Գլխավոր տեղեկություն
Համար
N 131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.05.02/15(584) Հոդ.161
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
12.04.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017160

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 ապրիլի 2017 թ.

ք. Երևան

N 131-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի՝

1) 1-ին գլխի «Փոխհոսքերը իրականացնող» պարբերությունում «Արտադրող» բառը փոխարինել «Լիցենզավորված անձ» բառերով.

2) 4-րդ գլխի վերնագրում «ԱՐՏԱԴՐՈՂԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈԽՀՈՍՔԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ» բառերը.

3) 4.4 կետում «կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն» բառերից հետո լրացնել «և (կամ) Վրաստան» բառերը, իսկ «Իրանի Իսլամական Հանրապետությունից» բառերից հետո՝ «և (կամ) Վրաստանից» բառերը.

4) 5.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.3 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից հաղորդված Բաշխողի և Որակավորված սպառողի էլեկտրաէներգիան (WՀԲ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

WՀԲ=WԲ+WՆ+WՈՍ

որտեղ՝

WԲ-ն Արտադրողների (բացառությամբ մինչև 30ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էլեկտրակայանների) և Փոխհոսքերն իրականացնողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է,

WՆ-ն Ներկրողի (բացառությամբ Փոխհոսքերն իրականացնողի) կողմից Հաղորդողին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունն է,

WՈՍ-ն Որակավորված սպառողների համար Հաղորդողի կողմից հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունն է:».

5) 5.4 կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Հաղորդողի կողմից փոխհոսքերի շրջանակում հաղորդված էլեկտրաէներգիայի ծավալը որոշվում է փոխհոսքերի շրջանակում ներմուծված էլեկտրաէներգիայի քանակով և չի ներառում փոխհոսքերի շրջանակում արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան