ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2017 թվականի N 385-Ա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից հարկային քաղաքականության ԵՎ վարչարարության խորհրդատվական կոմիտեի ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի հերթական նիստը 2017 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու կապակցությամբ ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, պաշտոնական ճաշի և այլ ծախսերը` 634,000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:
|
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 25 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|