Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2016-09.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.03.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2016 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ԱԿՐԻԼԱՅԻՆ ՊՈԼԻՄԵՐՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի

16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 64Դ ծանոթագրությամբ՝

«64Դ ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2016 թվականի մարտի 17-ի թիվ 19 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 10–ի թիվ 113 որոշմամբ հաստատված ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, կատարել փոփոխություն՝ համաձայն թիվ 4 հավելվածի։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3906 90 900 9» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«3906 90 900 2

---- օպտիկական մանրաթելի արտադրության համար5)

3906 90 900 3

----տակդիրների արտադրության համար գերկլանիչ նյութեր 5)

3906 90 900 8

----այլ».

 

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի

թիվ 19 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

3906 90 900 9

--- այլ

_

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի

թիվ 19 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

 

---այլ.1

 

3906 90 900 2

----օպտիկական մանրաթելի արտադրության համար 5)

3906 90 900 3

----տակդիրների արտադրության համար գերկլանիչ նյութեր 5)

 

3906 90 900 8

----այլ

 

___________________

1 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3906 90 900 1 ստորաենթադիրքին հաջորդող առանց ծածկագրի ստորաենթադիրք

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի

թիվ 19 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

3906 90 900 2

----օպտիկական մանրաթելի արտադրության համար 5)

6,5 64Դ)

3906 90 900 3

----տակդիրների արտադրության համար գերկլանիչ նյութեր 5)

6,5 64Դ)

3906 90 900 8

----այլ.

6,5

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 4

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի

թիվ 19 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

որը կատարվում է այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3906 90 900 9» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

3906 90 900 2

---- օպտիկական մանրաթելի արտադրության համար 5)

0

0

0

0

2

4

ՄՄՍ դրույքաչափ

3906 90 900 3

----տակդիրների արտադրության համար գերկլանիչ նյութեր 5)

0

0

0

0

2

4

ՄՄՍ դրույքաչափ

3906 90 900 8

- - - - այլ

0

0

0

0

2

4

ՄՄՍ դրույքաչափ»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: