ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2016 թվականի |
թիվ 6 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌևՏՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ և 102-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների կողմից Սերբիայի Հանրապետության հետ առևտրային ռեժիմի միասնականացման վերաբերյալ բանակցություններ սկսել՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու միջոցով, մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մյուս կողմից՝ Սերբիայի Հանրապետության միջև:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատել սույն Որոշման 1-ին կետում նշված բանակցությունների հրահանգները:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|