ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2017 թվականի N 375-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին և դրան նվիրված մյուս միջոցառումներին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2017 թվականի ապրիլի 25-29-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ-Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ-Պետերբուրգ) գործուղման հետ կապված երկու օրվա գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. ապրիլի 19-ի N 375-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ապրիլի 25-29-ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հովսեփյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահ |
Ա. Ղամբարյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
Հ. Գրիգորյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ |
Ջ. Ֆարխոյան |
- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ |
Տ. Հովհաննիսյան |
- ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |