Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2017-01.08.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.09/15(1290) Հոդ.228
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2017 թվականի N 194-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1930-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1930-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 2-ի N 194-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին և 215-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված` մի ներքին մաքսային մարմնից մյուս ներքին մաքսային մարմին օտարերկրյա ապրանքների տարանցման առանձնահատկությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովում չի պահանջվում:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքները փոխադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 փետրվարի 11-ի N 107-Ն որոշմամբ սահմանված նույնականացման միջոցների կիրառմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` պարտադիր մաքսային ուղեկցմամբ:

4. Մաքսային փոխադրող կամ լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքները տեղափոխվում են առանց մաքսային ուղեկցման:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում ԵՏՄ-ի միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ տարանցման հայտարարագրի՝

1) 33-րդ սյունակը ենթակա չէ պարտադիր լրացման.

2) 31-րդ դաշտում ապրանքների նկարագրերի լրացման անհնարինության դեպքում լրացվում են «Ապրանքներ` ըստ առևտրային փաստաթղթերի» բառերը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում որպես տարանցման հայտարարագիր կարող է կիրառվել Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված ձևով լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում տարանցման հայտարարագրի փոխարեն կարող են ներկայացվել տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթեր, որոնք պետք է պարունակեն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները` հաշվի առնելով սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված առանձնահատկությունները:

8. Որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերի հետ մեկտեղ մաքսային մարմիններ ներկայացվում է նշված փաստաթղթերի վերաբերյալ թերթիկ՝ 2 օրինակից, համաձայն ձևի։

 9. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում որպես տարանցման հայտարարագիր մաքսային մարմիններ տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում՝ նշված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակը մաքսային մարմիններ ներկայացնել չի պահանջվում:

10. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերը, որպես տարանցման հայտարարագիր, մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում՝ նշված փաստաթղթերը գրանցվում, գրանցումը մերժվում, փաստաթղթերը նույնականացվում են, ինչպես նաև նշված դեպքերում մաքսային տարանցումն ավարտվում է ԵՏՄ-ի միասնական մաքսային օրենսդրությանը համապատասխան:

11. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերը, որպես տարանցման հայտարարագիր, մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում դրանց վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից կատարվում են այն բոլոր անհրաժեշտ նշումները, որոնք ենթակա կլինեին լրացվելու տարանցիկ հայտարարագրում՝ հաշվի առնելով սույն առանձնահատկությունները: Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից համապատասխան նշում է կատարվում նաև ապրանքների փաստացի քաշի վերաբերյալ, որը հաստատվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով:

12. Որպես տարանցման հայտարարագիր՝ մաքսային մարմիններ ներկայացված տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթերի հիման վրա հաշվառման և հսկողության նպատակով մաքսային մարմինների կողմից ավտոմատ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվում է տարանցման հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ, որտեղ, հաշվի առնելով սույն առանձնահատկությունները, լրացվում են տարանցիկ հայտարարագրի լրացման կարգին համապատասխան լրացման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝

1) ապրանքի մասին տվյալները (անվանումը, քաշը, քանակը, փաթեթավորումը, տեղերի քանակը, առկայության պարագայում՝ նաև ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը).

2) ապրանքներ տեղափոխող կամ հասցեատեր հանդիսացող անձի մասին տվյալները (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հասցեն և անձնագրի տվյալները).

3) տրանսպորտային միջոցի մասին տվյալները (փոխադրամիջոցի ծածկագիրը, անվանումը, մակնիշը, մոդելը, պետհամարանիշը (համարը).

4) նշանակման մաքսային մարմինը և նշանակման վայրը.

5) փոխադրման ժամկետը.

6) ապրանքն ուղեկցող փաստաթղթերի տվյալները (անվանումը, տեսակը, համարը, էջերի թիվը).

7) փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

13. Սույն հավելվածի 12-րդ կետի համաձայն էլեկտրոնային համակարգում լրացված տվյալների հիման վրա ապրանքները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 Ձև

Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

N___________________________________________________

(լրացվում է ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից)

 ___________________________________________________

 (մաքսային մարմնի անվանումը)

 

Տարանցման հայտարարագրի փոխարեն՝ կից ներկայացվում են ստորև նշված փաստաթղթերը:

Հաստատում եմ, որ իմ կողմից ներկայացված տեղեկությունները հավաստի են, և ես տեղյակ եմ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

 

Որպես տարանցման հայտարարագիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը

 

NN
ը/կ

Փաստաթղթի անվանումը

Փաստաթղթի համարը (առկայության դեպքում)
և ամսաթիվը

Թերթերի թիվը

       
       

Տեղյակ եմ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 223-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների մասին:

___________________ _________________________________________________________________

       (փոխադրողի անվանումը)                   (փոխադրողի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

___________________ _________________

         (ստորագրությունը)                                                        (ամսաթիվը)

 

Տեղյակ եմ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունների մասին:

___________________________ _______________________________________

(հայտարարատուի անվանումը և հասցեն)                                  (հայտարարատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

_____________________ ______________

       (ստորագրությունը)                                                   (ամսաթիվը)

________________________________ _______________________ ___________

 (մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը)                          (ստորագրությունը, կնիքը)                    (ամսաթիվը)

________________________ __________________________

            (տարանցման ժամկետը)                                                         (տարանցման երթուղին)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.02.2023, N 236-Ն 24.02.2023, N 194-Ն
30.07.2020, N 1255-Ն 01.08.2020, N 194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան