ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 371-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 175-Ա որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով.
« |
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հանրակրթական դպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշումից բխող անհատույց օգտագործման պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր՝ սահմանելով, որ համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագրեր՝ սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխան համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 14 Երևան |