ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2017 թվականի N 751-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու և դրա կարգի վերաբերյալ առնվազն երկու օտար լեզվով հուշաթերթիկի (բրոշյուրների) տպագրությունը և Հայաստանի Հանրապետություն ժամանելու և մեկնելու վայրերում տեղադրված մաքսային կետերի միջոցով դրանց` օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրումը.
2) համապատասխան նշումով (Tax free) տեղեկատվական ցուցաթերթիկների տպագրությունը և դրանց անվճար տրամադրումը Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկ վճարող անձանց` նրանց կողմից դրանք քաղաքացիների համար տեսանելի վայրերում փակցնելու համար.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու հնարավորության վերաբերյալ գովազդային պաստառների տպագրությունը և դրանց տեղադրումը Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վայրերում.
4) համապատասխան նշումով (Tax free invoices) արկղերի տեղադրումը սահմանի անցման կետերում՝ ավելացված արժեքի հարկի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ուղարկելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 4 Երևան |
Հավելված |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա անձ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գումարներն օտարերկրյա անձանց փոխհատուցելու դեպքերը, ինչպես նաև կարգավորվում է օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարներն օտարերկրյա անձանց փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներից (այսուհետ` հարկ վճարող) ձեռք բերված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են, եթե միաժամանակ առկա են հետևյալ դեպքերը`
1) օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ապրանքների) արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 50.000 դրամ.
2) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքներն արտահանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում.
3) մինչև Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել և ունեն գործարանային փաթեթավորում և (կամ) պիտակավորում:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները չեն փոխհատուցվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք են բերվել՝
1) սննդամթերք.
2) ծխախոտի արտադրանք.
3) դեղորայք.
4) մշակութային արժեքներ.
5) տրանսպորտային միջոցներ և դրանց առանձին մասեր.
6) ապրանք, որի դիմաց սույն կարգին համապատասխան օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս է 8335 դրամից:
4. Օտարերկրյա անձի կողմից հարկ վճարողից ԱԱՀ-ի գումարները հետ ստանալու պահանջ ներկայացվելու դեպքում՝ հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս է գրում սույն կարգին կից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 254-Ն որոշմամբ սահմանված տվյալները պարունակող N 1 ձևի ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ:
5. Օտարերկրյա անձին տրամադրվում է ինտերնետային կապի միջոցով՝ իրական ժամանակում համակարգչային եղանակով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային` ստորագրելու իրավասություն ունեցող անձի կողմից ստորագրված տարբերակը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը՝ տպագրված հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա (այսուհետ՝ ՀԴՄ հարկային հաշիվ):
6. ՀԴՄ հարկային հաշիվը չի պահպանում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի ձևը, սակայն պետք է պարունակի հարկային հաշվում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները: ՀԴՄ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում օտարերկրյա անձին տրամադրվում է նաև ձեռք բերված ապրանքի դիմաց վճարումը հավաստող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն):
7. Ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքների) իրացման դեպքերում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ դուրս է գրվում, եթե օտարերկրյա անձի կողմից մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերվող ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքների) արժեքը (անկախ գնում կատարելու դեպքերի թվից) գերազանցում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը:
8. Եթե սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը լրանում է օտարերկրյա քաղաքացու կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում մեկից ավելի անգամ ձեռք բերված ապրանքների արժեքի հանրագումարով, ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ դուրս է գրվում օտարերկրյա անձի կողմից տվյալ հարկ վճարողից տվյալ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված մյուս ապրանքների համար տրամադրված փաստաթղթերը (հաշվարկային փաստաթուղթ, այդ թվում` ՀԴՄ կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր) ներկայացվելու դեպքում:
9. Մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների մասով օտարերկրյա քաղաքացուն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ տրամադրված լինելու դեպքում այդ օրացուցային օրվա ընթացքում նույն հարկ վճարողից կատարված նոր գնումների մասով ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ տրամադրվում է՝ անկախ այդ գնումների գումարի՝ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը գերազանցելու հանգամանքից:
10. Եթե օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների համար օտարերկրյա անձին տրամադրված է ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, նույն օրացուցային օրվա ընթացքում այդ անձի կողմից նույն հարկ վճարողից նոր ապրանքներ ձեռք բերվելու դեպքում, օտարերկրյա անձի պահանջով, կարող է դուրս գրվել ձեռքբերումների ընդհանուր գումարով ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ՝ նախկինում դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը սահմանված կարգով չեղարկվելու դեպքում:
11. Օտարերկրյա անձի անվամբ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ դուրս է գրվում անձնագիր կամ անձը նույնականացնող այլ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:
12. Հայաստանի Հանրապետությունից ապրանքներն արտահանելիս` այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձի կողմից վճարված ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման համար օտարերկրյա անձը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին է ներկայացնում`
1) անձնագիրը.
2) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը.
3) արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը կամ դրամարկղի մուտքի օրդերը կամ բանկային փոխանցման անդորրագիրը).
4) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը.
5) օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նստեցման կտրոնը (օդանավի անձնակազմի համար՝ անձնակազմի վերաբերյալ հայտարարագիրը):
13. Սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը և ապրանքը (կամ ուղեբեռը) ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են՝
1) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի վավերականությունը (հարկային մարմնի հարկային հաշիվների տեղեկատվական համակարգում դրանց առկայությունը).
2) օտարերկրյա անձի մոտ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքի առկայությունը.
3) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի վրա ստորագրելու իրավասություն ունեցող անձի անվան, ազգանվան և ստորագրության առկայությունը:
14. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի աշխատողը կարող է օտարերկրյա անձից պահանջել բացել ուղեբեռը և ներկայացնել ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքը:
15. ԱԱՀ-ի գումարի փոխհատուցումը մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի պահանջները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը լրացվել են տառասխալներով: ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքների միայն մի մասի համար սույն կարգի պահանջները պահպանված լինելու դեպքում՝ այդ ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը գերազանցում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը:
16. Սույն կարգով սահմանված պայմանները բավարարելու դեպքում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի կամ ՀԴՄ-ի հարկային հաշվի վրա մաքսային մարմնի աշխատողի կողմից կատարվում է «Ենթակա է փոխհատուցման» գրառումը՝ նշելով փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով: Մաքսային մարմնի կողմից օտարերկրյա անձին վերադարձվում են ներկայացված բոլոր փաստաթղթերը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենը:
17. «Ենթակա է փոխհատուցման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ-ի հարկային հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենն օտարերկրյա անձի կողմից՝
1) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված որևէ բանկի գործառնական գրասենյակ՝ գումարը կանխիկ ստանալու համար.
2) ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղադրված՝ համապատասխան նշումով (Tax free invoices) արկղի մեջ:
18. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված բանկերի գործառնական գրասենյակներում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարները փոխհատուցելիս` այդ անձից վերցվում են նրա անձնագրի պատճենը, ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը և արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը կամ դրամարկղի մուտքի օրդերը կամ բանկային փոխանցման անդորրագիրը), իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենը:
19. Օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարները փոխհատուցելու համար բանկը կարող է ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման նպատակով գանձել միջնորդավճար, որը պակասեցվում է օտարերկրյա անձին վերադարձվող ԱԱՀ-ի գումարներից: Միջնորդավճարի մեծությունը չի կարող գերազանցել ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի 10 տոկոսը:
20. Օտարերկրյա անձանց ԱԱՀ-ի գումարները փոխհատուցող բանկը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գործառնական գրասենյակների կողմից օտարերկրյա անձանց փոխհատուցված ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման հայտ` համաձայն N 2 ձևի, կցելով տվյալ ամսվա ընթացքում բանկի գործառնական գրասենյակների կողմից ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման համար հիմք հանդիսացող՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվների (ՀԴՄ հարկային հաշվի) և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնած օտարերկրացիների մասով՝ նաև նստեցման կտրոնների (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենները:
21. Սույն կարգի 20-րդ կետում նշված հայտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 30 օրվա ընթացքում փոխհատուցում է համապատասխան գումարը:
22. Սույն կարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ուղարկվում յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը: Ստացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված պլաստիկ վճարային քարտի կամ բանկային հաշվի համարին գումարները փոխանցում է ոչ ուշ, քան փաստաթղթերն ստանալուն հաջորդող 30-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Ձև N 1
Form N 1
[1] Դուրսգրման ամսաթիվը |
աահ-ի վերադարձի հաշիվ |
[2] Սերիան Series |
[3] Համարը Number | |||||||||||||||
20 թ. |
[4] Մատակարարման ամսաթիվը | |||||||||||||||||
20 թ. | ||||||||||||||||||
Ապրանքներ մատակարարող (առաքող) անձի, կազմակերպության Supplier’s | ||||||||||||||||||
5] Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը VAT identification number |
| |||||||||||||||||
[6] Կազմակերպության դեպքում` անվանումը |
||||||||||||||||||
[7] Կազմակերպության դեպքում` գտնվելու վայրի հասցեն |
||||||||||||||||||
[8] Առաքման վայրի հասցեն The site from which the good are supplied |
||||||||||||||||||
[9] Լրացուցիչ տվյալներ Additional data |
Ապրանքներ ձեռք բերող անձի Recipient’s | |||||||||||||||||
[10] Անունը, ազգանունը Full name |
|||||||||||||||||
[11] Անձնագրի կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի սերիան և համարը |
|||||||||||||||||
[12] Բնակության երկիրը Country of the residence |
|||||||||||||||||
[13] Բնակության վայրի հասցեն |
|||||||||||||||||
[14] Էլ. փոստի հասցեն E-mail address |
|||||||||||||||||
[15] Սպասարկող բանկը (առկայության դեպքում) |
|||||||||||||||||
[16] Պլաստիկ քարտի (VISA կամ MASTER) համարը (առկայության դեպքում) կամ բանկի հաշվի համարը (առկայության դեպքում) |
|
[17] Մատակարարվող ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկը | ||||||||||
NN |
Ապրանքի անվանա- |
Ապրանքի |
Չափի միա- |
Ապրանքի քանակը |
Միավորի գինը |
Առևտրային զեղչը` առկայու- |
Ընդհա- |
ԱԱՀ-ի դրույքա-չափը |
ԱԱՀ-ի գումարը |
Ընդա-մենը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ընդամենը Total |
X |
Ստորագրելու իրավասություն ունեցող անձ
(A person authorized to sign the Refund Invoice)
______________________________________________
(ստորագրությունը) (signature) |
(անունը, ազգանունը) (full name) |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
_________________________________________________________________________________
(բանկի լրիվ անվանումը, գտնվելու վայրը)
_________________________________________________________________________
(ՀՎՀՀ-ն, պետական գրանցման համարը)
Խնդրում եմ փոխհատուցել 20 ___ թվականի _______________________ ամսվա ընթացքում բանկի N _________ գործառնական գրասենյակի կողմից օտարերկրյա քաղաքացիներին (անձանց) փոխհատուցված ավելացված արժեքի հարկի գումարները` _________________
_______________________________________________________________ դրամ:
(թվերով և բառերով)
Ամսվա ընթացքում բանկի գործառնական գրասենյակի կողմից ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման համար հիմք հանդիսացող՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվները, ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները և նստեցման կտրոնների (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենները (______ թերթ) կցվում են:
ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ |
________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
________________ (ստորագրությունը) |
______________________ (անունը, ազգանունը) |