ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2017 թվականի N 459-Ա
ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին 2017 թվականի մայիսի 22-24-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Լևոն Ալթունյանի և Սամվել Մարգարյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 20 Երևան |