Գլխավոր տեղեկություն
Համար
N 557-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2017 թվականի N 557-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ Վաչե Գաբրիելյանինը, Էմիլ Տարասյանինը, Բորիս Դեմիրխանյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, այդ թվում` գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

2. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսանդր Խաչատուրյանի, Էրիկ Գյուլազյանի և Գևորգ Մանթաշյանի՝ 2017 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունիսի 7-ի N 557-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ մայիսի 31-ից մինչԵՎ հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Վ. Գաբրիելյան  - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական

ինտեգրման և բարեփոխումների նախարար

   
 Է. Տարասյան  - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
   
 Բ. Դեմիրխանյան  - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

   
 Ա. Խաչատուրյան  - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»

հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

   
 Ռ. Ավետիսյան  - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և

բարեփոխումների նախարարի խորհրդական

   
 Է. Գյուլազյան  - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»

հիմնադրամի խորհրդական (համաձայնությամբ)

   
 Գ. Մանթաշյան  - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»

հիմնադրամի փորձագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան