Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-247-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (25.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.990
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

Հրամանագրի 1-ին կետով հաստատված`

1) Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում (հավելված 1) «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերով.

2) Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակը (հավելված 2) շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ

«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն

«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ

«Հայկական ծրագրեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ

«Հայլինք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Վիրաժ Լոջիք» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն

«Քրեդենս Սիստեմս Հայաստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Ալգորիթմ-Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

«Արմինկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

«Լինք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Վեբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ

«ԷՓիՋի Արմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ

«Սորսիո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն

«Մակադամիան ԱՌ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ

«Հայաստանի ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն

«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

«Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

«Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն

«ԻՍՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Վիասֆեր Տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

«Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

«Քվանտ» վարժարանի տնօրեն

«Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ռեկտոր

«Ավիաինֆոտել» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

«ԷՓիՋի Լեբս ԱՄԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն

«Բի Լայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ

«Լայքս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

«Ալկատել-Լյուսենտ Թրեյդ Ինտերնեյշնլ ԷյՋի» ընկերության ներկայացուցչության տնօրեն

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության պրոռեկտոր

«Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

«Մայքրոսոֆթ ԱրԷյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Կոռնետ-ԱՄ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն

«Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն

Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

«ԳԻՍ» տեղեկատվական համակարգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 17

Երևան

ՆՀ-247-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան