Գլխավոր տեղեկություն
Համար
N 515-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.24/32(1307) Հոդ.499
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2017 թվականի N 515-Ն

 

ԼՈՒԾԱՐՄԱՆ (ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը և ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 20

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 18-ի N 515-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼՈՒԾԱՐՄԱՆ (ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ` ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկերը և ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ պետական ռեգիստր) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային մարմինը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կազմում է օրենքով սահմանված կարգով լուծարման (պետական հաշվառումից հանման) ենթակա հարկ վճարողների ցանկեր (այսուհետ՝ ցանկ) և ցանկերում ներառված հարկ վճարողների` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանք:

3. Ցանկում ներառվում են այն հարկ վճարողները`

1) որոնք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել, կամ՝

2) որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են, կամ՝

3) որոնք 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր և միաժամանակ բավարարում են ստորև նշված պայմանները՝

ա. չունեն իրենց անվամբ գրանցված գույք (անհատ ձեռնարկատիրոջ մասով` անհատ ձեռնարկատիրոջ անվամբ հաշվառված),

բ. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ընդհանուր պարտավորությունները չեն գերազանցել տասը հազար դրամը:

4. Ցանկերում նշվում են կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը և ազգանունը), հարկային մարմնին հայտնի կամ պետական ռեգիստրում նշված` կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը), հարկ վճարողի հաշվառման համարը:

5. Հարկային մարմինը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը էլեկտրոնային եղանակով պետական ռեգիստր է ներկայացնում ցանկերը և հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը՝ օրենքով սահմանված կարգով լուծարման (պետական հաշվառումից հանման) պետական գրանցումն իրականացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
պաշտոնակատար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան