12) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքեր:

46. Ժամանակավոր կացարանից որոշակի բնակության վայր չունեցող երեխայի դուրսգրման հիմքերն են՝

1) ժամանակավոր կացարան տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

2) երեխայի հետագա խնամքը կազմակերպելու մասին իրավասու մարմնի տված եզրակացության հիման վրա՝

ա. ընտանիք վերադառնալը,

բ. խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը,

գ. խնամատար ընտանիքում տեղավորելը,

դ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը.

3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով լրիվ գործունակ ճանաչված (էմանսիպացիա) երեխայի դիմումը.

4) սույն կարգի 45-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված հիմքերը:

47. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը, սույն կարգի 45-րդ կետի 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, իր նախաձեռնությամբ, որոշակի բնակության վայր չունեցող անձանց կարող է ապահովել ժամանակավոր կացարանով՝ մինչև ժամանակավոր կացարան տրամադրելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալը, եթե՝

1) տվյալ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չէ կալանավորումը, կամ այդ անձը պատիժը չի կրում ազատազրկման ձևով.

2) հիվանդանոցային բժշկական հաստատությունում բուժվելը պայմանավորված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու հետ:

48. Ժամանակավոր կացարանից որոշակի բնակության վայր չունեցող անձի դուրսգրումից հետո մեկ օրվա ընթացքում, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը դրա մասին տեղեկացնում է ոստիկանության տարածքային մարմնին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), ինչպես նաև լիազորած պետական մարմնին՝ սույն կարգի 50-րդ կետով սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ դուրս գրված անձը երեխա է, ապա նաև՝ ժամանակավոր կացարանի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

 

VI. ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

 49. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը վարում է ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող)՝ որոշակի բնակության վայր չունեցող անձանց հաշվառման տեղեկատվական շտեմարան:

 50. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով, լիազորած պետական մարմին է ներկայացնում որոշակի բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու մասին տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

------------------------------------- -ի

 (կազմակերպության անվանումը)

------------------------------------------

 (գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը)

պարոն/տիկին --------------------------------- -ին

  (անունը, ազգանունը)

 

Դիմում

 

 Խնդրում եմ տրամադրել ժամանակավոր կացարան

 -----------------------------------------------------------------------------------ին

 (որոշակի բնակության վայր չունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված (առկայության դեպքում)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

անձնագիր առկա չէ (ընդգծել)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

 

առկա չէ նշվածներից և ոչ մեկը (ընդգծել)

 

ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ------ ------------------------ ---------- թ.

սեռը՝ արական □, իգական □ (նշել)

 

քաղաքացիությունը -------------------------------------------------------------------------------

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(հաշվառման հասցեն,

 -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին հաշվառման հասցեն,

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածք ունենալու կամ չունենալու հանգամանքը, դրա առկայության դեպքում՝ հասցեն և այնտեղ չբնակվելու պատճառը,

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

դիմումը ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը,

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված (առկայության դեպքում),

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ներկայացուցչի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին

տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

 

Դիմող` ---------------------------------------------------------------------------------------------------------------------------

(որոշակի բնակության վայր չունեցող անձի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

------ -------------------- 20  թ.

 

Լրացվում է դիմումատուի կողմից դիմումն անձամբ (կամ ներկայացուցչի կողմից) չլրացվելու դեպքում

Դիմումատուն ---------------------------------------------------------------------------------------------- պատճառով
(նշվում է պատճառը)

չի կարողացել դիմումը լրացնել անձամբ, ուստի, դիմումում պահանջվող տվյալները լրացվել են

--------------------------------------------------------------------------------------------------------------------- կողմից,
(դիմումը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) պաշտոնը, անունը, ազգանունը)

 ինչի համար ստորագրում եմ ---------------------------------- :

------ ------------------ 20  թ.

