Գլխավոր տեղեկություն
Համար
N 338-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.04.12/22(1297) Հոդ.388
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2017 թվականի N 338-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 351-րդ և 367-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «1,007,266.8 հազ. դրամ» և նույն կետի 5-րդ ենթակետում «180,422.5 հազ. դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «1,027,266.8 հազ. դրամ» և «200,422.5 հազ. դրամ» բառերով.

2) N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի.

3) N 7 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացվող 20,000.0 հազ. դրամը՝ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, Սպիտակ քաղաքում կառուցապատման համար նախատեսված տարածքների իրացման դիմաց, Սպիտակի քաղաքապետարանի կողմից ձևավորված պայմանագրային պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակով ուղղվելու է Սպիտակի քաղաքապետարանի հետ տարածքների իրացման պայմանագիր կնքած 4 անձանց ֆինանսական աջակցության տրամադրմանը՝ համաձայն N 3 հավելվածի.

2) սույն որոշման N 3 հավելվածում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի միջոցով՝ մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա` նշելով, որ ֆինանսական աջակցությունը տրամադրվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված պարտավորության կատարման նպատակով.

3) հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին.

4) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են ֆինանսական աջակցություն ստացող անձանց միջոցների հաշվին.

5) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.

6) սույն որոշման N 3 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նրանց սեփականության իրավունքով պատկանող՝ նույն կետերի 5-րդ սյունակում նշված տարածքները Սպիտակի համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու պայմանով:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝

1) սույն որոշման N 3 հավելվածում նշված անձանց հետ ուղղակի ֆինանսական աջակցության պայմանագրերի կնքման գործընթացն ավարտել մինչև 2017 թվականի հունիսի 1-ը.

2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ֆինանսական աջակցության պայմանագիրը սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում չկնքելու դեպքում սույն որոշման N 3 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց նկատմամբ Սպիտակի քաղաքապետարանի պայմանագրային պարտավորությունները համարվում են դադարեցված և այդ մասով վիճելի հարցերը ենթակա են կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 4 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 5
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 338-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 338-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 338-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 338-Ն որոշման