Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-302-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (05.01.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1342
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
19.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ, ՄԻՋԵՎ TF 091270 ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

Հաստատել 2007 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության՝ որպես Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ ծրագրի համաֆինանսավորման նպատակով տրամադրված Նիդերլանդների հավատարմագրային հիմնադրամի միջոցների կառավարիչ, միջև TF 091270 հոլանդական դրամաշնորհի (Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկ) համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՆՀ-302-Ն