ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2017 թվականի N 538-Ա
ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Շվեդիայի Թագավորության, Էստոնիայի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպանների պատվիրակության` 2017 թվականի մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, պաշտոնական ընթրիքի, տրանսպորտային միջոցների և այցի հետ կապված այլ ծախսերը՝ 432.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությանը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|