ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2015 թվականի N 756-Ա
«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1.2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի N 387-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2015-2017 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել ըստ տարիների`
1) 2015 թվականի համար` 14 մլրդ դրամ.
2) 2016 թվականի համար` 17 մլրդ դրամ.
3) 2017 թվականի համար` 18 մլրդ դրամ:
(2-րդ կետը խմբ. 23.02.17 N 188-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 756-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
Սույն ծրագրով առաջարկվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի արագացմանը: Զգալի ուժեր են ուղղվելու հայկական արտահանման խթանմանն ու դիվերսիֆիկացմանը, միջազգային տնտեսական միջավայրում ընկերությունների ներգրավմանը: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կնպաստեն Հայաստանի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը:
Սույն ծրագիրն առաջարկում է արտահանման ծրագրի նախագիծ՝ առաջիկա երեք տարիների համար: Ընկերությունների խումբը կգործի և որպես արտահանող, և որպես ներդրող:
Բաժին 1. Ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարողների ցանկ
Ծրագրում ներգրավված հարկ վճարողների ցանկը ներառում է հետևյալ ընկերությունները՝
NN ը/կ |
Անվանումը |
Տնօրեն |
Հասցեն |
Պետական գրանցման համար |
ՀՎՀՀ |
Նշումներ |
1. |
«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ |
Գոռ Բարոյան |
քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1012505 |
02637286 |
|
2. |
«ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» ՓԲԸ |
Ռազմիկ Չիտչյան |
քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1012692 |
02635549 |
|
3. |
«ԱՐՄԻՆՎԵՍՏ» ՓԲԸ |
Գոռ Բարոյան |
քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1012690 |
02635522 |
|
4. |
«ԷՆԵՐԳՈՍՏՐՈՅ» ՓԲԸ |
Սուրիկ Պողոսյան |
քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1012688 |
02635506 |
|
5. |
«ԱՐՄՍՏՐՈԻԿՈՄ» ՓԲԸ |
Հովհաննես Գասպարյան |
քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1012686 |
02635514 |
|
6. |
«ՍՏՐՈՅՊՐՈՅԵԿՏ» ՓԲԸ |
Ռազմիկ Չիտչյան |
քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1012671 |
02639497 |
|
7. |
«ՖԱՐՄԿՈ» |
Ռազմիկ Չիտչյան |
քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1012644 |
02639462 |
|
8. |
«ՍԵՎԵՐՍՏՐՈՅ» ՓԲԸ |
Ռազմիկ Չիտչյան |
քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1012625 |
02639446 |
|
9. |
«ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ» ՓԲԸ |
Իլյա Չերենտաև |
քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1012015 |
02639318 |
|
10. |
«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՎԿ ՓԲԸ |
Տիգրան Աբովյան |
ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69 |
233 |
02640918 |
|
11. |
«ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ՓԲԸ |
Ռազմիկ Չիտչյան |
ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1025782 |
02643141 |
|
12. (կետն ուժը կորցրել է 11.02.16 N 112-Ա) | ||||||
13. |
«ԳԱԶԱՐԴՇԻՆ» ՓԲԸ |
Թամարա Մանուկյան |
ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1028371 |
02643794 |
|
14. |
«ՌԻՓՈՐԹ ՍԻՍՏԵՄՍ» ՓԲԸ |
Գոռ Սամսոնյան |
ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1032083 |
02644703 |
|
15. |
«ԻՆՏԵՐՏՈՐԳ» ՓԲԸ |
Ռաչ Միքայելյան |
ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1033662 |
02645027 |
|
16. |
«ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ՄԵՆԵՆՋՄԵՆԹ ԹԵՔՆՈԼՈՋԻԶ» ՓԲԸ |
Եղիշե Զաքարյան |
ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69 |
03Ա1035581 |
02645499 |
|
17. |
«ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ |
Լիլիթ Ղարաջյան |
ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69 |
40 |
02651844 |
|
18. |
«ՍՄԱՐԹՓԱՈՒԵՐ» ՓԲԸ |
Ռաֆիկ Մաշուրյան |
ՀՀ, քաղ. Երևան, Պուշկինի 21, 103 սենյակ |
286.120.941343 |
02656872 |
(ցանկը փոփ., լրաց. 29.10.15 N 1264-Ա, 11.02.16 N 112-Ա, լրաց. 02.09.16 N 907-Ա, 23.02.17 N 188-Ա)
Բաժին 2. Արտահանման ծրագրի չափանիշները
2.1. Արտահանման ծրագրի ծավալները
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ապահովել արտահանման հետևյալ ծավալները՝
2015 թ. |
2016 թ. |
2017 թ. | ||
51 միլիարդ դրամ |
56 միլիարդ դրամ |
66 միլիարդ դրամ | ||
NN |
Անվանումները |
2015 թ. |
2016 թ. |
2017 թ. |
1. |
Ապրանքներ («Արտահանում» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածքից արտահանում և(կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) |
15-17 |
20-22 |
24-26 |
2. |
Աշխատանքներ (այդ թվում՝ շինարարական) |
16-18 |
16-18 |
18-20 |
3. |
Ծառայություններ (այդ թվում՝ ֆակտորինգային, լիզինգային, խորհրդատվական) |
17-19 |
19-21 |
21-23 |
Ընդհանուր միջինը տարվա համար |
51 |
56 |
66 |
Արտահանման ծրագրի քաղաքականությունը
Արտահանման ծրագրի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը:
2.2. Արտահանման շուկաները և խոշոր մրցակիցները
ԵՏՄ երկրներ ԵՏՄ ռեզիդենտ ընկերություններ
2.3. Ապրանքների ցանկը («Արտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) և արտադրող կազմակերպություններ
Արտահանման շուկաներ
Խոշոր մրցակիցներ
ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության դասակարգիչով (հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշմամբ) նախատեսված բոլոր ապրանքների խմբերը, բացառությամբ օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների:
2.4. Շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքների տեսակները՝
1) բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, նորոգման շինմոնտաժային և նախագծային աշխատանքներ.
2) բարեկարգման և արտաքին ինժեներական հաղորդակցությունների իրականացում:
2.5. Աշխատատեղեր և այլ սոցիալական միջոցառումներ
Սույն ծրագրում նշված արտահանման ծավալները կապահովեն աշխատանքների հետևյալ ծավալները`
NN ը/կ |
Անվանումը |
2015թ. |
2016թ. |
2017թ. |
1. |
Ապրանքներ («Արտահանում» մաքսային ռեժիմով ՀՀ տարածքից արտահանում և(կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) |
8-10 |
10-12 |
12-14 |
2. |
Աշխատանքներ |
1000-1200 |
1100-1300 |
1200-1400 |
3. |
Ծառայություններ |
7-9 |
8-10 |
10-12 |
Նախատեսվում է, որ միջին աշխատավարձի չափը կկազմի 400,000-600,000 դրամ։
(հավելվածը փոփ., լրաց. 29.10.15 N 1264-Ա, 11.02.16 N 112-Ա, լրաց. 02.09.16 N 907-Ա, 23.02.17 N 188-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.07.2017, N 807-Ա | 15.07.2017, N 756-Ա | |
18.05.2017, N 511-Ա | 20.05.2017, N 756-Ա | |
30.03.2017, N 325-Ա | 04.04.2017, N 756-Ա | |
23.02.2017, N 188-Ա | 01.03.2017, N 756-Ա | |
02.09.2016, N 907-Ա | 07.09.2016, N 756-Ա | |
11.02.2016, N 112-Ա | 03.03.2016, N 756-Ա | |
29.10.2015, N 1264-Ա | 05.11.2015, N 756-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|