Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1063
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.07.2008-13.09.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.20/9.1 Հոդ.160
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

(Բաժինն ուժը կորցրել է 21.06.08 ՆՀ-166-Ն)

II. Սահմանել, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`

1. Ազգային անվտանգության ծառայություն

2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)

4. Հարկային պետական ծառայություն

5. Մաքսային պետական կոմիտե

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

8. Պետական գույքի կառավարման վարչություն

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)

91. (91 կետն ուժը կորցրել է 08.06.07 ՆՀ-145-Ն)

10. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

11. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե:

(Բաժինը խմբ. 08.07.02 ՆՀ-1132-Ն, 13.11.02 ՆՀ-1202-Ն, 17.12.02 ՆՀ-1218-Ն, 15.04.03 ՆՀ-6-Ն, լրաց. 11.06.03 ՆՀ-50-Ն, փոփ. 27.04.05 ՆՀ-74-Ն, 08.06.07 ՆՀ-145-Ն, 20.05.08 ՆՀ-121-Ն)

III. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-456 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

IV. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
 16 մարտի 2002 թ.
ՆՀ-1063