ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2017 թվականի N 483-Ա
ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի ապահովման նկատմամբ բարձրագույն վերահսկիչ մարմինների համատեղ վերահսկողական միջոցառումների հարցով իրականացվելիք համատեղ վերահսկողական աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության գլխավոր մասնագետ Էդուարդ Սուքիասյանի և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լևոն Հարությունյանի 2017 թվականի հունիսի 4-13-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ), 2017 թվականի հունիսի 13-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), 2017 թվականի հունիսի 25-ից հուլիսի 5-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) և 2017 թվականի հուլիսի 5-14-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 23 Երևան |