Գլխավոր տեղեկություն
Համար
N 581-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 581-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 13,000,000 դրամ սկզբնական արժեքով «KIA Optima 2.4» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը՝ 2013 թ., նույնականացման համարը՝ KNAGN412BD5400120, պետական համարանիշը` 002 LL 50) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 6,000,000 դրամ սկզբնական արժեքով «KIA Cerato 1,6» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը՝ 2008 թ., նույնականացման համարը՝ KNAFE2273956600553, պետական համարանիշը` 007 SS 03) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխան պետական կառավարչական հիմնարկների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 1

Երևան