Գլխավոր տեղեկություն
Համար
N 371-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2017 թվականի N 371-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 175-Ա որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով.

 

«

25.

«Երևանի N 49 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Նոր Արեշի 5-րդ փողոց, N 2ա

«Երևանի Էրեբունու շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»  ՀՈԱԿ

քաղ. Երևան, Նոր Արեշի 5-րդ փողոց, N 2

410.34

81 600 000

26.

«Երևանի Րաֆֆու անվան N 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Կոմիտասի 37

«Երևանի Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Կոմիտասի պ. 37

366.60

117 000 000

27.

«Երևանի Ղ. Ալիշանի անվան N 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Նուբարաշեն 13 փողոց

«Երևանի Նուբարաշենի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Նուբարաշեն 13 փողոց

114.6

21 000 000

28.

«Երևանի N 157 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Նորքի 11 փողոց, N 62

«Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Նորքի 11 փողոց, N 62

234.31

40 950 000

29.

«Երևանի
Հ. Դինքի անվան
N 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,
Մ. Ավետիսյան 89

«Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան,
Մ. Ավետիսյան 89

373.65

69 500 000

»:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հանրակրթական դպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշումից բխող անհատույց օգտագործման պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր՝ սահմանելով, որ համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.

 2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագրեր՝ սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխան համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 14

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան