ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2017 թվականի N 493-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի N 493-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1. |
5608191900 |
Ձկնաբուծական ցանց |
նեյլոնե ձկնաբուծական ցանցապարկ տարբեր չափսերի անցքերով |
կգ |
52000 |
Ուկրաինա, ԵՄ |
188,162,000 |
2. |
3926909709 |
Ձկնաբուծական ավազանի հավաքման ՊԷ սալիկներ |
ձկնաբուծական ավազանի հավաքման բարձր խտության պոլիէթիլենային կցամասեր 3X315մմ և 125մմ բռնաձողի համար |
կգ |
5000 |
Ուկրաինա, ԵՄ |
41,000,000 |
3. |
7315810000 |
Մետաղական շղթա |
մետաղական շղթա՝ ցանցավանդակի, տախտակամածի և այլ կոնստրուկցիաների խարսխման համար |
կգ |
3000 |
Ուկրաինա, ԵՄ |
2,500,000 |
4. |
7318130000 |
Մետաղական ներպտուտակային ամրակ |
ցանցավանդակի խարսխման համակարգի ներպտուտակային ամրակ |
կգ |
2500 |
Ուկրաինա, ԵՄ |
3,800,000 |
5. |
7326909807 |
Մետաղական ամրակ |
մետաղական ամրակներ ցանցավանդակի խարսխման համակարգի համար |
կգ |
8000 |
Ուկրաինա, ԵՄ |
4,000,000 |
6. |
7318290009 |
Մետաղական ամրացնող օղակներ |
ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող խարսխման պարանի ծայրակալներ և օղակներ |
կգ |
2800 |
Ուկրաինա, ԵՄ |
2,200,000 |
7. |
7315820000 |
Մետաղական եռակցված կապերով շղթա |
ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող մետաղական եռակցված կապերով շղթա տարբեր չափսերի |
կգ |
58000 |
Ուկրաինա, ԵՄ |
20,000,000 |
8. |
7316000000 |
Խարիսխ |
մետաղական խարիսխ՝ ցանցավանդակի խարսխման համակարգի համար |
կգ |
32000 |
Ուկրաինա, ԵՄ |
20,600,000 |
9. |
8907900009 |
Ազդալողաններ մետաղական |
ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող լողուն |
հատ |
200 |
Ուկրաինա, ԵՄ |
40,000,000 |
10. |
8907900009 |
Ազդալողաններ ՊԷ |
ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող լողուն |
հատ |
200 |
Ուկրաինա, ԵՄ |
180,000,000 |
11. |
5607491900 |
Պարան |
ցանցավանդակի խարսխման համակարգի համար օգտագործվող պոլիէթիլենային կամ պոլիպրոպիլենային պարան՝ տարբեր չափերի և երկարությունների |
կգ |
20000 |
Ուկրաինա, ԵՄ |
34,000,000 |
12. |
2309901000 |
Ձկան կեր |
ձկան կեր՝ լուծվող ձկնամթերք կամ ծովային այլ կաթնասուններից ստացված կեր |
կգ |
566749 |
ԵՄ, Չիլի |
410,900,282 |
13. |
8904001000 |
Մոտորանավակ քարշակ |
մոտորանավակ մինչև 7.5 մետր երկարության, շարժիչի հզորությունը մինչև 150 ձ/ուժ |
հատ |
1 |
Ուկրաինա, ԵՄ |
37,000,000 |
14. |
8901909000 |
Աշխատանքային կատամարան |
աշխատանքային կատամարան մինչև 17.20 մետր երկարությամբ և մինչև 8.00 մետր լայնությամբ շարժիչների ընդհանուր հզորությունը մինչև 700 ձ/ուժուղղ. |
հատ |
1 |
Ուկրաինա, ԵՄ |
223,000,000 |
15. |
8907900009 |
Պոնտոն (տախտակամած) բետոնից |
ջրի վրա տեղակայվող, ցանցավանդակների սպասարկման համար նախատեսված տախտակամած |
հատ |
2 |
Ուկրաինա, ԵՄ |
20,000,000 |
16. |
8526100009 |
Տեսահսկման սարքեր և կից պարագաներ |
ռադիոլոկացիոն սարքավորումներ ցանցավանդակային տնտեսության հսկողության համար |
հատ |
8 |
Ուկրաինա, ԵՄ |
6,400,000 |
17. |
3923900000 |
Տարա ձկան տեղափոխման համար |
տարա կենդանի ձկան տեղափոխման համար, ծավալը 2400 լ |
կգ |
3000 |
Ուկրաինա, ԵՄ |
7,500,000 |
18. |
7309001000 |
Հեղուկ թթվածնի տարաներ |
տարաներ սեղմված հեղուկ թթվածնի տեղափոխման և պահպանման համար |
կգ |
1000 |
Ուկրաինա, ԵՄ |
6,000,000 |
Ընդամենը |
1,247,062,282 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |