ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) 24-րդ կետի 15-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ ««Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին» հիմնադրույթը հաստատելու վերաբերյալ» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի |
թիվ 14 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետը և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 27-րդ հավելված) 2-րդ կետը իրագործելու նպատակով Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել «Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործառման մասին» հիմնադրույթը (կցվում է):
2. Սահմանել, որ եվրասիական տեխնոլոգիական հարթակներ ձևավորելիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն առաջնորդվում է ցանկով սահմանված ուղղություններով՝ համաձայն հավելվածի:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ն ընդունել որոշում՝ սույն Որոշմամբ նախատեսված ցանկի շրջանակներում գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման վերաբերյալ:
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը դիտարկել եվրասիական տեխնոլոգիական հարթակները պետական գիտատեխնիկական զարգացման ծրագրերում ներառելու հնարավորությունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: