ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2017 թվականի N 242-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Մուրադյան, Գ. Ղազարյան, Պ. Սաֆարյան, Ֆ. Բերիկյան և Է. Բաբայան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Լ. Ալթունյան, Հ. Ռոստոմյան, Ա. Ջանջուղազյան, Ա. Մարգարյան և Հ. Ասլանյան» բառերով.
2) «Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Մելքոնյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ» բառերով».
3)«Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (խորհրդի քարտուղար)» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 13 Երևան |