 

Ձև N 2

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

NN
ը/կ

Ժամանա-
կավոր կացարան տրամա-դրելու օրը, ամիսը, տարեթիվը

Անունը, հայրա-նունը,
ազգա-նունը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը (առկայության դեպքում)

Հանրային ծառայու-թյունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը,
կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկա-յության դեպքում)

Մինչև ժամանա-կավոր կացարանի տրամա-դրումը՝ անձի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում՝ վերջին կամ նախկին հաշվառման հասցեն

Անձի՝ սեփակա-նության կամ օգտա-գործման իրավունքով բնակելի տարածք ունենալու դեպքում՝ հասցեն և այնտեղ չբնակվելու պատճառը

Անձի
մասին տեղե-կատվու-
թյան
տրամա-դրման աղբյուրը և տեղեկատվու-
թյունը տրամադրած անձի (մարմնի) տվյալները (առկայության դեպքում)

Ժամանա-կավոր կացարա-նից դուրս- գրման օրը, ամիսը, տարեթիվը

Ժամանա-կավոր կացարանի աշխատողի ստորա-գրությունը

 

                   

 

Ձև N 3

 

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

________________________

             (կնքման վայրը)

 

 ____ ________________20  թ.

 

__________________________________________________________________________________

(ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության անվանումը)

 

(այսուհետ՝ կազմակերպություն), ի դեմս

------------------------------------------------------------------------------------------------------------------------,
(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 որը գործում է --------------------------------------------------- հիման վրա, մի կողմից, և
(կանոնադրության կամ լիազորագրի)

-----------------------------------------------------------------------------------------------------ը

 (ժամանակավոր կացարանով ապահովված անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

(այսուհետ՝ անօթևան անձ)----------------------------------------------------------------------------------------------------------

 (անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան, համարը, տալու օրը, ամիսը,

տարեթիվը, ում կողմից և երբ է տրված (առկայության դեպքում)

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------

հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին
տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

 

մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

I. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն համաձայնագրին համապատասխան, անօթևան անձին ապահովում է ժամանակավոր կացարանով և տրամադրում անհրաժեշտ այլ սոցիալական ծառայություններ, իսկ անօթևան անձը պարտավորվում է ժամանակավոր կացարանում բնակվելու (գտնվելու) ամբողջ ժամանակահատվածում պահպանել ժամանակավոր կացարանի ներքին կարգապահական (համակեցության) և հակահրդեհային անվտանգության կանոնները, բարեխիղճ և պատշաճ կերպով իրականացնել սույն համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված պարտավորությունները:

2. Կազմակերպությունը պարտավորվում է անօթևան անձին տրամադրել`

1) ժամանակավոր կացարան՝ մինչև 90 օր տևողությամբ.

2) մահճակալ` անկողնային սպիտակեղենի լրակազմով, անհրաժեշտության դեպքում` նաև հագուստ, կոշիկ, ներքին սպիտակեղեն և անձնական հիգիենայի պարագաներ.

3) սնունդ՝ օրական երկու անգամ.

4) անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում անհրաժեշտ աջակցություն՝ դրանք ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում.

5) աջակցություն՝ խաթարված սոցիալական կապերի վերականգնման նպատակով.

6) ըստ անհրաժեշտության՝ աջակցություն՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելության համար փաստաթղթերը ձևակերպելու և ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու և ներկայացնելու և (կամ) հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման գործում, ինչպես նաև անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովմանը վերաբերող հարցերում.

7) աջակցություն՝ աշխատանքային հմտությունների ձեռքբերման, վերապատրաստման և վերամասնագիտացման դասընթացներին մասնակցության, ինքնազբաղվածության ապահովման և հարմար աշխատանքի տեղավորման նպատակով.

8) բժշկական օգնություն և սպասարկում` օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում.

9) սոցիալ-հոգեբանական օգնություն.

10) խորհրդատվական օգնություն.

11) ըստ անհրաժեշտության՝ այլ սոցիալական ծառայություններ:

3. Կազմակերպությունն իրավունք ունի՝

1) անօթևան անձից պահանջելու՝ կատարել սույն համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված պարտավորությունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անօթևան անձին դուրս գրելու ժամանակավոր կացարանից (դադարեցնելու ժամանակավոր կացարանով ապահովելը), այդ թվում, եթե՝

ա. լրացել է ժամանակավոր կացարան տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետը,

բ. անօթևան անձն ընդունվել է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն,

գ. անօթևան անձը տեղավորվել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարմար աշխատանքի (այսուհետ՝ հարմար աշխատանք) և ձեռք է բերել ինքնուրույն, առանց կողմնակի օժանդակության, հասարակություն ինտեգրվելու հնարավորություն,

դ. օգտագործել է ալկոհոլ կամ թմրամիջոցներ, կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, կամ կրկին խախտել է ժամանակավոր կացարանի այլ կանոնները,

ե. քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ, կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն,

զ. տեղավորվել է հիվանդանոցային բժշկական հաստատությունում,

է. մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության համաձայն՝ հիվանդացել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

3) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

4. Անօթևան անձը պարտավոր է՝

1) պահպանել ժամանակավոր կացարանի ներքին կարգապահական (համակեցության) և հակահրդեհային անվտանգության կանոնները.

2) ժամանակավոր կացարանում բնակվելու (գտնվելու) ամբողջ ժամանակահատվածում չօգտագործել ալկոհոլային խմիչք, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.

3) ծխել միայն դրա համար նախատեսված հատուկ վայրերում.

4) անցնել բժշկական համապատասխան ստուգում, բժշկական համապատասխան հաստատություններում, ըստ անհրաժեշտության, ենթարկվել կլինիկալաբորատոր հետազոտությունների.

5) ժամանակավոր կացարանում բնակվելու (գտնվելու) ամբողջ ժամանակահատվածում կատարել կազմակերպության աշխատակազմի հանձնարարականները՝ կապված իր անձնական խնդիրների լուծման, սոցիալականացման, փաստաթղթերը ձևակերպելու, ներկայացնելու, ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպման և (կամ) հաշմանդամությամբ պայմանավորված այլ խնդիրների հետ.

6) հնարավորության դեպքում՝ ինքնուրույն կամ կազմակերպության աշխատակազմի աջակցությամբ տեղավորվել հարմար աշխատանքի.

7) աշխատանքի տեղավորվելուց հետո մեկամսյա ժամկետում ինքնուրույն կամ կազմակերպության աջակցությամբ, իր միջոցների հաշվին վարձակալել բնակելի տարածք.

8) իր մասին կազմակերպությանը տրամադրել հավաստի տեղեկություններ.

9) կազմակերպությանը տեղեկացնել քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված լինելու, դիտավորությամբ կատարված հանցագործության համար օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն ունենալու մասին.

10) ժամանակավոր կացարանում մնալու՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալուն պես դուրս գալ ժամանակավոր կացարանից:

5. Անօթևան անձն իրավունք ունի՝

1) ստանալու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն համաձայնագրով նախատեսված՝ ժամանակավոր կացարանում տրամադրվող սոցիալական ծառայությունները.

2) ստանալու տեղեկատվություն կազմակերպության կողմից իրականացվող՝ իր վերասոցիալականացմանն ուղղված գործողությունների մասին.

3) իր գրավոր դիմումի համաձայն դուրս գրվելու ժամանակավոր կացարանից.

4) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ___ ______ 20 թ.:

7. Սույն համաձայնագիրը, մինչև դրա գործողության ժամկետը լրանալը, կարող է վաղաժամկետ լուծվել՝

1) կազմակերպության և անօթևան անձի համաձայնությամբ՝ ժամանակավոր կացարանից անօթևան անձի դուրսգրման դեպքում.

2) կազմակերպության կողմից միակողմանի կերպով՝ սույն համաձայնագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ», «ե», «զ» և «է» պարբերություններով սահմանված դեպքերում:

8. Սույն համաձայնագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

-----------------------------------------
(կազմակերպության անվանումը)

------------------------------------------
(հասցեն)

-------------------------------------------
պետական գրանցման համարը

ի դեմս -------------------------------------------------------
(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

-----------------------------------------------------
(ստորագրությունը)

-----------------------------------------------
(անօթևան անձի անունը, ազգանունը)

 --------------------------
(ստորագրությունը)

 

(հավելվածը լրաց. 04.02.16 N 86-Ն, 31.08.17 N 1054-Ն)

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարան տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Կացարանով ապահովելու նպատակը սույն կարգի 4-րդ կետում նշված՝ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացումն է և, ըստ անհրաժեշտության, այդ անձանց սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը՝ կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելու համար:

 

II. ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3. Կացարանով ապահովվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված պայմանները բավարարելու դեպքում:

4. Կացարանը տրամադրվում է ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող, ինքնասպասարկման ապահովման ունակություն ունեցող՝

1) Հայրենական մեծ պատերազմի վետերաններին.

2) գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության և (կամ) նախկին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պատվավոր կոչում ունեցող` 65 տարին լրացած անձանց:

5. Կացարանը տրամադրվում է պայմանագրային հիմունքներով՝ մինչև տասը տարի ժամկետով՝ անհատույց, իսկ դրանից հետո վարձակալության հիմունքներով:

6. Կացարանը չի կարող տրամադրվել սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց, եթե այդ անձինք (նրանց ընտանիքները) օտարել են բնակարան (բնակելի տուն)՝ սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում:

 

III. ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

7. Սույն կարգի 4-րդ կետում նշված անձը, կացարան տրամադրելու համար, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազորած պետական մարմին)՝ ներկայացնելով դիմում՝ համաձայն ձևի:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումին կից ներկայացվում են նաև «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդություններով հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից տրված՝ համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ.

1) Հայրենական մեծ պատերազմի մասնակցի կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթ՝ սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում.

2) պատվավոր կոչումները հավաստող վկայականները՝ սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում:

9. Լիազորած պետական մարմինը սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ կացարանի տրամադրում հայցող անձի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում բնակելի տարածության օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով:

10. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ կացարանի տրամադրում հայցող անձը (նրա ընտանիքը) Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով ունի բնակելի տարածություն կամ օտարել է բնակելի տարածությունը` կացարանով ապահովելու համար դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում, ապա լիազորած պետական մարմինը սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը մերժում է՝ այդ տեղեկատվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

11. Կացարանի տրամադրում հայցող անձի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման բացակայության և դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում բնակելի տարածություն օտարած չլինելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստանալուց հետո եռօրյա ժամկետում լիազորած պետական մարմինը դիմում է կացարանի տրամադրում հայցող անձի փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (երկուսը միասին այսուհետ՝ գործակալություն)՝ կացարանի տրամադրում հայցող անձի սոցիալական կարիքները գնահատելու նպատակով:

12. Գործակալության կողմից կացարանի տրամադրում հայցող անձի սոցիալական կարիքները գնահատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով:

13. Կացարանի տրամադրում հայցող անձի սոցիալական կարիքների գնահատումից հետո եռօրյա ժամկետում գործակալությունը լիազորած պետական մարմին է ներկայացնում կացարանի տրամադրում հայցող անձի սոցիալական կարիքների գնահատման, այդ թվում՝ նրա ինքնասպասարկման ապահովման ունակություն ունենալու կամ դրա բացակայության մասին համապատասխան եզրակացություն:

14. Գործակալության եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում լիազորած պետական մարմինը հաշվառում է կացարանի տրամադրում հայցող անձին կամ մերժում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը:

15. Կացարանի տրամադրում հայցող անձանց հաշվառում է լիազորած պետական մարմինը՝ ըստ դիմումները ներկայացնելու հերթականության (օրը, ամիսը, տարեթիվը) համապատասխան հերթացուցակներ կազմելու միջոցով: Կացարանի տրամադրում հայցող անձանց հաշվառումն իրականացվում է լիազորած պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով:

16. Լիազորած մարմինը, կացարան տրամադրող կազմակերպությունից ստանալով համապատասխան տեղեկատվություն կացարան տրամադրելու հնարավորության (ազատ տեղերի առկայության) վերաբերյալ, դրա մասին անմիջապես տեղեկացնում է համապատասխան հերթացուցակում առաջին համարն զբաղեցնող անձին և նրան ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր) կացարան տրամադրող համապատասխան կազմակերպություն:

17. Լիազորած պետական մարմինը մերժում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը՝

1) եթե անձը չի պատկանում սույն կարգի 4-րդ կետում նշված՝ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց որևէ խմբի.

2) եթե անձը (նրա ընտանիքը) Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով ունի բնակելի տարածություն կամ օտարել է բնակելի տարածությունը` կացարանով ապահովելու համար դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում.

3) եթե անձը, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, բնակվում է կացարանում.

4) եթե անձը տառապում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ՝ դրա մասին մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա.

5) եթե գործակալության կողմից ներկայացված եզրակացության համաձայն անձը չունի ինքնասպասարկման ապահովման ունակություն.

6) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:

18. Անձին կացարան տրամադրելու կամ կացարան չտրամադրելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազորած պետական մարմինը դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին՝ մերժման դեպքում նշելով մերժելու պատճառը և որոշումը բողոքարկելու կարգը:

 

IV. ԿԱՑԱՐԱՆ ԱՆՁԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՑԱՐԱՆԻՑ ԱՆՁԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

19. Կացարան տրամադրող կազմակերպության և կացարան ընդունվող յուրաքանչյուր անձի միջև կնքվում է պայմանագիր, որով սահմանվում են կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված՝ կողմերի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները:

20. Կացարանում անձի բնակության, համակեցության կանոնների պահպանման հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են կացարան տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից հաստատված համակեցության կանոններով և այլ ներքին իրավական ակտերով:

21. Կացարան անձի ընդունելությունը ձևակերպվում է կացարան տրամադրող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով:

22. Կացարանում անձին տրամադրվում են հետևյալ սոցիալական ծառայությունները՝

1) կենցաղային սպասարկում՝ սույն կարգի 19-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև ըստ անձի գնահատված կարիքի՝ առաջին անհրաժեշտության իրերով (կահույք, անկողնային սպիտակեղեն) ապահովում.

2) բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն, ինչպես նաև դեղերով ապահովում՝ ըստ բժշկի նշանակման, այն անձանց, ովքեր ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) ըստ անհրաժեշտության՝ այլ սոցիալական ծառայություններ՝ սույն կարգի 19-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով:

(22-րդ կետը խմբ. 25.05.17 N 554-Ն)

23. Կացարանում բնակվող անձի՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում՝ կացարան տրամադրող կազմակերպությունն ապահովում է այդ անձին համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելը՝ դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազորած պետական մարմնին:

24. Կացարանից անձի դուրսգրման հիմքերն են՝

1) տվյալ անձի գրավոր դիմումը.

2) կացարան տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը.

4) կացարանի համակեցության կանոնները կամ այլ ներքին իրավական ակտերով սահմանված պահանջները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելը՝ կացարան տրամադրող կազմակերպության և կացարանի այլ բնակիչների կողմից կազմված արձանագրության հիման վրա.

5) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը՝ դրա մասին մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա.

6) մեկ օրացուցային տարվա ընթացքում երեք ամսվանից ավելի կացարանից բացակայելը.

7) ինքնասպասարկման ապահովման ունակության մասնակի կամ ամբողջական կորուստը` շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություն տեղափոխելու պայմանով.

8) տվյալ անձի մահը.

9) օրենքով սահմանված այլ հիմքեր:

25. Սույն կարգի 24-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված հիմքերով կացարանից անձի դուրսգրումը կարող է իրականացվել միայն լիազորած պետական մարմնի ղեկավարի գրավոր համաձայնությամբ:

26. Անձը կացարանից դուրս է գրվում կացարան տրամադրող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից ընդունված անհատական իրավական ակտով: Կացարանից անձի դուրսգրումից հետո մեկ օրվա ընթացքում՝ կացարան տրամադրող կազմակերպությունը դրա մասին տեղեկացնում է լիազորած պետական մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և

 սոցիալական հարցերի նախարարությանը

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես՝ ____________________________________________________________________________ ս,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը______________________________

 

Հանրային ծառայությունների համարանիշը ___________________________________

 

Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին

տեղեկանքի համարը _______________________________________________________

 

Բնակության վայրը ________________________________________________________

 

Հեռախոսահամարը ____________________________,

 

հանդիսանալով ----------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

 (նշել սոցիալական խումբը)

 

խնդրում եմ ինձ (ընտանիքիս) տրամադրել կացարան:

 Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

______________________________________

 

Ընդամենը --------------- էջ:

  

  (էջերի թիվը)            

      

 

Տեղյակ եմ, որ պակաս եմ ներկայացրել ------------------------------------------------------------------------------------------------------ փաստաթղթերը, դրանք ոչ ուշ, քան ______ ______________ 20  թ. ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվելու սույն դիմումը ներկայացնելու ժամկետը, իսկ ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դիմելու օր է համարվելու վերջին փաստաթուղթը ներկայացնելու օրը:

