Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.04.18/14(583) Հոդ.153
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.03.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 մարտի 2017 թ.

թիվ 67-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԼԱՅՆՈՐԵՆ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1 հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաև ֆինանսական գործարքների հետևյալ տիպային պայմանագրերը (համաձայնագրերը).

1) Սվոփերի և ածանցյալների միջազգային ասոցիացիայի (International Swaps and Derivatives Association (ISDA)) Գլխավոր համաձայնագրեր (ISDA Master Agreements), ինչպես նաև դրանց հետ կապված կամ դրանց մաս կազմող ապահովության համաձայնագրերը («Քրեդիթ Սըփորթ Անեքս» (Credit Support Annex), «Քրեդիթ Սըփորթ Դիդ» (Credit Support Deed) և այլն),

2) Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (International Capital Market Association (ICMA)) Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրեր (ICMA Global Master Repurchase Agreements):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված տիպային համաձայնագրերին (պայմանագրերին) համապատասխան կնքված գլխավոր համաձայնագրերի շրջանակներում կնքված գործարքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1 հոդվածի իմաստով համարվում են ֆինանսական գործարքներ:

3. Սահմանել, որ ածանցյալ ֆինանսական գործիքների կամ ֆինանսական գործարքների գլխավոր համաձայնագրեր (պայմանագրեր) կնքելիս, ինչպես նաև դրանց գործողության ընթացքում կողմերը միայն այն դեպքում կարող են տվյալ համաձայնագրերի (պայմանագրերի) պայմանների նկատմամբ կիրառել օտարերկրյա պետության իրավունք, երբ տվյալ համաձայնագիրը (պայմանագիրը) կնքվել է սույն որոշման 1-ին կետով սահմանված տիպային համաձայնագրի (պայմանագրի) համաձայն: Ընդ որում՝

1) տվյալ համաձայնագրերի (պայմանագրերի) պայմանների նկատմամբ կարող է կիրառվել միայն այն պետության իրավունքը, որը սովորաբար կիրառվում է տվյալ տիպային համաձայնագրերի (պայմանագրերի) նկատմամբ,

2) կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին) կամ Հայաստանի Հանրապետության իրավունքի իմպերատիվ նորմերին, որոնք քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքները և շահերն ապահովելու իրենց առանձնահատուկ նշանակությամբ բացառում են որևէ այլ իրավունք կիրառելու հնարավորությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2017 թ. մարտի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան