Գլխավոր տեղեկություն
Համար
N 576-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2017 թվականի N 576-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 15-րդ նիստին և հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով 2017 թվականի հունիսի 5-9-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Դավիթ Փախչանյանինը, Սերգեյ Աբրահամյանինը և Լևոն Ավագյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Արմեն Այվազյանինը և Տաթևիկ Միքայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աբրահամյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Դավիթ Փախչանյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունիսի 15-ի N 576-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 2017 ԹՎԱԿԱՆԻ հունիսի 5-9-ը Ղրղզստանի Հանրապետություն ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Դ. Փախչանյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ (պատվիրակության ղեկավար, 07.06.2017 թ. - 09.06.2017 թ.)

   

Դ. Վիրաբյան

- ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ

   

Ա. Այվազյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

   

Ա. Աբրահամյան

- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության արտաքին անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի փորձագետների խմբի ղեկավար (համաձայնությամբ)

   

Տ. Միքայելյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ

   

Լ. Ավագյան

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ

   

Ս. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան