030.1080.10.04.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ավանդույթների զարգացման, ոստիկանության անձնակազմի ծառայողական պարտքի կատարման հանդեպ պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով որոշում եմ.
(նախաբանը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
1. Հիմնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշ։
(1-ին կետը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշի մասին կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը (կցվում են)։
(2-րդ կետը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը պատվի և արժանապատվության, արիության և նվիրումի խորհրդանիշ է։ Դրոշը ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի սրբազան պարտքի հիշեցումն է՝ Հայրենիքին անձնուրաց ծառայելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պաշտպանելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին։
(1-ին կետը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
2. Դրոշը ոստիկանությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը։
(2-րդ կետը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
3. Դրոշի հետ միասին հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրությամբ վկայագիր։
4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում։
(4-րդ կետը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը։
(5-րդ կետը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմը պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը։
(6-րդ կետը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
(կանոնադրությունը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից։
Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը՝ 1450մմ, լայնությունը՝ 1150մմ։
Կարված է երկտակ մետաքսե մուգ բալագույն կտորից (կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է՝ M=100%, Y=20%, K=50%)՝ երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով։ Պաստառի երեսի կողմի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ 500մմ երկարությամբ և 400մմ բարձրությամբ։ Պաստառի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը, տառերի բարձրությունը 7մմ է, լայնությունը՝ 5մմ։
Պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մետաքսակար խորհրդանիշը՝ 450մմ բարձրությամբ և 250մմ լայնությամբ։ Խորհրդանիշի կենտրոնում Հայաստանի Հանրապետության պետական զինանշանն է, որի վերին մասում մակագրված է «ՀՀ» հապավումը, իսկ ստորին մասում՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» հապավումը։ Խորհրդանիշի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Հանուն իրավակարգի և օրինականության» բառերը, տառերի բարձրությունը 4մմ է, լայնությունը՝ 3մմ։
(նկարագրությունը փոփ. 15.04.03 ՆՀ-5-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |