Գլխավոր տեղեկություն
Համար
N 480-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.20/30(1305).1 Հոդ.486.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2017 թվականի N 480-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու և 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1228-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով.

2) որոշման վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից, որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության ձևի վերնագրից հանել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի» բառերը.

3) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «(այսուհետ` նախարարություն)» բառերը, 2-րդ, 3-րդ կետերում «նախարարությունը» բառը փոխարինել «կոմիտեն» բառով, իսկ 4-րդ կետում «նախարարությանը» բառը՝ «կոմիտեին» բառով.

4) որոշման հավելվածի 2-րդ կետում՝

ա. «Բացթողում՝ ներքին սպառման համար» բառերից հետո լրացնել «, «Մաքսային տարանցում»» բառերով,

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1211-Ն որոշման հավելվածի N 1 աղյուսակի,» բառերը հանել.

5) որոշման հավելվածի 3-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «NN 1 և 2 ձևերի» բառերով.

6) որոշման հավելվածի ձևը «Ձև» բառից հետո լրացնել «N 1» թվով, վերնագիրը «ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ» բառերով, ինչպես նաև աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր սյունակով.

«Ապրանքի ներմուծման սահմանային անցման կետը».

7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 2 ձևով.

 

«Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ

Ապրանք տեղափոխող անձի անունը, ազգանունը, ներմուծող իրավաբանա-կան անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Ներմուծված ապրանքի
անվանումը (առկայու-թյան դեպքում)

Արտա-հանման երկիրը

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով (ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (նվազագույնը առաջին վեց նիշերով)

Ապրանքի քանակը (քաշը, ծավալը)

Մաքսա-յին հայտա-րարա-գրի համարը և ամսա-թիվը

Հարկ վճարողի հաշվի համարը(ՀՎՀՀ)(առկա-յության դեպքում)

Ապրանքի ներմուծ-ման սահմա-նային անցման կետը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 12

Երևան