Գլխավոր տեղեկություն
Համար
N 504-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2017 թվականի N 504-Ա

 

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող հետևյալ պայթեցման սարքավորումները՝

1) ոչ էլեկտրական պայթեցման սարքեր՝

 ա. ԻՍԿՐԱ-C-500-18 ՏՊ7275-031-07513903-2008  3600 հատ  
 բ. ԻՍԿՐԱ-C-500-15 ՏՊ7275-031-07513903-2008  1920 հատ  
 գ. ԻՍԿՐԱ-C-500-13 ՏՊ 7275-031-07513903-2008  63800 հատ  
 դ. ԻՍԿՐԱ-C-500-11 ՏՊ 7275-031-07513903-2008  480 հատ  
 ե. ԻՍԿՐԱ-C-500-7 ՏՊ 7275-031-07513903-2008  22000 հատ  
 զ. ԻՍԿՐԱ-П-25-7 ՏՊ 7275-030-07513903-2008  20800 հատ  
 է. ԻՍԿՐԱ-П-42-7 ՏՊ 7275-030-07513903-2008  36700 հատ  
 ը. ԻՍԿՐԱ-П-67-7 ՏՊ 7275-030-07513903-2008  32500 հատ  
 թ. ԻՍԿՐԱ-П-42-8 ՏՊ 7275-030-07513903-2008  700 հատ  
 ժ. ԻՍԿՐԱ-П-67-8 ՏՊ 7275-030-07513903-2008  3100 հատ  
 ժա. ԻՍԿՐԱ-П-0-100 ՏՊ 7275-030-07513903-2008  980 հատ  
 2) գործարկման էլեկտրոնային սարք՝    
 УПЭ-1.5/X ՏՊ7287-010-07513903-2000  2 հատ  

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման համաձայն, «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավոր հայտ ներկայացնելու դեպքում, սահմանված կարգով և ժամկետում ապահովել ընկերությանը ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 19

Երևան