ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 480-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու և 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1228-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով.
2) որոշման վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից, որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության ձևի վերնագրից հանել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի» բառերը.
3) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «(այսուհետ` նախարարություն)» բառերը, 2-րդ, 3-րդ կետերում «նախարարությունը» բառը փոխարինել «կոմիտեն» բառով, իսկ 4-րդ կետում «նախարարությանը» բառը՝ «կոմիտեին» բառով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետում՝
ա. «Բացթողում՝ ներքին սպառման համար» բառերից հետո լրացնել «, «Մաքսային տարանցում»» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1211-Ն որոշման հավելվածի N 1 աղյուսակի,» բառերը հանել.
5) որոշման հավելվածի 3-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «NN 1 և 2 ձևերի» բառերով.
6) որոշման հավելվածի ձևը «Ձև» բառից հետո լրացնել «N 1» թվով, վերնագիրը «ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ» բառերով, ինչպես նաև աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր սյունակով.
«Ապրանքի ներմուծման սահմանային անցման կետը».
7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 2 ձևով.
«Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մայիսի 12 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|