Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.04.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.04.05/13(582) Հոդ.148
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.03.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 մարտի 2017 թ.

թիվ 53-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իգ1» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 142-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման վերնագիրը «կարգերը» բառից առաջ լրացնել «ԱՃՈՒՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» բառերով,

2) Որոշման վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ, ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» բառերը,

3) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 կետով.

«6.1 Հաստատել «Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգը»՝ համաձայն Հավելված 7-ի (կցվում է):»,

4) ուժը կորցրած ճանաչել Որոշմամբ հաստատված Հավելված 1-ը,

5) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. «Սույն կարգի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր (այսուհետ՝ պարտատոմսեր) են համարվում այն պարտատոմսերը, որոնց թողարկման պահին դրանց շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանվել է, որ տվյալ պարտատոմսերի պահառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:»,

6) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Գործակալ՝ ենթապահառուի կարգավիճակ ունեցող ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը Թողարկողի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր:»,

7) ուժը կորցրած ճանաչել Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետը,

8) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 7-րդ կետից հանել «, գանձապետական պահառուն» բառերը,

9) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1 կետով.

«22.1. Պահառուն թողարկողից ստացված հանձնարարականի հիման վրա իրականացնում է պարտատոմսերի փոխանցում թողարկողի տեղաբաշխման ենթակա արժեթղթերի դեպո հաշվից սահմանված ենթապահառուի ամփոփ ներդրողների դեպո հաշվին:»,

10) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 39-րդ կետի վերջին նախադասությունից հանել «թողարկողի և» ու «եռակողմ» բառերը,

11) Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգը տարածվում է բոլոր այն պարտատոմսերի վրա, որոնց թողարկման պահին դրանց շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանվել է, որ սույն կարգը տարածվում է տվյալ պարտատոմսերի վրա:»,

12) Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի պաշտոնական ամրագրման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող պահառուական գործունեություն իրականացնող անձ: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը:»,

13) Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Ենթապահառու՝ պահառության գործունեություն իրականացնող անձ, որը ըստ առանձին ներդրողների՝ հաշվառում է վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը: Սույն կարգի իմաստով՝ ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք և Կենտրոնական դեպոզիտարիան: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,

14) Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Գործակալ՝ ենթապահառուի կարգավիճակ ունեցող ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը Թողարկողի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր:»,

15) ուժը կորցրած ճանաչել Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 6-րդ ենթակետը,

16) Որոշմամբ հաստատված Հավելված 4-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի պաշտոնական ամրագրման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող պահառուական գործունեություն իրականացնող անձ, որը վարում է համակարգի մասնակիցների դեպո հաշիվները: Պահառուի գործառույթներն իրականացնում է Կենտրոնական բանկը:»,

17) Որոշմամբ հաստատված Հավելված 4-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Ենթապահառու՝ պահառության գործունեություն իրականացնող անձ, որը վարում է ներդրողների դեպո հաշիվները: Սույն կարգի իմաստով՝ ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք և Կենտրոնական դեպոզիտարիան: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ: Կենտրոնական դեպոզիտարիան ենթապահառուական ծառայություններ մատուցում է միայն ներդրողների և անվանատերերի համար:»,

18) Որոշմամբ հաստատված Հավելված 4-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Կենտրոնական դեպոզիտարիայի համար բացվում է միայն ներդրողների և անվանատերերի արժեթղթերի ամփոփ դեպո հաշիվ»,

19) Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Պարտատոմս՝ Հայաստանի Հանրապետության պետական այն պարտատոմսերը, որոնց թողարկման պահին դրանց շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանվել է, որ սույն կարգը տարածվում է տվյալ պարտատոմսի վրա:»,

20) Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Գործակալ՝ ենթապահառուի կարգավիճակ ունեցող ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը Թողարկողի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր:»,

21) Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի պաշտոնական ամրագրման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող պահառուական գործունեություն իրականացնող անձ: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը:»,

22) Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) Ենթապահառու` պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որում հաշվառվում են ներդրողներին սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը` ըստ առանձին սեփականատերերի: Սույն կարգի իմաստով` ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք և կենտրոնական դեպոզիտարիան: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ:»,

23) ուժը կորցրած ճանաչել Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 10-րդ ենթակետը,

24) Որոշմամբ հաստատված Հավելված 6-ով հաստատված կարգի Հավելված 1-ից հանել «1. Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների» 1-ին կետը,

25) Որոշումը լրացնել նոր Հավելված 7-ով` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 25-ին:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. մարտի 21

Երևան

 

 

 Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի մարտի 3-ի
թիվ 53-Ն որոշմամբ

 

«Հավելված 7

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի հունիսի 7-ի

թիվ 142-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՃՈՒՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ ու երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման ընթացակարգը:

 

ԳԼՈՒԽ 2.

 

ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են.

1) Կենտրոնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) Թողարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

3) Պարտատոմս՝ Թողարկողի կողմից թողարկված` Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր: Սույն կարգի իմաստով պարտատոմս չի համարվում Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը,

4) Վերջնահաշվարկ իրականացնող՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, տեղաբաշխման, վերջնահաշվարկի, հետգնման, շրջանառության և մարման սպասարկման» կարգի: Վերջնահաշվարկ իրականացնողի գործառույթները կատարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը,

5) Աճուրդի համակարգի օպերատոր՝ Թողարկողի հետ պայմանագիր կնքած՝ աճուրդի համակարգն ապահովող իրավաբանական անձ,

6) Գործակալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը թողարկողի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր,

7) Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ՝ Համակարգ)` Կենտրոնական պահառուի մոտ վարվող դեպո հաշիվներում պարտատոմսերի հաշվառումը և դեպո հաշիվներով հաշվարկների իրականացումն ապահովող համակարգ,

8) Կենտրոնական պահառու (այսուհետ՝ Պահառու)` թողարկողի առջև պարտատոմսերի պաշտոնական ամրագրման, շրջանառության պարտավորությունները կրող պահառուական գործունեություն իրականացնող անձ, որը թողարկողի հետ ունի կնքած պահառության պայմանագիր,

9) Ենթապահառու` պահառուական գործունեություն իրականացնող անձ, որի մոտ հաշվառվում են սեփական, անվանատիրոջ և (կամ) ըստ առանձին ներդրողների՝ վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը,

10) Տեղաբաշխում՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, տեղաբաշխման, վերջնահաշվարկի, հետգնման, շրջանառության և մարման սպասարկման» կարգի,

11) Հետգնում՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, տեղաբաշխման, վերջնահաշվարկի, հետգնման, շրջանառության և մարման սպասարկման» կարգի,

12) Թողարկողի դրամական հաշիվ` Թողարկողի գանձապետական միասնական հաշիվն է Կենտրոնական բանկում,

13) Դեպո հաշիվ` Պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված կենտրոնական պահառուի կամ ենթապահառուի գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշներով,

14) Մասնակիցների դրամական հաշիվներ՝ Մասնակիցների դրամական հաշիվները Կենտրոնական բանկում,

15) Մասնակիցներ` Գործակալներ, որոնք մասնակցում են պարտատոմսերի տեղաբաշխմանը և (կամ) հետգնմանը, ինչպես նաև Կենտրոնական բանկը,

16) Գործարք՝ պարտատոմսի առք և (կամ) վաճառք,

17) Գործարքի կնքման օր (ամսաթիվ)՝ Աճուրդի համակարգի միջոցով պարտատոմսի առքի և (կամ) վաճառքի գործարքի կնքման օր,

18) Աճուրդ` տեղաբաշխման (այդ թվում՝ տեղաբաշխման լրացուցիչ աճուրդ) և (կամ) հետգնման աճուրդ,

19) Աճուրդի համակարգ` ըստ «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, տեղաբաշխման, վերջնահաշվարկի, հետգնման, շրջանառության և մարման սպասարկման» կարգի,

20) Աճուրդի օր (ամսաթիվ)` օրացուցային օր, երբ պետք է կազմակերպվի աճուրդը,

21) Վերջնահաշվարկ՝ գործողությունների ամբողջություն, որի արդյունքում մարվում են դրամական միջոցների և Պարտատոմսերի փոխանցման հետ կապված Աճուրդի համակարգի մասնակիցների և թողարկողի միջև գործարքների կնքման արդյունքում ծագած պարտավորությունները,

22) Վերջնահաշվարկի օր (ամսաթիվ)՝ Թողարկողի կողմից սահմանված օրացուցային օր, երբ պետք է իրականացվի կնքված գործարքին համապատասխան՝ դրամական միջոցների և Պարտատոմսերի փոխանցման հետ կապված պարտավորությունների մարումը,

23) Էլեկտրոնային հաղորդագրություն՝ Կենտրոնական բանկի կողմից հաստատված հատուկ ֆորմատներով կազմված էլեկտրոնային ստանդարտացված հաղորդագրություն, որի միջոցով ներկայացվում են վերջնահաշվարկի կատարման դեպո հանձնարարականները, դրանց ընդունման, կատարման, մերժման և այլ հաղորդագրությունները,

24) Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրություն՝ էլեկտրոնային հաղորդագրություն, որը պարունակում է ըստ յուրաքանչյուր Մասնակցի սեփական և ներդրողների Պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) արդյունքում վերջնահաշվարկի իրականացման հետ կապված տեղեկատվությունը (ՀՏ515),

25) Պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) մասին ամփոփ հաղորդագրություն՝ էլեկտրոնային հաղորդագրություն, որն օգտագործվում է պետական պարտատոմսերի տեղաբաշխման և (կամ) հետգնման աճուրդների պարամետրերի, մասնակիցների բավարարված գործարքների գումարային տվյալների փոխանցման համար (ՀՏ575),

26) «Առաքում վճարման դիմաց» սկզբունք՝ Պարտատոմսերի փոխանցում Թողարկողի և Մասնակիցների դեպո հաշիվների միջև, որը միաժամանակ ուղեկցվում է Թողարկողի և Մասնակիցների միջև դրամական միջոցների փոխանցմամբ,

27) Ներդրող՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, տեղաբաշխման, վերջնահաշվարկի, հետգնման, շրջանառության և մարման սպասարկման» կարգի,

28) Հաշվանց՝ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի,

29) Սույն կարգում կիրառվող այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, տեղաբաշխման, վերջնահաշվարկի, հետգնման, շրջանառության և մարման սպասարկման» կարգով, պետական պարտատոմսերով գործառնությունները կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3.

 

ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Կենտրոնական բանկն ապահովում է Պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման արդյունքում վերջնահաշվարկի իրականացման գործընթացը:

4. Տեղաբաշխման (հետգնման) վերջնահաշվարկի իրականացման համար օգտագործվում են Մասնակիցների դրամական և ազատ կարգավիճակով դեպո հաշիվները ու Թողարկողի դրամական և տեղաբաշխման ենթակա (հետ գնված) արժեթղթերի դեպո հաշիվները Կենտրոնական բանկում:

5. Պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) հետ կապված վերջնահաշվարկի իրականացման համար համապատասխան տեղեկատվությունը Աճուրդի համակարգի օպերատորի կողմից ըստ յուրաքանչյուր Մասնակցի Կենտրոնական բանկին տրամադրվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությամբ (ՀՏ515): Տեխնիկատեղեկատվական վթարների դեպքում Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը պարունակող ֆայլը մուտքագրվում է Համակարգ Կենտրոնական բանկում տեղադրված պահուստային տերմինալից: Թղթային եղանակով որևէ տեղեկատվություն չի տրամադրվում:

6. Կենտրոնական բանկը մերժում է Պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) մասին ամփոփ տեղեկատվություն պարունակող (ՀՏ575) և Վերջնահաշվարկի կատարման (ՀՏ515) հաղորդագրությունները, եթե նշված հաղորդագրությունները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևաչափին, ինչպես նաև սույն կարգով նախատեսված այլ դեպքերում:

7. Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրության մեջ սխալ կամ թերի նշված տեղեկատվության համար:

8. Պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) մասին ամփոփ տեղեկատվությունը (ՀՏ575) Աճուրդի համակարգի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տրամադրվում է տեղաբաշխման (հետգնման) իրականացման օրը, ընդ որում, եթե վերջնահաշվարկն իրականացվում է «T+0» սկզբունքով՝ մինչև ժամը 15:00-ն:

9. Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը (ՀՏ515) Աճուրդի համակարգի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տրամադրվում է ըստ յուրաքանչյուր Մասնակցի՝ մինչև վերջնահաշվարկի իրականացման օրվա ժամը 15:00-ն:

10. Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը (ՀՏ515) Աճուրդի համակարգի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տրամադրվում է միայն Պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) մասին ամփոփ տեղեկատվության (ՀՏ575) տրամադրումից հետո: Հակառակ դեպքում՝ Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը մերժվում է:

11. Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով կատարվող՝ Պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման գործարքների միջև հաշվանց չի իրականացվում: Կենտրոնական բանկի կողմից նույն օրվա ընթացքում Պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման կամ մի քանի տեղաբաշխման և (կամ) հետգնման հետ կապված վերջնահաշվարկի իրականացման դեպքում տեղաբաշխման և հետգնման կամ մի քանի տեղաբաշխման և (կամ) հետգնման վերջնահաշվարկները կատարվում են միմյանցից անկախ՝ առաջինը հասանելի՝ առաջինը ելք սկզբունքով: Վերջնահաշվարկի կատարման յուրաքանչյուր հաղորդագրություն կատարվում է ըստ դրանում նշված հաջորդականության: Վերջնահաշվարկի յուրաքանչյուր հաղորդագրության կատարման փորձից հետո, սույն կարգի 18-րդ, 20-րդ, 28-րդ և 30-րդ կետերով սահմանված կանոնների պահպանմամբ, անցում է կատարվում Վերջնահաշվարկի հաջորդ հաղորդագրության կատարմանը:

12. Կենտրոնական բանկի կողմից նույն օրվա ընթացքում Պարտատոմսերի տեղաբաշխման և մարման հետ կապված վերջնահաշվարկի իրականացման ժամանակ հաշվանց չի կատարվում:

13. Պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) հետ կապված գործարքների վերջնահաշվարկն իրականացվում է «T+n»-երորդ օրը, որտեղ T-ն գործարքի կնքման ամսաթիվն է, իսկ n-ը գործարքի կնքման օրվան հաջորդող աշխատանքային օրերի թիվը: Վերջնահաշվարկի իրականացման օրը սահմանվում է Թողարկողի կողմից, սակայն չի կարող գերազանցել 2 աշխատանքային օրը:

14. Եթե վերջնահաշվարկի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջնահաշվարկի կատարման օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը:

 

ԳԼՈՒԽ 4.

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Նախքան վերջնահաշվարկի հետ կապված գործընթացի իրականացումը Աճուրդի համակարգի օպերատորից Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրության ստացման պահին Կենտրոնական բանկն իրականացնում է սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխանության ստուգում: Անհամապատասխանության դեպքում հաղորդագրությունը մերժվում է, հակառակ դեպքում՝ պահպանվում Համակարգում մինչև վերջնահաշվարկի կատարման օրը:

16. Կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի հետ կապված գործողությունները կատարվում են հետևյալ ժամկետներում.

1) եթե Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը Կենտրոնական բանկը ստանում է նախքան Վերջնահաշվարկի օրը, վերջնահաշվարկի հետ կապված գործողությունները կատարվում են վերջնահաշվարկի կատարման օրվա ժամը 10:00-ից մինչև 16:50-ը,

2) եթե Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը Կենտրոնական բանկը ստանում է Վերջնահաշվարկի օրը, վերջնահաշվարկի հետ կապված գործողությունները կատարվում են սույն կարգի 15-րդ կետով նախատեսված ստուգումից հետո՝ մինչև ժամը 16:50-ը:

17. Աճուրդի համակարգի օպերատորից ստացված Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրության հիման վրա Կենտրոնական բանկն ապահովում է վերջնահաշվարկի իրականացումը՝ տվյալ Մասնակցի համար ներկայացված հաղորդագրության մեջ նշված հերթականությանը համապատասխան՝ ըստ սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ընթացակարգի:

18. Եթե մասնակցի դրամական հաշվին փաստացի առկա միջոցները չեն բավարարում որևէ գործարքի վերջնահաշվարկի իրականացման համար, ապա տվյալ գործարքի վերջնահաշվարկը չի կարող իրականացվել մասնակիորեն՝ տվյալ մասնակցի հաշվին առկա միջոցների չափով: Մասնակցի՝ միևնույն հաղորդագրության մեջ նշված հաջորդ գործարքների վերջնահաշվարկը ևս չի կատարվում՝ անկախ իրականացման հնարավորությունից:

19. Վերջնահաշվարկի իրականացման ժամանակ՝ մասնակցի դրամական հաշվից միջոցների ելքագրման և մասնակցի դեպո հաշվին Պարտատոմսերի փոխանցման գործընթացը Կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ըստ յուրաքանչյուր գործարքի առանձին՝ առաքում վճարման դիմաց սկզբունքով:

20. Պարտատոմսերի տեղաբաշխման հետ կապված վերջնահաշվարկի իրականացման ժամանակ մասնակցի հաշվին դրամական միջոցների անբավարարության դեպքում չկատարված գործարքների վերաբերյալ տվյալները շարունակում են պահվել, և Համակարգում սահմանված հաճախականությամբ (յուրաքանչյուր 20 րոպեն մեկ) փորձ է արվում կատարել այդ գործարքները` մինչև ժամը 16:50-ը:

21. Մինչև սույն կարգի 20-րդ կետով նախատեսված ժամը վերջնահաշվարկի չկատարման դեպքում չկատարված յուրաքանչյուր գործարք մերժվում է՝ պահպանելով սույն կարգի 18-րդ կետում նշված պայմանը:

22. Պարտատոմսերի տեղաբաշխման հետ կապված վերջնահաշվարկի իրականացման արդյունքում համապատասխան դրամական միջոցները Կենտրոնական բանկի կողմից մուտքագրվում են Թողարկողի դրամական հաշվին և ուղարկվում է հաղորդագրություն (ՀՏ910) Թողարկողի դրամական հաշվին մուտքագրված գումարի վերաբերյալ:

23. Պարտատոմսերի տեղաբաշխման հետ կապված իրականացված վերջնահաշվարկի արդյունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի օրը ստորև նշված անձանց տրամադրվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Աճուրդի համակարգի օպերատորին՝ կնքված գործարքների կատարման արդյունքների մասին՝ նշելով Մասնակիցների մերժված և կատարված գործարքները (ՀՏ516),

2) Մասնակիցներին՝ կնքված գործարքների կատարման արդյունքների մասին: Յուրաքանչյուր մասնակցին ուղարկվում է միայն տվյալ մասնակցի մերժված և կատարված գործարքների մասին տեղեկատվություն (ՀՏ516),

3) Մասնակիցներին՝ դրամական միջոցների շարժի մասին տեղեկատվություն՝ կնքված գործարքների կատարման արդյունքում մասնակցի հաշվից ելքագրված գումարի վերաբերյալ (ՀՏ900),

4) Թողարկողին՝ Աճուրդի համակարգի օպերատորին տրված տեղեկատվության պատճենը՝ կնքված գործարքների կատարման արդյունքների մասին՝ նշելով Մասնակիցների մերժված և կատարված գործարքները (ՀՏ516):

24. Կենտրոնական բանկի կողմից Մասնակիցներին դեպո և դրամական հաշիվների համապատասխան քաղվածքները տրամադրվում են՝ կնքված գործարքների համար սահմանված վերջնահաշվարկի օրվան հաջորդող աշխատանքային օրը:

 

ԳԼՈՒԽ 5.

 

 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Նախքան վերջնահաշվարկի հետ կապված գործընթացի իրականացումը Աճուրդի համակարգի օպերատորից Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրության ստացման պահին Կենտրոնական բանկն իրականացնում է սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխանության ստուգում: Անհամապատասխանության դեպքում հաղորդագրությունը մերժվում է, հակառակ դեպքում՝ պահպանվում Համակարգում մինչև վերջնահաշվարկի օրը:

26. Կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի հետ կապված գործողությունները կատարվում են հետևյալ ժամկետներում.

1) եթե Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը Կենտրոնական բանկը ստանում է նախքան Վերջնահաշվարկի օրը, վերջնահաշվարկի հետ կապված գործողությունները կատարվում են վերջնահաշվարկի կատարման օրվա ժամը 10:00-ից մինչև 16:50-ը,

2) եթե Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրությունը Կենտրոնական բանկը ստանում է Վերջնահաշվարկի օրը, վերջնահաշվարկի հետ կապված գործողությունները կատարվում են սույն կարգի 25-րդ կետով նախատեսված ստուգումից հետո՝ մինչև ժամը 16:50-ը:

27. Աճուրդի համակարգի օպերատորից ստացված Վերջնահաշվարկի կատարման հաղորդագրության հիման վրա Կենտրոնական բանկն ապահովում է վերջնահաշվարկի իրականացումը՝ տվյալ մասնակցի համար ներկայացված հաղորդագրության մեջ նշված հերթականությանը համապատասխան՝ ըստ սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ընթացակարգի:

28. Եթե մասնակցի դեպո հաշվին փաստացի առկա Պարտատոմսերը չեն բավարարում որևէ գործարքի վերջնահաշվարկի իրականացման համար, ապա տվյալ գործարքի վերջնահաշվարկը չի կարող իրականացվել մասնակիորեն՝ տվյալ մասնակցի դեպո հաշվին առկա Պարտատոմսերի չափով: Մասնակցի՝ միևնույն հաղորդագրության մեջ նշված հաջորդ գործարքների վերջնահաշվարկը ևս չի կատարվում՝ անկախ իրականացման հնարավորությունից:

29. Պարտատոմսերի հետգնման հետ կապված վերջնահաշվարկի իրականացման ժամանակ մասնակցի դեպո հաշվից Պարտատոմսերի ելքագրման և մասնակցի դրամական հաշվին դրամական միջոցների փոխանցման գործընթացը Կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ըստ յուրաքանչյուր գործարքի առանձին՝ առաքում վճարման դիմաց սկզբունքով:

30. Պարտատոմսերի հետգնման հետ կապված վերջնահաշվարկի իրականացման ժամանակ մասնակցի հաշվին Պարտատոմսերի անբավարարության դեպքում չկատարված գործարքների վերաբերյալ տվյալները շարունակում են պահվել, և Համակարգում սահմանված հաճախականությամբ (յուրաքանչյուր 20 րոպեն մեկ) փորձ է արվում կատարել այդ գործարքները` մինչև ժամը 16:50-ը:

31. Մինչև սույն կարգի 30-րդ կետով նախատեսված ժամը վերջնահաշվարկի չկատարման դեպքում չկատարված յուրաքանչյուր գործարք մերժվում է՝ պահպանելով սույն կարգի 28-րդ կետում նշված պայմանը:

32. Պարտատոմսերի հետգնման հետ կապված վերջնահաշվարկի իրականացման նպատակով վերջնահաշվարկի օրը համապատասխան դրամական միջոցները Կենտրոնական բանկի կողմից ելքագրվում են Թողարկողի դրամական հաշվից և Թողարկողին ուղարկում է հաղորդագրություն (ՀՏ-900) ելքագրված միջոցների վերաբերյալ:

33. Պարտատոմսերի հետգնման հետ կապված իրականացված վերջնահաշվարկի արդյունքների վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի օրը ստորև նշված անձանց տրամադրվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Աճուրդի համակարգի օպերատորին՝ կնքված գործարքների կատարման արդյունքների մասին՝ նշելով Մասնակիցների մերժված և կատարված գործարքները (ՀՏ516),

2) Մասնակիցներին՝ կնքված գործարքների կատարման արդյունքների մասին: Յուրաքանչյուր մասնակցին ուղարկվում է միայն տվյալ մասնակցի մերժված և կատարված գործարքների մասին տեղեկատվություն (ՀՏ516),

3) Մասնակիցներին՝ դրամական միջոցների շարժի մասին տեղեկատվություն՝ կնքված գործարքների կատարման արդյունքում մասնակցի հաշվին մուտքագրված գումարի վերաբերյալ (ՀՏ910),

4) Թողարկողին՝ Աճուրդի համակարգի օպերատորին տրված տեղեկատվության պատճենը՝ կնքված գործարքների կատարման արդյունքների մասին՝ նշելով Մասնակիցների մերժված և կատարված գործարքները (ՀՏ516):

34. Կենտրոնական բանկի կողմից Մասնակիցներին դեպո և դրամական հաշիվների համապատասխան քաղվածքները տրամադրվում են՝ կնքված գործարքների համար սահմանված վերջնահաշվարկի օրվան հաջորդող աշխատանքային օրը:»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան