ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2017 թվականի N 257-Ա
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2017 թվականի մարտի 16-18-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ)` «Գերմանահայկական Հիմնադրամի» Դիտորդ խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գերմանահայկական Հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 15 Երևան |