Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.05.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մայիսի 2016 թվականի

թիվ 3

քաղ. Աստանա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը եւ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների միջեւ՝ մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 15.6 հոդվածի 1-ին կետին համապատասխան եւ ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի տեղեկատվությունը Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ընթացքի վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության համար Համաձայնագիրը պարտադիր ճանաչել այն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից եզրափակվելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հասցեով ուղարկել Համաձայնագրի 15.6 հոդվածի 1-ին կետով նախատեսված ծանուցումը.

Համաձայնագրի 15.6 հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ծանուցումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կողմից ստանալու վերաբերյալ հաստատումն ստանալուց հետո Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: