Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2017 թվականի N 388-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝

1. Փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարչի ընտրության գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ 15-օրյա ժամկետում ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման ձևի ընտրության և դրա իրականացման համար համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

ապրիլի 25-ի N 388-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Մարտիրոսյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (հանձնաժողովի նախագահ)

Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարար

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ արդարադատության նախարար

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ

Լ. Երեմյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդատու

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան