Գլխավոր տեղեկություն
Համար
N 377-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 19 ապրիլի 2017 թվականի N 377-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 978-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 135-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.

2) երրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդական» բառերով.

3) յոթերորդ պարբերությունում «Ֆելիքս Բաշոյան» բառերը փոխարինել «Նարեկ Գրիգորյան» բառերով.

4) իններորդ պարբերությունում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.

5) տասներորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի օգնական» բառերով.

6) տասնչորսերորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերով.

7) տասնհինգերորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Վ. Կարապետյան - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)».

8) քսաներորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Ա. Սահակյան - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գնումների և պայմանագրերի կառավարման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար, համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 19

Երևան