Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (22.04.2017-till now)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2017 թվականի N 421-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1569-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույք հանձնելու մասին» N 1569-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի» բառերը փոխարինել
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության» բառերով.
2) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին ու Երևանի քաղաքապետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին» բառերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 21
Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 421-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1569-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
Պետական ոչ առևտրային կազմակերպության գտնվելու վայրը |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող անշարժ գույքի ընդհանուր մակերեսը (քառ. մետր) |
Պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող անշարժ գույքի ընդհանուր մակերեսը (քառ. մետր) |
Անշարժ գույքի սկզբնական արժեքը (դրամ) |
1. |
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
քաղ. Երևան, Թումանյան փող., 54 և Մաշտոցի պող., 46 շինություն |
42295.6 |
29384.7 |
590664900 |
2. |
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ |
11860.9 |
175825413 |
3. |
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
քաղ. Երևան, Ռուբինյանց 30 |
720 |
720 |
2889700 |
4. |
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն |
քաղ. Երևան, Գրիգոր Լուսավորչի 6 |
10835.1 |
10835.1 |
247177800 |
5. |
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն |
քաղ. Երևան, Աբովյան 7 |
5735.7 |
5735.7 |
113629007 |
6. |
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն |
քաղ. Երևան, Վ. Սարգսյան 7 |
8106.25 |
8106.25 |
201720000 |
7. |
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
քաղ. Գյումրի, Սայաթ-Նովայի 4/20 |
7202.3 |
7202.3 |
158658.8 |
8. |
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
քաղ. Վանաձոր, Թատերական 3ա |
3072.9 |
3072.9 |
34560500 |
9. |
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
քաղ. Գորիս, Կոմիտասի 28 |
2682.4 |
2682.4 |
31500000 |
10. |
Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող. |
3447.38 |
3447.38 |
31461 |
11. |
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ |
քաղ. Երևան, Տերյան 3ա |
507.8 |
507.8 |
25157000 |
12. |
Հայաստանի երգի պետական թատրոն |
քաղ. Երևան, Խանջյան 13ա |
3415.5 |
3415.5 |
27000 |
13. |
Կամերային երաժշտության ազգային կենտրոն |
քաղ. Երևան, Իսահակյան 1 |
2577.8 |
2577.8 |
40099000 | |
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |