ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
21 դեկտեմբերի 2016 թ. |
N 637-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել`
1) Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեն`
ա) եկամուտների գծով` 84,344,931.5 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով` 84,412,931.5 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 68,000.0 հազ. դրամ.
2) Երևանի 2017 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2017 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2017 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2017 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2017 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2017 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.
8) սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը` ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)` համաձայն N 7 հավելվածի:
2. Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման երկրորդ ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար հատկացնել համապատասխանաբար 6,900,852.5 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
(2-րդ կետը փոփ. 14.02.17 N 670-Ն, 17.03.17 N 681-Ն)
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը` ըստ ստացող կազմակերպությունների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված N 1 |
(հավելվածը փոփ. 14.02.17 N 670-Ն, 17.03.17 N 681-Ն)
Հավելված N 2 |
(հավելվածը փոփ. 14.02.17 N 670-Ն, 17.03.17 N 681-Ն)
Հավելված N 3 |
(հավելվածը փոփ. 14.02.17 N 670-Ն, 17.03.17 N 681-Ն)
Հավելված N 4 |
(հավելվածը փոփ. 14.02.17 N 670-Ն)
Հավելված N 5 |
(հավելվածը փոփ. 14.02.17 N 670-Ն)
Հավելված N 6 |
(հավելվածը փոփ. 14.02.17 N 670-Ն, 17.03.17 N 681-Ն)
Հավելված N 7 |
(հավելվածը փոփ. 14.02.17 N 670-Ն, 17.03.17 N 681-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.12.2017, N 94-Ն | 08.01.2018, N 637-Ն | |
30.05.2017, N 726-Ն | 17.06.2017, N 637-Ն | |
17.03.2017, N 681-Ն | 08.04.2017, N 637-Ն | |
14.02.2017, N 670-Ն | 06.03.2017, N 637-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|