 

  Դիմող ______________________

 _____ ______________20  թ.

         (ստորագրությունը)

 

 

 Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը     

  __________________________________________

              (մասնագետի անունը, ազգանունը, ստորագրությունը)
 


 _____ ______________20  թ.

 

(լրացվում է դիմումի դարձերեսին)

 

NN
ը/կ

Ազգանունը,
անունը,
հայրանունը

Ազգակցական կապը

Անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտի) սերիան, համարը

Հանրային ծառայությունների համարանիշը կամ չստանալու մասին տեղեկանքի համարը

դիմողը

       

2.

       

3.

       

4.

       

5.

       

6.

       

(հավելվածը խմբ. 25.05.17 N 554-Ն)

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման

Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԿԱՑԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Կացարանն զբաղեցրած անձի կամ ընտանիքի (այսուհետ` բնակիչ) և «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև բնակչի զբաղեցրած կացարանի վարձակալության պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա կամ N 2 հավելվածի 42-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:

2. Պայմանագիրը բնակչի հետ կնքվում է կազմակերպության առաջարկության (այսուհետ` առաջարկություն) հիման վրա` կամավորության սկզբունքով` բնակչի համաձայնությամբ:

3. Կազմակերպությունը բնակչին առաջարկությունը ներկայացնում է սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 45 օր առաջ:

4. Կազմակերպությունն առաջարկությունը և պայմանագրի տեքստը ներկայացնում է պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջն ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից՝ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

5. Պայմանագիրը կնքվում է, եթե բնակիչն այն կնքելու մասին գրավոր համաձայնությունը ներկայացնում է կազմակերպություն` կազմակերպության առաջարկությունն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

6. Բնակիչը սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում կարող է կազմակերպություն ներկայացնել իր առարկությունները կամ անհամաձայնությունը պայմանագրի դրույթների վերաբերյալ, որոնք ընդունվում կամ լուծվում են կազմակերպության լիազոր ներկայացուցչի և բնակչի բանակցությունների միջոցով:

7. Պայմանագրում, ի թիվս այլ տեղեկությունների, նախատեսել նաև՝

1) կողմերի վավերապայմանները, այդ թվում՝ կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, կազմակերպության անունից պայմանագիրը կնքող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

2) բնակչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, կացարանի հասցեն.

3) պայմանագրի համաձայն վարձակալության ժամկետը, վարձավճարի չափը, վճարման կարգը (այդ թվում` կացարանի վերանորոգումը կամ այլ աշխատանքներ).

4) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

5) այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք վերաբերում են վարձակալության առանձնահատկություններին` վարձավճարի չափի արտոնությանը.

6) պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը.

7) որ պայմանագրից բխող՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումներն իրականացվում են վարձակալի միջոցների հաշվին.

8) որ պայմանագրի ժամկետը, պայմանագրով սահմանված վարձակալության վարձավճարի չափը և վճարման կարգը՝

ա. վերանայվում են յուրաքանչյուր հաջորդ տարի` պայմանագրի կնքման օրը.

բ. փոխվելու դեպքում` պայմանագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են կողմերի համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով:

8. Պայմանագրով վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգով:

9. Պայմանագրով վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի չափի արտոնությունները սահմանվում են ստորև թվարկված դեպքերում` համապատասխան չափով`

1) պայմանագրի կամ լրացուցիչ համաձայնագրի կնքման ամսվա դրությամբ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքին` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի 50 տոկոսի չափով.

2) պայմանագրի կամ լրացուցիչ համաձայնագրի կնքման ամսվա դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող, սակայն ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող ընտանիքներին` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի 25 տոկոսի չափով:

10. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված համաձայնության բացակայության դեպքում կացարանն ազատվում է նախկինում կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հաջորդ օրը:

11. Կազմակերպությունը`

1) վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպության տնօրինմանն անցած միջոցներն ուղղում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը.

2) գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ հաշվետվություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևին համապատասխան:

12. Սույն հավելվածի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով կացարանում տեղավորված՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքների) վրա:

(հավելվածը լրաց. 18.08.16 N 847-Ն)