Գլխավոր տեղեկություն
Համար
N 283-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.07.12/20(589).1 Հոդ.217.1
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.06.2017
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 հունիսի 2017 թ.

ք. Երևան

N 283-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 359-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի՝

1) 15.1 կետի 1-ին ենթակետում «շահագրգիռ կողմերին» բառերը փոխարինել «սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին» բառերով, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մինչև սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը՝

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները՝ Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ,

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում:».

2) 20-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում հրապարակում է հաղորդագրություն սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ, եթե վերանայվում են սպառողների համար սահմանված սակագները.

4) եթե վերանայվում են սպառողների համար սահմանված սակագները, ապա մինչև վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը՝

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները տեղադրում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ.

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպում է քննարկում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան