Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.05.2017-20.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.02/16(1196) Հոդ.173
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2016 թվականի N 169-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 04.05.17 N 480-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի,  անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.05.17 N 480-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Մաքսային մարմինների կողմից սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1228-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 26

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 25-ի N 169-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 04.05.17 N 480-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (այսուհետ` լիազոր մարմին) Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 04.05.17 N 480-Ն)

2. Կոմիտեն լիազոր մարմնին է տրամադրում «Բացթողում` ներքին սպառման համար», «Մաքսային տարանցում»  և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով Հայաստանի Հանրապետություն ներմուծված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 31-րդ խմբի և 3808 ծածկագրի ապրանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1205-Ն որոշման N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1237-Ն որոշման N 3 հավելվածի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի նոյեմբերի 22-ի N 700-Ն հրամանի հավելվածի ցանկերում նշված սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն):

(2-րդ կետը փոփ., լրաց. 04.05.17 N 480-Ն)

3. Տեղեկատվությունը կոմիտեն լիազոր մարմնին է տրամադրում յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով՝ համաձայն NN 1 և 2 ձևերի:

(3-րդ կետը փոփ. 04.05.17 N 480-Ն)

4. Լիազոր մարմինը յուրաքանչյուր կիսամյակի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը էլեկտրոնային եղանակով կամ կրիչով կոմիտեին տրամադրում է տեղեկատվություն հավելվածի 2-րդ կետի համաձայն տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացված պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 04.05.17 N 480-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(վերնագիրը փոփ., լրաց. 04.05.17 N 480-Ն)

NN
ը/կ

Ապրանք տեղափոխող
անձի անունը, ազգանունը, գտնվելու (բնակության)
վայրը, ներմուծող իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, գտնվելու վայրերը և էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները

Ներմուծ-ված ապրան-քի
անվա-նումը

Ծագ-ման եր-կիրը

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով(ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը

Ապրանքի քանակը

Մաքսային հայտարա-րագրի համարը և ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվի համարը
(ՀՎՀՀ)

Ապրանքի ներմուծման սահմանային անցման կետը

1

2

3

4

5

6

7

8

9

             

  

  
                  

(ձևը փոփ., լրաց. 04.05.17 N 480-Ն)

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ

Ապրանք տեղափոխող անձի անունը, ազգանունը, ներմուծող իրավաբանա-կան անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Ներմուծված ապրանքի
անվանումը (առկայու-թյան դեպքում)

Արտա-հանման երկիրը

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով (ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (նվազագույնը առաջին վեց նիշերով)

Ապրանքի քանակը (քաշը, ծավալը)

Մաքսա-յին հայտա-րարա-գրի համարը և ամսա-թիվը

Հարկ վճարողի հաշվի համարը(ՀՎՀՀ)(առկա-յության դեպքում)

Ապրանքի ներմուծ-ման սահմա-նային անցման կետը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

 

(ձևը լրաց. 04.05.17 N 480-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 04.05.17 N 480-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2022, N 1619-Ն 30.10.2022, N 169-Ն
14.01.2021, N 47-Ն 20.01.2021, N 169-Ն
04.05.2017, N 480-Ն 21.05.2017, N 169-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան