ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2017 թվականի N 622-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1459-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-ին հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1459-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից և հավելվածի 3-րդ կետից հանել «միջին,» բառը.
2) հավելվածի 6-րդ կետից հանել «14-րդ հոդվածի 6-րդ և» բառերը, իսկ «մասերով» բառը փոխարինել «մասով» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 25-րդ կետի 3-րդ, 35-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ ենթակետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունիսի 12 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|